o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շահավետ առաջարկ ստանալու դեպքում պետք է վաճառել Մխիթարյանին. «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ

21.06.2019 00:22 ՍՊՈՐՏ
Շահավետ առաջարկ ստանալու դեպքում պետք է վաճառել Մխիթարյանին. «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ

«Արսենալի» նախկին հարձակվող Չարլի Նիկոլասը կոչ է արել ակումբին վաճառել թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանին, Մեսութ Օզիլին և Լուկաս Տորեյրային:

«Մենք նորից դանդաղում ենք տրանսֆերային շուկայում: Մարզիչը մի քանի տարբերակներ է դիտարկում, որոնցից ամենաառանցքայինը պաշտպանության գիծն ուժեղացնելն է: Ես հույս ունեմ, որ նոր տրանսֆերները չեն ուշանա: «Արսենալին» անհրաժաշետ է երեք պաշտպան, որոնց տրանսֆերային արժեքը կլինի 60-70 մլն ֆունտ ստեռլինգ: Շահավետ առաջարկ ստանալու դեպքում պետք է վաճառել Մխիթարյանին, Օզիլին ու Տորեյրային: Վերջինս կարծես ցանկանում է վերադառնալ Իտալիա: Իսկ ահա Օբամեյանգին և Լակազետին պետք է պահել թիմում»,- Նիկոլասի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:

Մխիթարյանն Ա Սերիայի այն նորեկներից է, որը կարող է կարող է մեծ ազդեցություն ունենալ թիմի խաղում.Իտալացի լրագրողները՝ հայ ֆուտբոլիստի մասին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА