o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն

20.06.2019 20:16 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն

Հրանտ Դինքի որդու` Արատ Դինքի նկատմամբ Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել: Արատին մեղադրում են այն բանի համար, որ նա ստորագրել է «Խաղաղության դեկլարացիա» փաստաթղթի տակ, որը հրապարակել են Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող ինտելեկտուալները: Այս մասին հայտնել է  Ermenihaber հրատարակչությունը:

Նախիջեւանում մարդ չի մնացել. Ադրբեջանի բնակիչները փորձում են գոյատեւել Թուրքիայում

Ըստ մեղադրանքի՝ դեկլարացիայի հեղինակը Քրդական Աշխատավորական կուսակցությունն է, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Արատ Դինքին սպառնում է 1-5 տարվա ազատազրկում: Դատական առաջին նիստում պաշտպանները պահանջել են արդարացնող վճիռ կայացնել, նաև դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել՝ նշելով, որ դատավորները կողմնակալ են: Դատարանը մերժել է միջնորդությունները: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА