o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻՆ ՍՈՒՏ ՀԱՆԵՑԻՆ 27134 ՀԱՅԵՐ, ՈՐՈՆՔ 2018Թ.-ԻՆ ԴԱՐՁԱՆ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻ

21.06.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԻՆ ՍՈՒՏ ՀԱՆԵՑԻՆ 27134 ՀԱՅԵՐ, ՈՐՈՆՔ 2018Թ.-ԻՆ ԴԱՐՁԱՆ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻ

Պարզապես կարելի է նախանձնել Նիկոլի պնդերեսությանը: Այդքան սուտ խոսելուց հետո ո՛չ ամաչում է, ո՛չ կարմրում: Ընդամենը մեկ տարի առաջ տված խոստումներից ոչ մեկը չկատարելուց հետո հեչ էլ իրեն վատ չի զգում:

​​​​​​​«Ոչ մի ծնող իր երեխուն չթաղի... Իմ Գեւորիկը էլ չկա». Շահե Աճեմյան

Թե քանի անգամ է Փաշինյանը մեծ հայրենադարձություն խոստացել, դժվար է անգամ թվարկելը: Նման խոստումներ տալիս էր անցած տարվա միտինգների ժամանակ, ապա, երբ դեռ նոր էր վարչապետ ընտրվում: Ընտրվելուց մի քանի օր անց Արցախում հայտարարեց. «Մեծ հայրենադարձությունը պետք է դառնա համահայկական օրակարգի առաջնային հարցերից մեկը, եթե ոչ ամենաառաջնայինը (...) Դա կարող է լինել կապիտալի հայրենադարձություն, գաղափարների հայրենադարձություն, նախագծերի հայրենադարձություն եւ, ամենակարեւորը` մարդկանց հայրենադարձություն»: Մեկ-երկու օրից էլ, երբ Սփյուռքի նախարարության պաշտոնին ներկայացնում էր Մխիթար Հայրապետյանին, նորանշանակ նախարարին ուղղակիորեն հանձնարարեց. «Սփյուռքի հետ հարաբերակցության մեր գլխավոր խնդիրը, որ պետք է դնենք, մեծ հայրենադարձությունն է»: Նորաթուխ նախարարն էլ մեջ ընկավ, թե դրա բոլոր հիմքերը տեսնում է. «Ուզում եմ շնորհակալության խոսք ասել տիկին Հակոբյանին` նախարարությունը հիմնադրելու, հսկայական աշխատանքի համար եւ ուզում եմ ասել, որ ագահաբար կօգտվեմ Ձեր թողած հարուստ ժառանգությունից...»: Ու կարծես անքան ագահաբար օգտվեց, որ անգամ նախարարությունը չմնաց: Չնայած, ներգաղթի մասին Նիկոլի խոստումներն այդքանով չսահմանափակվեցին: Արդեն անցած տարվա վերջերին նա կպած համոզում էր, թե արդեն ունենք այդ ներգաղթը. «Վերջին տասնամյակների ընթացքում 2018 թվականն առաջին անգամ արտագաղթի փոխարեն կամփոփվի ներգաղթի ցուցանիշով...»: Ու այնպես «փայլուն ապահովեց», որ տարվա համար անգամ Նիկոլի սեփական-պետական վիճակագրությունն էր ստիպված արձանագրել, որ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 2 965.3 հազար մարդ՝ 2018թ. հունվարի 1-ի 2 972.7 հազար մարդ ցուցանիշը: Այսինքն, Նիկոլի խոստացած ամենաառաջնային խնդրի՝ մեծ հայրենադարձության փոխարեն  բնակչության թիվը նվազել է 7.4 հազար մարդով: Տխուր իրողությունն այն է, որ սփյուռքահայերն այդպես էլ հերթ չկանգնեցին հայրենադարձության համար: Մի քանի անհատներ, ճիշտ է, վերադարձան Հայաստան, սակայն նախկինում` մինչեւ Նիկոլի վարչապետի աթոռը բռնազավթելը, այդպիսի անհատները շատ ավելի շատ էին: Մյուս կողմից արտագաղթը Հայաստանից շարունակվեց: Այդ թվում արտագաղթեցին նրանք, ովքեր ժամանակին տեղափոխվեցին Հայաստան Սփյուռքից` որոշելով իրենց ճակատագիրը կապել մայր հայրենիքի հետ: Օրերս ճանապարհ դրեցինք 15 տարի առաջ Թիֆլիսից Հայաստան տեղափոխված տարեց մի զույգի: Ինտիլիգենտ, գրագետ մարդիկ էին: «Այս անգրագիտության, թշնամանքի ու ապուշության մեջ չիմ կարող ապրիլ,- թիֆլիսահայ քաղցր բարբառով, բայց շատ վրոդվված ասում էր տիկին Նինան:- Ինչքան լակոտ-լուկուտ կա պաշտոնի են նստել: Սրանց պահվածքից սիրտս խառնում է: Ո՛չ շնորհք է մնացել, ո՛չ կուլտուրա: Ավելի լավ է հեռու գնամ, չտեսնեմ հայ ազգի խայտառակությունը»:

​​​​​​​«Հայաստան, Արցախ, Սփյուռք…». երգի պրեմիերա՝ սպասված մրցանակաբաշխությանն ընդառաջ

2018 թվականին, այսինքն` այն ժամանակահատվածում, երբ, ըստ Նիկոլի, տասնյակ-հազարավոր հայեր պետք է որ վերադառնային Հայաստան, տեղի է ունեցել ուղիղ հակառակ իրավիճակը: Տասնյակ-հազարավոր հայեր, որոնք մինչ այդ, եթե անգամ մշտական բնակչության տեղափոխվում էին այլ երկրներ, սակայն չէին փոխում իրենց քաղաքացիությունը, Նիկոլի խունտայի ի հայտ գալուց հետո արագորեն հանձնեցին իրենց հայկական անձնագրերը եւ վերցրին օտար քաղաքացիություն: Օրինակ` այդպես վարվեցին 27134 Հայաստանի քաղաքացի, որոնք 2018 թվականին ստացան ՌԴ քաղաքացիություն: Ընդ որում` Հայաստանը ՌԴ քաղաքացիություն ստացողների մեջ 4-րդն է: Հայերից շատ ՌԴ քաղաքացիություն ստացել են Ուկրաիանայի, Ղազախստանի ու Տաջիկստանի քաղաքացիները: Ընդ որում, առաջին երկու երկրներից գերակշռող մասը էթնիկ ռուսներ են: Համեմատության համար ասենք, որ Ադրբեջանից ռուսական քաղաքացիություն ստացողները եղել են 12 հազար մարդ, որոնցից շուրջ կեսը ոչ ադրբեջանցի: Իսկ Վրաստանից 2,5 հազար մարդ, որոնց մեջ եւս գերակշռող մասը հայեր են: Նրանք, ովքեր նախընտրել են ոչ թե հետեւել Նիկոլի խոստումներին եւ տեղափոխվել Հայաստան, այլ մեկնել են ՌԴ: Ահա այսպիսի տխուր վիճակագրություն եւ ահա այսպիսի սուտ Նիկոլ:

Կայացավ Կարմեն Աճեմյանի մենահամերգը Գյումրիում

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА