o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վահե Գրիգորյանի՝ իրեն ՍԴ նախագահ հռչակելու հայտարարությունը հանցակազմ է պարունակում. Արփինե Հովհաննիսյան

20.06.2019 22:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Վահե Գրիգորյանի՝ իրեն ՍԴ նախագահ հռչակելու հայտարարությունը հանցակազմ է պարունակում. Արփինե Հովհաննիսյան

«Իրավական տեսանկյունից սա Սահմանադրության այլասերված մեկնաբանությունն է։ Չկա այդպիսի ճշմարտություն ու սա վկայում է երկրում իրավական աբսուրդի ժանրի ծաղկման մասին։ Եթե անգամ այդ մարդու ասածի մեջ լիներ 0,5 տոկոս ճշմարտություն, ապա ինքը չէ, որ պետք է երդման ժամանակ մեկնաբաներ միանձնյա ու ինքնահռչակեր ինքն իրեն։ Հանցակազմերի առկայության մասին էլ չեմ խոսում»։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը, թե մտնում է Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը։

Փաշինյանի հայտարարությունը Հայ Եկեղեցու սպասավորների առնչությամբ հավելյալ պարզաբանման կարիք ունի. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Արփինե Հովհանիսյանի խոսքով՝ չի կարող ողջ քաղաքական իշխանությունն առաջնորդվել մեկ անձի իրավական կարծիքով։
«Այո, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մեկ իրավաբանի կարծիք, որքան էլ աբսուրդային, բայց կարծիք է։ Չի կարող մեկ անձի կարծիքը դրվել այլ պետական մարմինների գործողությունների հիմքում։ Նրանք կդառնան շարքային հանցագործներ։ Եվ վերջապես՝ բարոյական հարթության մեջ դիտարկենք երևույթը․ ինչու՞ Վահե Գրիգորյանն իր ընտրության ժամանակ չէր ասում իր այս մեկնաբանություն-կարծիքի մասին։ Իրեն առաջադրողը՝ Արմեն Սարգսյանը, տեղյա՞կ է այդ մասին, թե՞ ոչ, կիսու՞մ է այդ կարծիքը, թե՞ ոչ։ Վերջապես Միջազգային հանրության արձագանքը պատկերացնո՞ւմ են», - ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА