o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՏՆՎԵՑ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ

21.06.2019 21:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԳՏՆՎԵՑ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ

Տեսնես կգա՞ այն օրը, երբ Փաշինյանն ինչ-որ բան կանի, որը, կպարզվի, որ համաշխարհային պատմության մակարդակով լավագույնը չէ, կամ գոնե մի համադրելի բան տեղի է ունեցել: Ամեն դեպքում, երեկ նրա ելույթն ԱԺ-ում ցույց տվեց, որ չէ, դեռ այդ օրը չի եկել, որ դեռ պատմական «աննախադեպությունների» մեջ ենք:

2020Թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆ» Է

Այսպես, երեկ ամփոփելով 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, Փաշինյանը բառիս բուն իմաստով հայտարարեց. «2018 թվականը բյուջետային առումով, թուլ տվեք ասել, համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի է, եւ նման բան խիստ կասկածում եմ, որ երբեւէ որեւէ այլ երկրում տեղի է ունեցել...»: Իմաստը սա է. տարվա ընթացքում տեղի են ունեցել տարբեր քաղաքական ծանր գործընթացներ, այդ թվում՝ «հեղափոխություն», բայց արդյունքում. «Ունենք 5.2 տոկոս տնտեսական աճ, այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած կառավարությունը բյուջեում դրել էր 4.5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում»: Ուստիեւ. «Կարող ենք ասել, որ կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն...», իր հերթին համեստության տեսանկյունից «փայլեց» Փաշինյանը: Բայց դա դեռ ամբողջը չէ. կառավարության այդ «փայլուն» աշխատանքը, պարզվում է, տեղափոխվել է 2019թ., քանի որ. «Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ունենք 7.1 տոկոս տնտեսական աճ, որն ամենաբարձր ցուցանիշն է Եվրասիական տնտեսական միության տարածքում»:

Օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլեւ արձանագրվել է որոշակի գնանկում. Նիկոլ Փաշինյան

Ահա, հետո էլ ասում են, թե ուր է Փաշինյանի կախարդական փայտիկը: Մարդն արդեն տարուց ավել է, աջ ու ձախ է թափահարում, դրա հաշվին ունեցել ենք մարդկության պատմության մեջ չտեսնված-չլսված ցուցանիշներ, բա դա ի՞նչ է, եթե ոչ կախարդական փայտիկ...

Իհարկե, կարելի է նիկոլական այդ սուպերգլուխգովանությունը «հարամել»՝ հիշեցնելով մի քանի պարզ թվեր: Այդ թվում, որ այս տարվա 7.1 տոկոս աճը սովորական թվաբանական մանիպուլյացիաներից այն կողմ չի անցնում: Ապա, որ անցած տարվա մայիսին Փաշինյանն իշխանությունը ստացել է մոտ 10 տոկոս ՀՆԱ-ի աճով, ապա մի փոքր նախկին դինամիկան շարունակելով, այն երրորդ-չորրորդ եռամսյակներին նվազել է մինչեւ 2.5 եւ 3.4 տոկոս, այսինքն՝ տարեկան 5.2 տոկոս աճով «հեղափոխական» իշխանությունների արածը չնչին է: Սակայն նման տնտեսական բանավեճերը «հեղափոխականների» հետ իմաստ էլ չունեն. մարդկանց պետք է «հրաշք» ցույց տալ, եւ դա կանեն, անգամ իրենց նախորդների ձեռքբերումները գրպանելու հաշվին: Սակայն  խնդիրն այլ կողմ էլ ունի: Հիշեցնենք, անցած տարվա աշնան կեսերից սկսած Փաշինյանը մի գլուխ տրտնջում էր, թե այն ժամանակվա ԱԺ-ն իրենց թույլ չի տալիս աշխատել: Եվ հենց դրանով էլ հիմնավորեց այն արհեստական ընտրությունները, որի արդյունքում ստացանք ներկայիս ոչ պակաս «հրաշք» ԱԺ-ն: Ու հիմա ի՞նչ, պարզվում է, որ «կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն»: Իսկ դա մեկ բան է նշանակում՝ ոչ մի խանգարող էլ չկար: Կարճ ասած, Փաշինյանի այս հայտարարությունը սովորական ինքնախոստովանական ցուցմունք է, որ նա արհեստական օրակարգով է իրականացրել նախկին ԱԺ-ի լուծարումը, հաշվի առնելով նաեւ, որ առանց ԱԺ-ի աջակցության, կառավարությունը ոչ մի դեպքում չէր կարող «իր աշխատանքը կատարել փայլուն»: Այսինքն, այդ «փայլուն» աշխատանքի մեջ նախկին ԱԺ-ն իր մեծ դերն ուներ: Ու ի՞նչ ենք ստանում. նման ԱԺ-ին արհեստական օրակարգով ապօրինաբար իշխանությունից դո՞ւրս մղեցին...

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԼԵՖԸ ԵՎՍ ՏԱՊԱԼՎՈՒՄ Է

Ուրեմն կգա՞ այն օրը, երբ Փաշինյանն ինչ-որ բան կանի, որը, կպարզվի, որ համաշխարհային պատմության մակարդակով լավագույնը չէ, դժվարանում ենք ասել: Սակայն հաստատ կգա այն օրը, երբ ԱԺ-ում երեկ ինքնագովերգման այդ անհաղթահարելի նոպայի համար Փաշինյանը կհայտնվի ծանր ինքնաքննադատական փուլում:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА