o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գլխարկը չէ, որ մեզ դուխ է տալիս». Վահե Էնֆիաջյան (Տեսանյութ)

21.06.2019 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Գլխարկը չէ, որ մեզ դուխ է տալիս». Վահե Էնֆիաջյան (Տեսանյութ)

Նոր կադ­րեր` վե­րին օղակ­նե­րում, քա­ղա­քա­կան հան­դի­պում­ներ, ընդ­դի­մա­դիր դաշ­տի գոր­ծու­նե­ու­թյուն, հո­գե­ւոր եւ ար­տա­քին մար­տահ­րա­վեր­ներ... Հենց այս հա­մա­տեքս­տում «Իրա­վունք TV»-ի տա­ղա­վա­րում շա­բաթ­վա քա­ղա­քա­կան գլխա­վոր եւ ամե­նաքն­նարկ­ված իրա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին զրու­ցել ենք Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գա­հի տե­ղա­կալ, «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան փոխ­նա­խա­գահ ՎԱ­ՀԵ ԷՆ­ՖԻ­Ա­ՋՅԱ­ՆԻ հետ:

Սիբիրյան խոցի դեպք՝ Հայաստանում

«ՄԻ ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՄԲԵՐԵՆՔ»

Պարոն Էնֆիաջյան, Դուք կուսակցությունում տեւական ժամանակ աշխատել եք հենց երիտասարդության հետ, նաեւ խրախուսել նրանց, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ այսօր իշխանությունը խրախուսում է ընդամենը 27 տարեկան Ռուստամ Բադասյանին` նրան միանգամից վստահելով բական լուրջ ոլորտ եւ նշանակելով որպես արդարադատության նախարար:

Կուսակցությունում երկար տարիներ եղել եմ երիտասարդների միության ղեկավարը եւ այսօր կուսակցության փոխնախագահն եմ ու կադրային հարցերով համակարգողը: Կադրերի հարցում չափազանց պատասխանատու եւ կարեւոր գործընթաց է ընտրության հարցը, եւ այստեղ երիտասարդություն ասածն իր մեջ առավելություն պարունակելով հանդերձ` որպես նոր շունչ, նոր մեկնարկի լավագույն նախադրյալ, միեւնույն ժամանակ, պետք է արձանագրենք, որ փորձառությունը գալիս է ժամանակի մեջ, հատկապես պետական, քաղաքական ոլորտում: Ինչ վերաբերում է  արդարադատությանը, սա չափազանց պատասխանատու ոլորտ է: Այս առումով, բնականաբար պետք է բավականաչափ գիտելիքների եւ փորձառության համադրություն, երբ այն լինում է, լավագույն լուծումն է, եւ այդ դեպքում կարող ես նոր մշակույթ, նոր լիցքեր բերել եւ էներգիայով լի լծվել աշխատանքի:

Ընթանում է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը (ուղիղ)

Ռուստամ Բադասյանի դեպքում` փորձառության մասին խոսք չկա: Կադրային պակա՞ս կա, որ այսպիսի մարդիկ են նշանակվում բարձր պաշտոնների:

Նմանատիպ հարցն ինքս չեմ փորձի մեկնաբանել, որովհետեւ կադրերի նշանակելու կամ չնշանակելու հարցը մեր քաղաքական թիմի տիրույթում չի գտնվում: Իսկ թե ինչպիսի կադր կլինի` կհաջողի, թե կձախողի, այս հարցերի հետ կապված միմիայն կարող ենք խոսել ժամանակի մեջ, այսինքն` այնուամենայնիվ, մի որոշ ժամանակ մենք պետք է համբերենք եւ տեսնենք, թե որքանով պատրաստված կադր է եւ ինչպիսի նպաստ կբերի ոլորտին:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

ԵՂԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆԱԽԸՆՏՐԵԼ ԵՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ

Այս շաբաթ եւս մեկ պաշտոնյա ունեցանք, որին ընտրել-չընտրելու հարցը նաեւ Ձեր լիազորությունների տիրույթում էր: Խոսքը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասին է: Ըստ էության, ԱԺ-ում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքները հուշում են, որ ընդդիմադիր խմբակցություններից առնվազն 14 պատգամավոր ընտրել է նրան: Մինչդեռ ում հարցնում ես, պնդում են, թե իրենք չեն ընտրել: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ընտրությանը:

«Միայն ժողովրդավար Թուրքիան է ի վիճակի ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Կարո Փայլան

Վահե Գրիգորյանի մասով, քանի որ առաջին անգամ չէր, որպես այդպիսին, եւ նա հավակնում էր այդ պաշտոնին դեռեւս նախորդ իշխանության օրոք, քննարկում տեղի ունեցել է ԱԺ-ում, եւ ամենատարբեր մեկնաբանություններն արդեն իսկ հնչել էին: Անձամբ պարոն Գրիգորյանն էլ տարբեր ժամանակահատվածում տարբեր, նաեւ քաղաքական հայտարարություններով է հանդես եկել, ինչը նաեւ այսօրեական քննարկման առարկա դարձավ: Մեր խմբակցությունում հարցը, բնականաբար, քննարկել էինք եւ, ինչպես նախկինում, որոշել էինք ազատ թողնել եւ յուրաքանչյուր պատգամավոր քվեարկել է իր խղճի մտոք:

​​​​​​​«Եթե որեւէ քաղաքական ուժի աջակցությունը ձեզ պետք չէ, ինչո՞ւ էիք եկել խորհրդարան». Ն. Զոհրաբյան

Հենց այդ ազատ քվեարկությունը դիտարկվում է, որ ընդդիմությունը, ազատ թողնելով իր քվեարկությունը, նպաստում է իշխանության ցանկալի որոշմանը...

Ո՛չ, սա ազատ քվեարկություն է, ընդ որում` պատկերացրեք, որ նույն ազատ քվեարկությամբ եղել են պատգամավորներ, որոնք նախընտրել են ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը, պատգամավորներ էլ եղել են, վստահ եմ, որ դեմ են քվեարկել, եւ նաեւ եղել են այնպիսիք, որոնք իրենց հավանությունն են տվել տվյալ անձին, որպեսզի նա իր գործունեությունը շարունակի Սահմանադրական դատարանում:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 12-րդ)

«ՈՉ ՄԻ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔ ՉԿԱ»

Վահե Գրիգորյանը ԱԺ-ում տարակուսելի պատասխաններ տվեց լրագրողներին: Նա, ըստ էության, նշել էր, թե ՀՀ նախագահին «տխամարագույն դեմագոգ» անվանելու համար ներողություն չի խնդրի, քանի որ այն ասել է ազատ քաղաքացու կարգավիճակում: Փաստացի` քաղաքացի Վահե Գրիգորյանը եւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը սկզբունքորեն հակառակ տեսակետներ ունեն: Այսօր պաշտոնյայի անձի երկատվության խնդիր տեսնո՞ւմ եք` նկատի ունենալով նաեւ այն, որ մերօրվա իշխանությունն էլ նախկինում դեմ էր ԵԱՏՄ-ին, բայց եկան իշխանության, խոսում են այս կառույցի կարեւորության մասին:

​​​​​​​«Չէ Գայանե ջան, ձերոնք չեն, մերոնք են». Միհրան Հակոբյանն արձագանքել է Գայանե Աբրահամյանին

Ինքս չեմ էլ փորձի բացատրել, թե նա ինչ դրդապատճառներով է նախկինում նման հայտարարությամբ հանդես եկել, եւ ներկայումս ինչ հանգամանքներից ելնելով է նման մեկնաբանումներ անում` մի պարզ պատճառով, որ նրա հետ երբեւիցե առերեսումներ չեմ ունեցել, երբեւիցե նրա հետ նմանատիպ հարցեր չեմ քննարկել եւ հակված եմ խոսելու իմ կամ այն քաղաքական ուժի գործունեությունից, որին պատիվ ունեմ ներկայացնելու:

«Ուզում ենք մեր երեխաներին ժառանգել մաքուր Հայաստան». Մանկասայլակներով երթ՝ «Ո՛չ Ամուլսարի շահագործմանը» կարգախոսով

Ի դեպ, Ձեր քաղաքական ուժի մասին. շաբաթվա չարչրկված թեմաներից է ԲՀԿ-ՀՅԴ ղեկավար մարմինների հանդիպումը, որը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Ի վերջո, ի՞նչ էր թաքնված նախկին կոալիցիոն գործընկերների հանդիպման հիմքում:

Ոչ մի թաքնված հանգամանք կամ օրակարգային հարց չկա, ինչի հետ կապված մենք հրապարակային չենք ասել եւ չենք խոսում: Տեղի է ունեցել արտախորհրդարանական ներկայանալի քաղաքական ուժի ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպում եւ քննարկել ենք երկրում ստեղծված իրավիճակի, հնարավոր լուծումների, տարբեր մարտահրավերների հետ կապված հարցեր: Կարծում եմ` սա լավ մշակույթ է, երբ խորհրդարանական ուժի ներկայացուցիչները, անկախ նրանից, ընդդիմադիր դաշտում են գործունեություն ծավալում, թե` իշխանական, պարբերաբար շփման եւ կապի մեջ լինեն նաեւ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ եւ լսեն նաեւ նրանց կարծիքը, նրանց դիրքորոշումներն ու մոտեցումները: Ի վերջո, ոչ մի տեղ չի ամրագրված այն բացարձակ ճշմարտությունը, որ հենց խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մոտ կարող են լավագույն գաղափարները կամ մտքերը ծնվել: Մենք պետք է կարողանանք  մեր ամբողջ քաղաքական պոտենցիալը ռացիոնալ օգտագործել եւ լավագույն գաղափարները, մտքերը բերել խորհրդարան:

Եղանակը Հայաստանում և Արցախում

Դուք նշեցիք պարբերաբար հանդիպումների մասին, նկատի ունեք ՀՅԴ-ի հե՞տ, թե՞ այլ արտախորհրդարանական ուժերի հետ եւս ԲՀԿ-ն նախատեսում է առաջիկայում հանդիպել:

Սա նախաձեռնություն էր ՀՅԴ-ի կողմից, ընդ որում` առաջին քաղաքական ուժը, որ նախընտրել էին հանդիպել հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչներն են եղել եւ, բնակաբանար, մենք համաձայնել ենք:

«Երեւի Ստամբուլյան կոնվենցիայի թեմային դեռ երկար չէի անդրադառնա, եթե չլիներ էս միջադեպը»

«ԴՈՒԽՈՎ» ԵՂԵԼ ԵՆՔ, «ԴՈՒԽՈՎ» ԷԼ ԼԻՆԵԼՈՒ ԵՆՔ»

Արմեն Աշոտյանը եւ Մանե Թանդիլյանը նախորդ ԱԺ գումարման ժամանակ «դուխով» գնացին Բաքու` Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովին մասնակցելու համար, ինչո՞ւ Բաքվում այս օրերին ընթացող Սեւծովյան տնտեսական խորհրդարանական վեհաժողովի 53-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու չմեկնեց մեր պատվիրակությունը, որի կազմում նաեւ Դուք եք:

​​​​​​​«Հանգիստ սթրվեք տեղներդ». Միհրան Հակոբյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Նախ` «դուխի» հետ կապված ասեմ, որ մենք միշտ էլ` թե՛ նախկինում, թե՛ հիմա, թե՛ հետո  «դուխով» եղել ենք եւ «դուխով» էլ լինելու ենք:

Առանց «դուխով» գլխարկի՞...

Գլխարկը չէ, որ մեզ «դուխ» է տալիս: Վերադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ ոչ մի գործողություն եւ գործընթաց ինքնանպատակ չի եղել եւ չի էլ լինելու: Այո, 4 հոգուց բաղկացած պատվիրակություն ունենք, որոնցից ընդամենը մեկն է ընդդիմության ներկայացուցիչ, եւ նա ձեր առջեւ է: Իսկ մյուս երեք ներկայացուցիչները «Իմ քայլը» խմբակցությունից են: Ինքս ի սկզբանե ցանկություն եւ պատրաստակամություն եմ հայտնել, որպեսզի մեկնեմ եւ աշխատանքներին մասնակցենք, բայց այս հարցում էլ ոչինչ ինքնանպատակ չէ: Ինչպես գիտեք, ամբողջ աշխարհում հենց այս ժամանակահատվածի համար Հենրիխ Մխիթարյանի Բաքու չգնալը բավականին մեծ արձագանք եւ հնչեղություն ստացավ ոչ միայն սպորտաշխարհի սիրահարների մոտ, այլ նաեւ քաղաքական առումով, ուստի` գնալով ստվերել այս գործընթացը, տեղին չեմ համարում: Միեւնույն ժամանակ, լիագումար նիստի օրակարգում առանցքային հարցը Սեւծովյան տնտեսական խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է, որն Ադրբեջանի ներկայացուցիչ է, որպես թեկնածու, որը նաեւ գործող գլխավոր քարտուղարն է: ԽՎ-ն վատ առումով իր առանձնահատկություններն ունի, որովհետեւ այնտեղ այն պետություններն են ներգրավված, որոնք տարածքային ամբողջականության հետ կապված հարց ունեն: Իսկ ԽՎ կենտրոնը գտնվում է Ստամբուլում, այդտեղ ամենամեծ ֆինանսական ներդրումները իրականացնում են թուրքերը: Այսինքն` այստեղ անբարենպաստ միջավայր է, այս եւ մի քանի այլ գործոններ եւս քննարկել ենք փորձագետների հետ եւ եկել ենք այս եզրահանգման: Ինքս չափազանց կարեւորում եմ մասնագիտական եւ ոլորտային փորձաքննությունները եւ դիտարկումները, բայց մեր երկրի քաղաքացիներն ինչպես են վերաբերվում այս հարցին, փորձեցի պարզել ֆեյսբուքյան փոքր հարցման միջոցով, թե մեր երկրի քաղաքացիներն ինչ են մտածում եւ ինչպես կվարվեին իրենք: Ամենատարբեր մեկնաբանությունները եղան հրապարակային եւ փակ նամակների տեսքով, եւ պետք է արձանագրենք, որ մեր երկրի քաղաքացիների գերակշիռ մասը դեմ էին մեր մեկնելուն: Կարծում եմ` մենք` որպես ԱԺ պատգամավորներ, անպայմանորեն պետք է հաշվի առնենք մեր երկրի քաղաքացիների կարծիքը:

​​​​​​​Ինչու է ԱԺ փոխնախագահը հանդիպել որսորդների հետ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА