o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր դեղամիջոցը կարող է օգնել բուժման հանդեպ կայուն ուռուցքների դեմ պայքարին

21.06.2019 14:04 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Նոր դեղամիջոցը կարող է օգնել բուժման հանդեպ կայուն ուռուցքների դեմ պայքարին

Ռուսաստանցի գիտնականները եզակի հակաքաղցկեղային դեղամիջոց են մշակում, որն ուղղված է քիմիաթերապիայի հանդեպ կայուն ուռուցքների դեմ պայքարին:

Դեղամիջոցը, որի վրա մասնագետներն աշխատում են Նովոսիբիրսկի Վորոժցովի անվան օրգանական քիմիայի ինստիտուտից Վենիամին Խազանովի եւ պրոֆեսոր Նարիման Սալահութդինովի ղեկավարությամբ, արդեն հաջողությամբ անցել է փորձարկումների մինչկլինիկական փուլը:

Արթնացի քնից հայ մարդ, վերլուծի և պայքարի հանուն կայուն, ժողովրդավար և քրիստոնյա Հայաստանի

Եղած տեղեկությունների համաձայն՝ պացիենտների մինչեւ 90 տոկոսի թոքերի մանրբջջային քաղցկեղը սկզբում բուժման ենթարկվում է, բայց լիակատար ռեմիսիա է սկսվում միայն 30-40 տոկոսի մոտ: Քաղցկեղային բջիջներում ԴՆԹ-ի վերականգնման բարձր ակտիվության պատճառով ուռուցքները դժվար է ոչնչացնել, ուռուցքի մոտ դեղամիջոցների նկատմամբ կայունություն է զարգանում:

Վերականգնումն իրականացվում է ռեպարացիայի ֆերմենտներով, սակայն նոր դեղամիջոցն արգելափակում է այս ֆերմենտների աշխատանքը, եւ սա կարող է նկատելիորեն բարելավել բուժման արդյունավետությունը:

Կենդանիների վրա կատարված փորձերն արդեն ապացուցել են այս մեթոդի արդյունավետությունը: Եթե մնացյալ փորձերը հաջող անցնեն, դեղամիջոցը 2025 թվականին կարող է մտնել արդյունաբերական արտադրության փուլ: Հետազոտողներն արդեն բանակցություններ են վարում ռուսական եւ արտասահմանյան դեղագործական ընկերությունների հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА