o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կհիմնանորոգվի 32.5 կմ ավտոճանապարհ

20.06.2019 16:08 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կհիմնանորոգվի 32.5 կմ ավտոճանապարհ

Տարածքային կառավրաման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է` հաշվի առնելով, որ 10 օբյեկտների գծով ևս առկա են նախագծանախահաշվային փաստաթղթերը` կատարել վերաբաշխում` 3 միլիարդ 284.9 միլիոն դրամի չափով և ՀՀ կառավարությունից ուղղելով նախարարությանը, որից 3,258.0 մլրդ դրամը շինարարական, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների համար, իսկ 26.88 մլն դրամը` նախագծային աշխատանքների պատվիրման համար: Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 32.5 կմ ավտոճանապարհ:

Հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը, առաջարկվում է շինարարական աշխատանքների համար գնման ձև սահմանել հրատապ բաց մրցույթը (ՀԲՄ), տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ գնանշման հարցումը (ԳՀ), հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը (ՄԱ), իսկ նախագծային աշխատանքների համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը (ՄԱ): 
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց.«Սա 7,7 միլիարդ դրամի հավելյալ գումարի շարունակությունն է, որը տրամադրվում էնախարարությանը ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման համար»: 

Նրա խոսքով` հասնելու են այն ցուցանիշին, որ տարվա ավարտին ավարտին 330 կիլոմետր միջպետական, հանրապետական և միջհամայնքային ճանապարհ ՀՀ-ում վերանորոգվի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА