o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՍՏԱՏԵՑ, ՈՐ 2017Թ. ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ԷԻՆ

19.06.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՍՏԱՏԵՑ, ՈՐ 2017Թ. ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ԷԻՆ

Սույն թվականի մայիսի 8-ի վճռով ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց մի հայց, որն ուղղված էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Հրազդանի 26 տարածքային հանձնաժողովի դեմ, որը առնչվում էր 2017թ. ՀՀ ԱԺ ընտրությունների օրինականությանը: Դատի տվողները հայտնի արեւմտյան գրանտակերներ հ/կ-ներն են` «Թրանսփարնեսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Իրավունքի Եվրոպա միավորումը», ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, ինչպես նաեւ այդ կազմակերպությունների կողմից, որպես դիտորդներ ներկայացված անձինք, որոնք ներգրավվել էին որպես կանոն 10-20 հազար դրամ վարձատրությամբԸստ հայցի, վերոհիշյալ ընտրություններում հայտնաբերվել են մանր-մունր թերություններ, եւ Արեւմուտքից գրանտներ ստացող կազմակերպություններին անհրաժեշտ էր գտնել գոնե ինչ-որ մի խախտում՝ ընտրությունների վրա մուր քսելու նպատակով: Լուրջ խախտումներ չկային, եւ սորոսականներն ու գրանտակերները հայտնվել էին «ձվի մեջ մազ ման եկողի» անպատվաբեր դերում: Արդյունքում, Վճռաբեկ դատարանը համարեց, որ «բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն...», իսկ «բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել»:

Մակունցը դժվարանում է մեկնաբանել դատարանի կողմից թատրոնի իր հրամանը անվավեր ճանաչելը

Կարճ ասած, Վճռաբեկ դատարանը եւս մեկ անգամ հաստատեց, որ տարբեր տեսակի գրանտակերների, սորոսականների, ԱՄՆ դեսպանատներից հանձնարարական ստացողների, տարբեր գույնի ու ոճի ընդդիմադիրների, այդ թվում` Նիկոլի ու իր կողմնակիցների վայնասունը, թե 2017թ. ԱԺ ընտրությունները օրինական չէին, անցել են մեծ խախտումներով եւ այլն, ոչ այլ ինչ են, քան դատարկախոսություն եւ զրպարտանք: Հետեւապես, եւս մեկ անգամ ապացուցվեց, որ ճիշտ էին բոլոր այդ միջազգային կազմակերպությունները, որոնք դիտորդական առաքելությունն իրականացնելուց հետո հաստատեցին այդ ընտրությունների բացարձակ օրինականությունը եւ միջազգային չափանիշներին համապատասխանությունը:Այսքանից հետո հարց է ծագում, այդ դեպքում ինչպե՞ս կոչել Նիկոլի եւ իր առաջնորդությամբ մի քանի հազար ագրեսիվ ծայրահեղական տարրերի ներխուժումը օրինական ընտրված ԱԺ՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին, որի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորները պատանդ էին վերցվել վարչապետի եւ իր հրոսակախմբերի կողմից: Ավելին, Ազգային ժողովի առջեւ դրվել էր վերջնագիր, եւ այդ շանտաժային վերջնագրի արդյունքում օրինական ընտրված խորհրդարանը վաղաժամկետ լուծարվեց: Հավանաբար տարիներ անց այս հարցը եւս կքննի դատարանը՝ Նիկոլի կողմից իշխանությունը զավթելու դատական գործի շրջանակերում:

Դատարանը անվավեր է ճանաչել Լիլիթ Մակունցի «Խորեոգրաֆիայի» թատրոնի տնօրենին ազատելու հրամանը

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА