o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

20.06.2019 00:25 ՍՊՈՐՏ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին, մասնավորապես ասել է, որ իրեն զեկուցել են, թե Մխիթարյանը հիմնականում պահեստայինների նստարանին է մնում ու վատ խաղացող է։

Այն ինչ զգում եմ նրա հանդեպ, վեր է ամեն տեսակ ճնշումից. Ռոդրիգեսը` Ռոնալդուի մասին

Այն, որ Հենրիխը թոփ ֆուտբոլիստ է, գիտեն բոլորը, այդ թվում Ադրբեջանում, այն որ նա պահեստայինների թվում չէ, դա էլ է ակնհայտ, այն, որ նրանով հպարտանում ենք ոչ միայն մենք, այլ հետխորհրդային տարածքի շատ երկրների ներկայացուցիչներ, դա էլ է ակնհայտ, ակնհայտ է նաև այն, որ Ադրբեջանը կերազեր ունենալ մեկ «Մխիթարյան» ու երևի դրա դիմաց պատրաստ է զիջել նավթային շելֆի մի մասը, Մխիթարյանի անունով մարզաշապիկն անգամ իրարանցում առաջացրեց Բաքվում, բայց սրանք դեռ մի կողմ:

Ես արդեն համոզվեցի, որ նույնիսկ տարրական ու ակնհայտ բաներ սխալ են ընկալում Ադրբեջանում. եթե նախարարին նույնիսկ Մխիթարյանի խաղաժամանակի մասին բաց տեղեկությունն են սխալ ներկայացնում, ապա նրան հաստատ խաբում են, թե ինչ է կատարվում Ադրբեջանի բանակում, խաբում են նաև, երբ զեկուցում են՝ իբր իրենց բանակը մարտունակ է, որ երբ ցանկանան պատերազմում կհաղթեն և այլն։ Մխիթարյանի մասին նրա ասածն ակնհայտ վկայություն է այն բանի, որ պետք չէ հավատալ ադրբեջանական կողմի հռետորաբանությանը. իրավիճակից կտրված են ու սին տեղեկություններ են ստանում։ Մի խոսքով, ֆուտբոլն ամեն ինչ պարզ դարձրեց»,- մասնավորապես գրել է Եգանյանը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի» – «Արսենալ» հանդիպմանը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում:

Գրառումը՝ այստեղ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА