o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՕՐԵՆՔԸ ՍՏԵՂԾԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՊԱՇՆՈՐՀԸ ԿՄՆԱ ԱՊԱՇՆՈՐՀ, ՏԱՂԱՆԴԱՎՈՐԸ` ՏԱՂԱՆԴԱՎՈՐ»

19.06.2019 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՕՐԵՆՔԸ ՍՏԵՂԾԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՊԱՇՆՈՐՀԸ ԿՄՆԱ ԱՊԱՇՆՈՐՀ, ՏԱՂԱՆԴԱՎՈՐԸ` ՏԱՂԱՆԴԱՎՈՐ»

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, դերասան ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, կողմ լինելով «Կինոյի մասին օրենքին», կարծում է, որ անկախ օրենքներից, աշխատող ու ստեղծագործող մարդը կանի իր գործը. «Ի վերջո, օրենք ստեղծելուց հետո ապաշնորհը կմնա ապաշնորհ, տաղանդավորը` տաղանդավոր, ոչինչ էլ չի փոխվի: Եթե մեկը պիտի բեմադրություն անի թատրոնում, կամ մյուսը լավ ֆիլմ նկարի, օրենքը պիտի միայն իրեն օգնի, ա՛յ, սա է պետք: Եթե օրենքը օգնեց լավ գործը դուրս բերել միջազգային շուկա, եթե նպաստեց տաղանդավոր մարդու ստեղծագործությանը, ուրեմն` երկու ձեռքով ու երկու ոտքով կողմ ենք: Մնացածն ուղղակի բլբլոց է, օդի մեջ կարելի է շատ երկար ու գեղեցիկ խոսքեր շարել իրար հետեւից, իրատեսականն այն է, որ այդ օրենքը այն փաստաթուղթն է, որ կօգնի տաղանդավոր մարդուն ու ստեղծագործողին»:

Նելսոն Ստեփանյանի մասին նոր գիրքը ներկայացվեց Սանկտ-Պետերբուրգում

Ըստ բանախոսի` մշակույթի բոլոր ոլորտներում էլ այդ օրենքի բացակայությունը զգացվում է. «Թատրոնն էլ ունի օրենքի շատ կոնկրետ պահանջ, տնօրե՞ն, թե` գեղարվեստական ղեկավար, ո՞վ է ղեկավարում թատրոնը: Կարծես ակնհայտ է, որ պիտի լինի գեղարվեստական ղեկավարը, բայց հիմա, ըստ օրենքի` տնօրենն է: Կինոյում այլ խնդիրներ կան, ում են տալիս նախաձեռնությունը, ով է ստանում այդ պետական միջոցները, ով է ծախսում, եւ ամենակարեւորը, ի՞նչ արդյունք է տալիս: Եթե մարդը կարողանում է այնպես «դասավորել» գումարը, որ ոչ ոք հետո իրենից չի պահանջում, թե եղբայր ջան, մենք քեզ այսքան գումար ենք տվել, դու ինչ ես արել...  այստեղ ամեն ինչ վերջանում է»,- ասում է Վ. Ստեփանյանն ու հստակեցնում. «Այդ օրենքում պիտի լինի, որ եթե դու ստացար պետական գումար, պատասխանատու ես այդ գումարի համար: Ման գալ ու ասել, որ ես հանճարեղ եմ, ինձնով հիացեք, ամենից հեշտ գործն է, ուստի` գործ է պետք անել»:

Վիգեն Չալդրանյանը հրաժարվել է պաշտոնից

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА