o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՆՄԽԻԹԱՐ Է»

19.06.2019 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՆՄԽԻԹԱՐ Է»

Կինոոլորտի ներկայացուցիչներն արդեն տարիներ շարունակ միաբերան պնդում են, որ ոլորտը ճիշտ համակարգելու համար կինոյի մասին օրենք է անհրաժեշտ, սակայն դրանից առաջ կառուցվածքային փոփոխություններն առավել անհրաժեշտ են: ԱԺ-ում կայացած «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներից հետո կինոռեժիսոր ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆ «Իրավունքի» հետ զրույցում վստահեցրեց, որ այս քննարկումն առնվազն 10-12 տարի ուշացած է:

«Շտապեմ պատասխանել, թե ինչու եմ «լռել Սերժի վախտ». անկեղծ, երբեք նրան քնած չեմ տեսել»

Այս քննարկումը ամենաքիչը` 10-12 տարի ուշացած մի պատմություն է, այսպես ասած` դանակը ոսկորին է հասել, ու բաժակն էլ արդեն լցվել է: Այլեւս այն մեր գլխին կախված ամենահրատապ թեման է, եւ հուսով եմ, որ անպայման պետք է «Կինոյի մասին օրենքը» վաղը կյանքի կոչել: Ունեցել ենք ժամանակաշրջան, որ կինոյի մասին օրենքի թեմաներն արծարծվել են, եւ ոչ միայն օրենքի քննարկումը չի եղել խորհրդարանում, այլ այն չի հասել նախարարի դռանը, որովհետեւ ունցել ենք նախարարներ ու փոխնախարարներ, որ ասել են` բայց մեր ինչի՞ն է պետք կինոյի մասին օրենքը: Վերջին տարիներին ես ամենաչարակամ ձեւով դրանք բարձրաձայնել եմ, հիշեցրել եմ այդ մասին, եւ ոչ միայն բարի կամքի դրսեւորում չի եղել, այլ` ծրագրված է եղել դրանով չզբաղվել, որովհետեւ «Կինոյի մասին օրենք» ունենալը շատ լուրջ սահմանափակում է կոռուպցիոն ռիսկերը, ինչը ձեռնտու չէր շատ պաշտոնյաների: Բազմիցս օրինակ եմ բերել հարեւան Վրաստանը, որ նայեք ընդամենը մի քանի մետր հեռու հարեւան Վրաստանի օրինակը ու տեսեք, թե ինչ  կինոարտադրություն ունեն նրանք, եւ ինչի արդյունքում իրենց արտադրությունը նման ձեւով զարգացավ: Այսպես ասած, մենք ասել ենք, մենք` լսել: Ի դեպ, այս օրենքի բացակայությունը կարողանում էր տապալել ոլորտի այն տղաների քրտնաջան աշխատանքները, որոնք կարողանում էին համատեղ արտադրություններ ունենալ այլ երկրների հետ, օրինակները շատ են:

Կցուցադրվեն Փարաջանովի վերականգնված 3 ֆիլմերը

- Դուք էլ գրեթե մեկ տարի առաջ այդ շեմին էիք, երբ դիմեցիք հացադուլի:

- Այո, եւ ոչ միայն այդ շեմին էի կանգնած, այլ այն տղաներից մեկն եմ եղել, որ ոչ թե երկրից գումար ստանալով եմ գնացել համաարտադրություն կնքելու, այլ` համաարտադրություններ ունենալով եմ վերադարձել երկիր, եւ երկիրը կարողացել է ամենաինտենսիվ ու ամենաարդյունավետ ձեւով այդ նախագիծը տապալել, որովհետեւ օրենսդրական դաշտը չի գործում: Արդյունքում շատ հարցեր են այստեղ առաջանում, ինչո՞ւ է պետությունը  մի ռեժիսորի 100 տոկոս ֆինանսավորում տալիս, իսկ մյուս ռեժիսորին նույնիսկ 30 տոկոս չի ֆինանսավորում, այլ ընդամենը` 15 տոկոս:

«ԿԻՆՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ` ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԿԱՊՈՒՄ ԵՆՔ ՍԱՅԼԸ ՁԻՈՒՑ ԱՌԱՋ»

 

«ԿԻՆՈՅԻ ԱՍՊԱՐԵԶԸ ՇԱՏ ՀԵՏԻՆ ՊԼԱՆ Է ՄՂՎԱԾ»

Պարոն Շահբազյան, Ձեր կարծիքով այսօրվա մշակույթի վիճակը հուսադրո՞ղ է:

- Մշակույթի վիճակը բավականին անմխիթար է: Բայց այդ վիճակը ոչ թե նրանից է, որ բոլոր հայերս համատարած ու անխտիր ապաշնորհներ ենք ու անտաղանդներ, այլ, ըստ իս, մեր ասպարեզը այս երկրում ամենահետին պլանում է: Արդյունքում` մենք չենք կարողացել բավական ու մրցունակ նախագծեր ունենալ միջազգային ասպարեզում: Ընդամենը մատների վրա կարելի է 3-4 նախագծի անուն թվարկել, որ կարողացել են միջազգային ասպարեզում որոշ առումներով մրցունակ լինել, ինչը ես վերագրում եմ նրան, որ հենց այս օրենսդրական դաշտը չունենալու հետեւանք է: Տեղի է ունեցել Սովետական Միության փլուզում, իր արտադրական բոլոր կառույցներով, սկզբունքներով եւ ամեն ինչով, որի արդյունքում մի անհասկանալի հիբրիդային համակարգ էր առաջ եկել, որը ոչ հին, ոչ էլ նոր համակարգն էր, դրա հետ միասին այն ոչ մի ձեւով չէր կանոնակարգվում` չկար կինոյի մասին օրենք, եւ այդ անհասկանալի հիբրիդային համակարգը գտնվում էր ամենաբաց կամային վիճակում, որ ով ինչ ուզենա, ինչպես ուզենա, այնպես էլ կարող է իրեն դրսեւորել, քանի որ կինոյի ասպարեզը շատ հետին պլան է մղված ու պետական կառավարող մարմինները չեն հասցրել ուշադրություն դարձնել, թե ինչ է տեղի ունենում այդ ասպարեզում, որի արդյունքում շատ պոտենցիալ ուժեր, որոնք ժամանակին պետք է հասցնեին անել շատ ավելի գործեր, չեն արել: Ամեն դեպքում, այդ օրենսդրական դաշտի կարգավորումը բերելու է ստեղծագործական ավելի մեծ թափի:

«Քահանայի մեղքը». համարձակ ֆիլմ՝ Զորիկ Հովսեփյանից (Տեսանյութ)

 

«ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏ ՉԿԱՈՐ ՁԵՎԱԿԵՐՊԻ, ԹԵ ԻՆՉ ԲԱՆ Է ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՆ»

Գուցե այդ ազատությունը բերեց նաեւ նրան, որ այլասերված մուտքեր էլ ունեցանք կինոյի ասպարեզ, որոնք թեպետ արգելվեցին ցուցադրվել, բայց համենայնդեպս նման փորձ արվեց:

- Կինոյի ասպարեզն այդ առումով մի քիչ կոնսերվացված է, չէի ասի, թե այդ ասպարեզում նման մուտքերը շատ են եղել, բաց էլի եմ ասում, օրենսդրական դաշտ չկա, ինչ ասես կարող է լինել: Տարիներ շարունակ թմբկահարում են` մենք նկարում ենք ազգային կինո, եւ օրենսդրական դաշտ չկա, որ ձեւակերպի, թե ինչ բան է ազգային կինոն, ի՞նչ է ազգային կինոն: Այսինքն` ես նկարում եմ վատ կինո, ասում են` այս ինչ վատ կինո է, ասում եմ` ես նկարում եմ ազգային կինո...  Մի խոսքով, կինոյի մասին օրենքը վերջնականապես բերելու է նոր համակարգի, նոր արտադրական սկզբունքների վերջնական ձեւավորմանը, ինչն այս տարիների ընթացքում լիարժեք վիճակում չի եղել:

«Խայտառակ եղանք...». Արշակ Զաքարյան (Տեսանյութ)

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА