o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅԴ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՐԱԳՈՐԵՆ ԼՈՒԾԵՆՔ»

21.06.2019 21:20
«ԱՅԴ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՐԱԳՈՐԵՆ ԼՈՒԾԵՆՔ»

«Իրավունքի» զրուցակիցն է Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ԲԱՂՈՒՆՑԸ, ում հետ զրուցեցինք Արցախի ներքաղաքական, ինչպես նաեւ Հայաստան-Արցախ ներկա հարաբերությունների մասին: Մեր զրուցակիցը նախ մտահոգություն հայտնեց, որ վերջին շրջանում հայտնվել են անձինք, ովքեր ջանք չեն խանյում պառակտում մտցնելու համար.

Ինչ են ուզում «Սասնա ծռերը» Արցախից

- Ես մտահոգված եմ նման ծայրահեղ հայտարարություններով: Պետք է զերծ մնանք նման հայտարարություններից: Ցանկացած ազգերում էլ կան նման մտածելակերպով մարդիկ, ովքեր խորը չպատկերացնելով մեր ազգի ճակատագիրը, անելիքները, փորձում են ինքնադրսեւորվել նման ծայրահեղ հայտարարություններով: Պետք է մեր լեկսիկոնից հանենք այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է՝ Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը: Մենք ունենք մեկ ազգ՝ հայ ազգ, բոլոր շահարկումները պետք է դնել մի կողմ, առավել եւս այսօրվա բարդ իրավիճակում, երբ ներքին, արտաքին լուրջ մարտահրավերների առջեւ ենք կանգնած: Պետք է մեր ուշադրությունն ուղղենք այդ մարտահրավերների վրա:

«Փորձ է կատարվելու «թավշյա հեղափոխությունն» ու դրա հայտնի «գըմփ-գըմփ-հու»-ն փոխադրել նաեւ Ստեփանակերտ»

- Պարոն Բաղունց, ձեզ համար մտահոգիչ չէ՞, որ նմանատիպ հայտարարություններ անողները, սպառնալիքներ հնչեցնողները որեւէ պատասխանատվության չեն ենթարկվում օրենքով, եւ չի՞ կարող սա վատ օրինակ ծառայել նմանատիպ մտածելակերպ ունեցող մարդկանց համար:

- Իհարկե, այստեղ անհրաժեշտ է նուրբ վերաբերմունք, պետք է իրականացվեն ադեկվատ քայլեր, որպեսզի ավելորդ ուշադրություն չսեւեռեն նման հարցերում: Պետք է հստակ արձագանքվի նման գործողություններին: Ոչ ադեկվատ պահվածքը ստեղծում է մի միջավայր, որից նման երեւույթներ են առաջանում: Ցանկացած սպառնալիք, որոնք արգելված են թե՛ մարդկային առումով, թե՛ իրավական տեսանկյունից, պետք է համապատասխան պատասխանի արժանանան, բայց չքաղաքականացվի, ոչ էլ բերվի մի դաշտ, որտեղ խոսվում է, քննարկվում է Արցախի ու Հայաստանի բնակչության միջեւ ինչ-որ հակասումներ:

«Ավտոմատավոր ոստիկանները կանգնեցրել են գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան»

- Որոշ վերլուծաբաններ նշում են, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հարաբերություններն այսօր, այնուամենայնիվ, լարված են: Դուք, որպես Արցախի օրենսդիր ներկայացուցիչ, նկատու՞մ եք նման բան:

- Լինելով մեկ ազգ, պետք է գործենք նույն իրավական, քաղաքական ու հասարակական դաշտում: Իսկ այն երեւույթները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, ոչ միանշանակ արտացոլումն են ունենում նաեւ Արցախի Հանրապետությունում: Այն, ինչ մեկ տարուց ավել է տեղի է ունենում ՀՀ-ում, ստեղծում է լարվածություն առհասարակ, ինչպես լինում է ցանկացած ֆիզիկական երեւույթում. եթե մի տեղ կա ավելի բարձր պոտենցիալ եւ դրանից տարբերվող պոտենցիալ, ապա առաջանում են տարբեր տեսակի հոսքեր, տարբեր տեսակի հակազդեցություններ: Չի կարող մի երեւույթ, որը տեղի է ունենում ՀՀ-ում, իր ազդեցությունը չթողնի Արցախի Հանրապետության իրականության վրա: Այդ  ուղղությամբ քայլեր չկատարելու դեպքում առաջանում է ուղղակի լարվածություն: Այդ առումով ես կասեի, որ Արցախի Հանրապետության իշխանություններն անելիք ունեն, որպեսզի մնանք նույն մակարդակին: Այդ հակասությունները մենք պետք է հնարավորինս մեղմ տարբերակներով արագորեն լուծենք եւ չթողնենք, որ այդ լարվածությունը սկսի կրել սկզբունքային բնույթ:

«Փաշինյանը պետք է գիտակցի, որ եթե ստանձնել է երկրի ղեկավարի դերը, պետք է կարողանա նաեւ վարել բանակցությունները»

- Թեեւ հարաբերական անդորր է սահմանում, բայց վերջին շրջանում հրադադարի ռեժիմի պահպանման հետ կապված որոշակի խախտումներ են նկատվում: Արդյոք, ըստ Ձեզ, թշնամին կարո՞ղ է օգտվել մեր ներքաղաքական լարված իրավիճակից, եւ սկսվի լայնածավալ պատերազմ: Դուք նման  վտանգ տեսնո՞ւմ եք:

- Վտանգ միշտ էլ կա, առավել եւս, եթե կան մարդիկ, ուժեր, որոնք փորձում են սեպ խրել մեր միջեւ, բաժանել կամ անջատել Արցախը Հայաստանից: Այդ մարդկանց սեփական  ցանկություններն ու ձգտումները բավարարելու առումով խորհուրդ կտայի բաժանել նախ այն մարդկանց, ովքեր պատերազմ են տեսել, եւ նրանց, ովքեր չեն մտահոգվում, որ հայրենիքը դեռ պատերազմի մեջ է: Իսկ ովքեր պատերազմ ու մահ են տեսել պետք է հասկանան, որ մենք ապրում ենք մի միջավայրում, շրջապատում, որտեղ շատերն են թշնամաբար տրամադրված մեր ազգի, պետականության նկատմամբ: Մենք ամեն պահ պետք է պատրաստ լինենք պատերազմի վերսկսման: Չպետք է  մյուս ոլորտները, տնտեսություն, մշակույթ, մի կողմ դնենք, այլ պետք է զուգահեռ տանենք այդ ուղիները: Իսկ այն մարդիկ, ովքեր նման խժդժություններ են մտցնում մեր ժողովրդի մեջ, նրանք, որոնք չեն զբաղվում հայրենանպաստ գործողություններով ու սկսում են նման բաներ տարածել, պետք է ստանան համապատասխան պատասխան:

«Ցանկացած դավաճանություն, երբ արժանի պատիժ չի ստանում, տարիների ընթացքում դառնում է այդ ժողովրդի բնավորության գծերից մեկը»

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА