ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազգային ժողովում քննարկվում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը․ թեկնածուն Գրիգոր Բեքմեզյանն է

20.06.2019 15:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ազգային ժողովում քննարկվում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը․ թեկնածուն Գրիգոր Բեքմեզյանն է

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին։ 

Թեկնածուին ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: 

Բեքմեզյանի կենսագրությունը 
Ծնվել է 1977-ին Երևանում:

Եթե ես մեր համակարգի ռեսուրսներից մեկ դրամ օգուտ եմ ստացել, ապա թող ենթարկվեմ պատասխանատվության. Էրիկ Գրիգորյան

1994-1999 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում,

1999 – 2002 թթ. ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում:

Ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1999 թ.վերապատրաստվել է  ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարաններից մեկում:

2004-ից սեպտեմբերից  մինչ 2005 թ հունվար ուսանել է Նիդեռլանդների համալսարաններից մեկի իրավաբանական ֆակուլտետում:

2009-ին ստացել է դոցենտի կոչում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1997-ին:

Աշխատել է նաև ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում, սկզբում որպես օրենսդրության և իրավաբանական վարչության առաջատար մասնագետ, այնուհետև իրավաբանական բաժնի պետ:

  2015 թ-ից առ այսօր «Բեքմեզյան» ՍՊԸ տնօրենի հիմնադիր տնօրենն է: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА