o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բոլթոն-Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը ԱՄՆ-ում կայանալը պատահական չէ». Միջազգայնագետ

20.06.2019 15:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Բոլթոն-Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը ԱՄՆ-ում կայանալը պատահական չէ». Միջազգայնագետ

Արդեն հայտնի է, որ այսօր Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կհանդիպի  Հայաստանի  և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մահմեդյարովի հետ: Հանդիպման կանխատեսումների մասին «Իրավունքը»  զրուցեց  քաղաքագետ-միջազգայնագետ ՑՈԼԱԿ ԱԿՈՊՅԱՆԻ հետ:

Թրամփը ԱՄՆ-ում ուրանի արտադրության քվոտաներ չի սահմանել

- Ջ. Բոլթոնը, իր թվիթերյան էջում հանդիպման մասին իրազեկելիս նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Որո՞նք են Ձեր կանխատեսումները, ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս հանդիպումից։

- Հունիսի 20-ին կայանալիք հանդիպման մասին պաշտոնական հայտարարություն է տարածել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Հանդիպումը ԱՄՆ-ում կայանալը պատահական չէ, քանի որ այս տարի երկու երկրների ԱԳ նախարարները արդեն հանդիպել են ԵԱՀԿ համանախագահ հանդիսացող մյուս երկու երկրների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի մայրաքաղաքներում: Հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը: Վերջին օրերին տեղի ունեցած սադրաքները ադրբեջանցիների կողմից թույլ է տալիս մտածել, որ նրանք ամեն գնով ցանկանում են տապալել բանակցությունները: Ակնկալիքներս մեծ են վաղը տեղի ունենալիք հանդիպումից, հատկապես եթե առնենք այն հանգամանքը, որ համանախագահները նախապես հանդիպել են Զոհրաբ Մնացականյանի հետ և լսել են մեր տեսակետը վերջին օրերին ծավալվող իրադարձությունների մասով: Որքան շատ լինեն նպանատիպ հանդիպումներ, այդքան Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության ճնշումը ուժեղ կլինի և կստիպեն նրանց դադարեցնել իրենց ռազմական հռետորաբանությունը:

- Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է , թե վերջին օրերի ընթացքում Ադրբեջանական կողմի կատարած սադրանքների ապացույցները, նրանց կողմից այդ քայլերը չհերքելու փաստերը մեծ ազդեցություն կարող են ունենալ հանդիպման ընթացքի վրա ։ Նա գտնում է ,որ ադրբեջանական կողմը , ինչպես ինքն է ասում, մեզ «կոզր է» տվել, որը պետք է օգտագործենք:  Համաձա՞ն էք արդյոք վերլուծաբանի առաջադրած տեսակետի հետ։

Միանշանակ համաձայն եմ վերլուծաբանի հետ: Ադրբեջանի շարունակում է իր հաջողություն չբերող մարտավարությունը, այն է՝ յուրաքանչյուր կարևոր հանդիպումից առաջ փորձել սրել իրավիակը սահմանին՝ դրանով փորձ կատարելով ձախողել կայանալիք բանակցությունները: Մեզ համար շատ լավ զենք կարող է լինել նաև Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղված պատմությունը: Այդ հանգամանքը ևս պետք է կարողանալ ճիշտ օգտագործել:

-  Ջոն Բոթոնն «Ազատություն» ռադիոկայանի հետ ունեցած իր հարցազրույցում, Ղարաբաղյան խնդրի մասին խոսելիս ,նշել է ,որ իրենցից ռազմական տեխնիկա գնելու  դեպքում կավելանան Հայաստանի հնարավորությունները, երբ մենք ամբողջովին կախված չենք լինի մեկ գերտերությունից: Կցանկանայի իմանալ ձեր մեկնաբանությունը ՝ հատկապես այս հարցի մասին, քանի որ, չի բացառվում, որ այս հանդիպմանը այն կրկին կշոշափվի։

Ամեն դեպքում չպետք է մոռանալ, որ մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ անդամ, ինչի շնորհիվ ռուսական զենքը ավելի էժան ենք ձեռք բերում: Նաև չպետք է մոռանանք, որ այդ ամենը նաև բիզնես է և զենք գնում են այն երկրից, ով ավելի էժան է տրամադրում, եթե, իհարկե, խոսքը գնում է միատեսակ որակի զենքի մասին: Չեմ կարծում, որ միայն զենք գնելով կարելի է, որակել, որ մենք կախված ենք միայն մեկ գերտերությունից, այն էլ ժամանակակից աշխարհում, երբ պետությունների միջև փոխկավածությունը գնալով ավելի է ուժեղանում:

- Ի՞նչ հստակ պահանջներով պետք է հանդես գանք հանդիպմանը,որպեսզի հերթական անգամ չխթանենք ադրբեջանական կողմից իրականացվող սադանքներին։

- Հանդիպմանը մեր պահանջները պետք է լինեն հետևյալը՝

Բրազիլիայի նախագահը ցանկանում է իր որդուն ԱՄՆ-ում դեսպան նշանակել

1. Ստիպել Ադրբեջանին դադարեցնել ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանությունը

2. Հստակ փաստերով  ապացուցել, որ սահմանին առաջացած լարվածության մեղավորը միմիայն ադրբեջանական կողմն է

3. հստակ հասկացնել բոլոր կողմերին, որ Արցախի խնդրի լուծման համար պետք է բանակցել նաև Արցախի ներկայացուցիչների հետ, քանի որ առանց նրանց համաձայնության Հայաստանը որևիցե փաստաթուղթ չի ստորագրելու:

 

ԱՆԻ ԲԵՅԲՈՒԹՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА