o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ հետեւանքներ կունենա Բոլթոն-Մամեդյարով-Մնացականյան եռակողմ հանդիպումը

20.06.2019 14:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ինչ հետեւանքներ կունենա Բոլթոն-Մամեդյարով-Մնացականյան եռակողմ հանդիպումը

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը  հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ. այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

Իրանում մեկնարկել է գեներալ Սուլեյմանիի հրաժեշտի արարողությունը. հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը

«Անհամբերությամբ սպասում եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներին՝ խրախուսելու նրանց միջև երկխոսության շարունակություն։ ԱՄՆ-ը պատրաստակամ է օժանդակելու խաղաղությանը տարածաշրջանում»,- գրել է Բոլթոնը։

<ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում իր հանցավոր արկածախնդրության բոլոր հետեւանքների համար>․ Զարիֆ

Այժմ Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում է, որտեղ այսօր կայանալու է նրա հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Բանակցություններին ընդառաջ տեղի է ունեցել Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերին Ջոն Բոլթոնն այց էր կատարել Հայաստան. դա 1997 թվականից հետո նրա առաջին այցն էր Հայաստան։ Չնայած նրա, որ Հայաստան այցի նպատակը թավշյա հեղափոխությունն էր, Բոլթոնն ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Ղարաբաղյան խնդրին . «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ակնհայտորեն բարդ է, եթե հեշտ լիներ՝ արդեն լուծված կլիներ: Ֆրանսիայի հետ միասին մենք և Ռուսաստանը վաղուց համատեղ ջանքերով առաջնորդում ենք ղարաբաղյան կարգավորման միջնորդ դառնալու միջազգային ջանքերը»։

ԱԺ խմբակցությունները հավանաբար բյուջեից վճարվող խոսնակներ կունենա՞ն. «Հրապարակ»

Նա նաև ասել էր, որ Վաշինգտոնը ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարը վճռական քայլեր կձեռնարկի իր լայնածավալ հաղթանակից հետո Ադրբեջանի հետ փոխզիջման խաղաղ պայմանագրի կնքման ուղղությամբ։

ԱՆԻ ԲԵՅԲՈՒԹՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА