o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարոն Բադասյանը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները. Փաշինյան

20.06.2019 12:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Պարոն Բադասյանը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները. Փաշինյան

Արդարադատության նախարարին ճանաչում եմ որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված, պարտաճանաչ մարդ, որը նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի, այսօր արդարադատության նախարարությունում, ներկայացնելով նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նկատենք՝ Ռուստամ Բադասյանը նախկինում զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։

Այդ պաշտոնում, ըստ վարչապետի, Ռուստամ Բադասյանը իրեն դրսևորել է լավագույն կողմերից՝ ցուցաբերելով կազմակերպչական բարձր ընդունակություններ։

«Ես կարևոր եմ համարում, որ այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները։ Որևէ գաղտնիք չկա, մենք գտնվում ենք շատ վճռական ու շրջադարձային փուլում, և կառավարությունը ունի կամք Հայաստանում իսկապես անկախ դատական համակարգ ունենալու գործում ու այդ առումով շատ կարևոր է, որ ադարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին, արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից», - հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Արտակ Զեյնալյանին ու տեղեկացրեց, որ Զեյնալյանը Հայաստանում չէ ու այդ պատճառով էլ ներկա չէ այս հանդիպմանը։

«Ես համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը ու փորձը Հայաստանի պետականաշինության գործին ծառայելու հնարավորություն կունենա», - հայտարարեց Փաշինյանը։

Երկրում մոլեգնում է ֆինանսական տեռորը. Փաշինյանը որոշել է վերացնել կանխիկ դրամի շրջանառությունը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА