o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ԾԵՍՈՎ Է ԱՄՈՒՍՆԱՑԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐՈՒՄ

19.06.2019 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ի՞ՆՉ ԾԵՍՈՎ Է ԱՄՈՒՍՆԱՑԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐՈՒՄ

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 17-ին Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում պսակադրվեց «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի հետ: Մխիթարյանի ընտրյալի՝ Բեթիի իրական անունն Իզաբելլա է, նա ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարում ֆակուլտետը, սովորել է նաեւ Կանադայում:

«Նախարարության այդ առաջարկն ընդհանրապես խափանեց իմ բոլոր ծրագրերը». Մարիաննա Մխիթարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանի ամուսնության լուրը հայտնվեց նաեւ բրիտանական լրատվամիջոցներում: «The Daily Mail»-ը հրապարակել է Մխիթարյանի հարսանեկան լուսանկարները եւ նշել, որ ֆուտբոլիստը եւ նրա ընտրյալը պսակադրվելուց հետո մոտորանավակով զբոսնել են Վենետիկում: «Սերը ճախրում էր երկնքում: Զույգը լուսանկարիչների համար ցուցադրեց ջերմ համբույրը՝ նավակի վրա: Ուղեւորության ողջ ընթացքում նրանք բաց չէին թողնում միմյանց ձեռքերը: Բեթիի հարսանեկան ծաղկեփունջը կազմված է եղել վարդագույն եւ սպիտակ քաջվարդերից: Զույգի հարսանեկան ֆոտոշարքն իրականացրել է 3 լուսանկարիչ: Բեթին հարսանիքի համար ընտրել էր փղոսկրի երանգի հարսանյաց զգեստ՝ փայլուն թագով եւ յուրահատուկ քողով»,- գրել է լրատվամիջոցը: Այն նաեւ նշում է, որ սիրահարների սիրո պատմությունը շատ արագ է զարգացել: Գրում է, որ նրանց առաջին անգամ միասին նկատել են նախորդ ամառ, նոյեմբերին նշանադրվել են, հիմա էլ ամուսնանում են: Ընդգծում է նաեւ, որ նրանք հնարավորինս գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները: Իտալիա էին մեկնել նաեւ Մխիթարյանի հարազատները Հայաստանից, ներկա էր նաեւ ֆուտբոլիստի գործակալ Մինյո Ռայոլան եւ այլ հայտնի հյուրերԱյժմ պսակադրության վայրի մասին: Մխիթարյանների հայկական կաթոլիկ միաբանությունը հայկական ժառանգության վառ օրինակներից է, գրել է «Euronews»-ի կայքը՝ Սուրբ Ղազարոս հայկական կղզու մասին հոդվածում: Նշվում է, որ կղզին, որը կոչվում է Isola di San Lazzaro degli Armeni կամ Սուրբ Ղազարոսի անվամբ Վենետիկի ամենաուշագրավ վայրերից մեկն է, Սան Զաքարիայից կարելի է մեկնել նավով: Արդեն 300 տարի է, ինչ կղզին դարձել է Մխիթարյան միաբանության տունը: Այստեղ հարսանեկան արարողությունը կազմակերպված էր շատ բարձրաճաշակ, Իտալիային հատուկ շքեղ հնավոճությամբ եւ միեւնույն ժամանակ համեստությամբ ու զուսպԱմեն դեպքում, թեեւ Մխիթարյան միաբանությունն ու Սուրբ Ղազարոսի եկեղեցին հայկական մշակութային հիմնասյուներից է, սակայն չմոռանանք, որ այն կաթոլիկ հաստատություն է: Մինչդեռ ամեն մի ուղղության եկեղեցի, որպես կանոն, պսակադրում է (եւ ոչ միայն) բացառապես իր հետեւորդներին: Ուստիեւ հարց է ծագում՝ ի՞նչ ծեսով է Մխիթարյանն իր սիրելիի հետ պսակադրվել: Եթե եկեղեցին կաթոլիկ է, դա ակնարկ չէ, որ Հենրիխը կամ նրա հարսնացուն մինչ ամուսնությունը հարում էին կաթոլիկ եւ ոչ թե՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, եւ ամուսնությունից հետո արդեն երկուսն էլ դարձել են կաթոլիկության հետեւորդ: Այս հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք Արարատի մարզի Դալար գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ, Տեր Եփրեմ քահանա Հարությունյանից, ով նշեց. «Վստահ էի, որ որեւէ խնդիր չկա կաթոլիկ այդ եկեղեցում պսակադրվելու, այսինքն` կաթոլիկություն ընդունել պետք չէ, բայց նաեւ խոսեցի Երեւանում գտնվող «Մխիթարյան միաբանության» հայաստանյան մասնաճյուղից Հայր Գեւորգի հետ, ով ասաց որ Մխիթարյանի պսակադրությունն անցկացրել է Արեւմտեան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանի մոտ Մայր Աթոռի ներկայացուցիչ Գերշ Տ. Խաժակ Արք. Պարսամեանը: Հայր Գեւորգը եւս փաստեց, որ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցին բաց է մեր Մայր եկեղեցու համար, եւ որեւէ պարտադրողականություն չկա՝ կաթոլիկ ծես անելու: Ըստ պսակադրվողների ցանկության, ծիսակատարությունը կարող է արվել ինչպես մեզ մոտ՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցում»:

«Թատրոնի տնօրենի ԺՊ նշանակվելն ինձ համար անսպասելի էր». Մարիաննա Մխիթարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սուրբ Ղազար կղզում Մխիթարյանի պսակադրության թույլտվության մասին մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս, պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Գապրոյանից, ով ասաց.

- Կաթոլիկ եկեղեցում պսակադրվելու համար առաջին պայմանն այն է, որ զույգը պետք է մկրտված լինի, անպայման:

- Կաթոլիկ եկեղեցու ծիսակարգո՞վ:

- Կարեւոր չէ, որովհետեւ Վազգեն կաթողիկոսի ժամանակներից ի վեր ընդունված է, որ ե՛ւ առաքելական, ե՛ւ կաթոլիկ եկեղեցու մկրտությունն ընդունելի է երկու եկեղեցիների համար:

Հենրիխ Մխիթարյանը կնոջ եւ մոր հետ՝ ՊՍԺ-ի ստադիոնի մոտ գտնվող ռեստորանում (ֆոտո)

- Էլ ի՞նչ է անհրաժեշտ կաթոլիկ եկեղեցում պսակադրվելու համար:

- Պետք է զույգը ամբողջովին ծանոթ լինի պսակի խորհրդին, ունենա ազատ կարգավիճակը փաստող ապացույցներ, որ իրենք երբեւիցե ամուսնացած չեն եղել: Բժշկական տեղեկանք առողջական վիճակի վերաբերյալ, թե արդյոք կարո՞ղ են երեխա ունենալ: Որովհետեւ պսակի գլխավոր խորհուրդը որդեծնությունն է: Սա է հիմնականում:

- Այսինքն` պարտադիր չէ՞, որ կաթոլիկ եկեղեցու հետեւորդ լինես՝ կաթոլիկ եկեղեցում պսակադրվելու համար:

Ով է Վարդուհի Վարդանյանի որդու ընտրյալը, ում նշանադրությունն օրերս համացանցում բում էր արել (լուսանկարներ)

- Հիմա շատ օրինակներ կան, երբ կաթոլիկները պսակվում են Առաքելական եկեղեցում եւ հակառակը: Բայց դա չի նշանակում, որ զույգերից որեւէ մեկը իր դավանանքը փոխել է: Օրինակ` մեր գյուղերից շատ-շատերը գալիս են ու պսակվում Գյումրիի Յոթ վերքում, բայց մնալով առաքելական եկեղեցու հետեւորդ:

- Իսկ որեւէ տեղեկություն ունե՞ք Մխիթարյանի պսակադրությունից, թե ինչպես է այն եկեղեցում կազմակերպվել:

​​​​​​​«Ամենահուզիչ օրերից». Վարդուհի Վարդանյանի որդին նշանվել է. ով է կնքամայրն ու կնքահայրը (Տեսանյութ)

- Չէ, անկեղծ ասած, այդ պսակադրությունից որեւէ տեղեկություն չունեմ: Կարեւորը պսակի խորհուրդն է:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА