o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերգեյ Գավրիլով. «Մեր պատգամավորները տեսել են, թե ինչպես են վրացի լրագրողներին ուղղորդել անգլերենի ամերիկյան տարբերակով խոսող կուրատորներ»

21.06.2019 12:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սերգեյ Գավրիլով. «Մեր պատգամավորները տեսել են, թե ինչպես են վրացի լրագրողներին ուղղորդել անգլերենի ամերիկյան տարբերակով խոսող կուրատորներ»

Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիում սկսված բողոքի ակցիաների առիթ է դարձել ՌԴ Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման կոմիտեի ղեկավար Սերգեյ Գավրիլովի հետ միջադեպը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստում: Ցուցարարները վիրավորանք են համարել, որ ռուս պատգամավորը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը։ Բացի այդ, մի շարք վրացական ԶԼՄ-ներ հաղորդել են, որ նա կռվել է Աբխազիայում։ Տեղի ունեցածի կապակցությամբ Սերգեյ Գավրիլովը մեկնաբանություն է տվել «Կոմերսանտ»-ին:

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ՄԻԱՑՐԵՑ ԽԱՂԱՎԱՐՏԻ ՎԱՅՐԿՅԱՆԱՑՈՒՅՑԸ

- Պատմեք, խնդրեմ, դա ինչ միջոցառում էր Վրաստանում:

- Վրաստանի խորհրդարանը երկու տարի առաջ առաջարկել և խնդրել էր Վրաստանում անցկացնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի համաժողովը։ Այս վեհաժողովը միավորում է 25 երկիր։ Եվ ահա մենք վերջապես եկել ենք Վրաստան։ Ընդ որում, մենք անվտանգության գրավոր երաշխիքներ ենք ստացել բոլոր մասնակիցների համար, բոլոր մասնակիցների համար պատժամիջոցների բացակայության երաշխիքներ։  Մեր խնդիրն անկեղծ ու բաց էր հայտարարվել՝ ամրապնդել համագործակցությունը մեր բոլոր երկրների միջև հումանիտար հարցերի, կրթության, մշակույթի, Ուղղափառության հիման վրա առողջապահության և մեր ավանդական արժեքների շուրջ։ Եվ բացման արարողության ժամանակ մենք շնորհակալություն հայտնեցինք Վրաստանին՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ապա մեզ հրավիրել են Վրաստանի խորհրդարան։ Ինձ վրացական կողմն առաջարկել է տեղ զբաղեցնել նախագահության կազմում…

- Բողոքի առիթ է դարձել այն հայտարարությունը, որ հենց դուք ինչ-որ տեղ չեք նստել այնտեղ։  Դուք չե՞ք կարող ասել դրա մասին մանրամասները:

- Ոչ մի թերություն այդ առիթով չի եղել։ Ուր է ինձ հրավիրում նստել ընդունող կողմը, այնտեղ ես նստում եմ։  Արձանագրությամբ այդ պատվավոր տեղը վերապահվում է հենց Գլխավոր վեհաժողովը նախագահող քարտուղարներին, այլ ոչ թե քարտուղարներին։ Իսկ Գլխավոր վեհաժողովը վարում է միայն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահը, տվյալ դեպքում` ես։ Ցանկանում եմ ընդգծել, որ նույն պատվավոր տեղում ես նստած էի Հունաստանի ազգային խորհրդարանում, Լիբանանի խորհրդարանում եւ այլն, ու ոչ մի խնդիր չկար... Եվ մենք Միջխորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղարի՝ հունական խորհրդարանի պատգամավորի հետ տեղ զբաղեցրեցինք նախագահության կազմում։ Մենք ճիշտ սկսեցինք միջոցառումը։  Ես կրկին շնորհակալություն հայտնեցի վրացական կողմին կազմակերպելու, հոգեկերտվածքի, հյուրընկալության համար։  Մենք նվերներ մատուցեցինք, և սկսեցինք քննարկել մեր հարցերը։ Ոչ մի խնդիր չկար։

Բայց ընդմիջման ժամանակ դահլիճ ներխուժեցին ծայրահեղականները, գրավեցին նախագահությունը, ոչնչացրին փաստաթղթերը։ 

Ես պետք է այստեղ նշեմ, որ շատ լրատվամիջոցներ լուրջ սխալ են թույլ տվել ՝ հայտարարելով, թե ես մասնակցել եմ Աբխազիայում ռազմական գործողություններին։  Սա կեղծ լուր է, որը տարածված է վրացական ընդդիմության ծայրահեղականների կողմից` սադրանք իրականացնելու և խորհրդարանը գրավելու համար։  Ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ երբեք չեմ մասնակցել ռազմական գործողություններին Աբխազիայում և ցանկացած այլ երկրում։ Երբեք և ոչ մի տեղ չեմ մասնակցել մարտական գործողություններին, զենք չեմ կրել։  Ես եղել եմ թեժ կետերում՝ Սիրիայում, Կոսովոյում, այլ վայրերում, բայց բացառապես տեղական հակամարտությունների զոհերին, առաջին հերթին քրիստոնյաներին օգնելու նպատակոով: Ես երբեք Աբխազիայում չեմ եղել անկախություն հռչակելուց հետո, ես երբեք չեմ մասնակցել ռազմական գործողություններին նրա տարածքում։  Դա սուտ է և սադրանք։ Եվ ես շատ տխուր եմ, որ վրացական ԶԼՄ-ները բռնեցին այն։ Ի դեպ, մեր պատգամավորները տեսել են, թե ինչպես են վրացի լրագրողներին ուղղորդել անգլերենի ամերիկյան տարբերակով խոսող կուրատորներ...

- Հարձակումից հետո ինչ է տեղի ունեցել:

- Մենք ստիպված եղանք լքել խորհրդարանը, տեղափոխվեցինք հյուրանոց, որտեղ էլ ավարտեցինք նիստը։  Իմ ղեկավարությամբ օրակարգի բոլոր հարցերը քննարկվել են, բոլոր ազգային պատվիրակությունները, բոլոր 25 երկրներն ու դիտորդները պաշտպանեցին մեր դիրքորոշումը։  Վեհաժողովը հավաքական հայտարարություն է ընդունել, որ մենք ավարտում ենք մեր նստաշրջանը, քանի որ բացակայում են մասնակիցների անվտանգության երաշխիքները, ինչպես նաեւ` նրանց արդյունավետ աշխատանքի պայմանները... Երբ մենք արդեն հյուրանոցում դուրս էինք եկել մամուլի մոտ, մեզ վրա ֆիզիկական հարձակում էր տեղի ունեցել։  Անվտանգության ծառայությունը, ցավոք, չկարողացավ դա կանխել։

- Դուք տուժել եք:

- Մեծ բա չէ։ 

- Այսինքն՝ Ձեզ հարվածել են:

- Այո: Եվ ես անհրաժեշտ եմ համարում, որպեսզի Վրաստանի իրավապահ մարմինները և Գլխավոր դատախազությունը որոշեն այդ ծայրահեղականների պատասխանատվությունը։  Այդ թվում և, հավանաբար, վրացական խորհրդարանի պատգամավորներին, որոնք սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով։ Սպառնացել են սպանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների անդամներին։ Հայտարարել են խորհրդարանի ամբիոնից, որ մեզ սպանել են եւ սպանելու են։ 

ԻՆՉՊԵՍ ՓԼՈՒԶԵԼ ԵՐԿԻՐԸ ՆԵՐՍԻՑ. Գնդապետ Դանի նոթերը

-Ռուսական ԱԳՆ-ից ինչ-որ մեկը ձեզ հետ քննարկել է արդեն այդ պատմությունը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА