o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանի բանուկ փողոցներում գտնվելը ցերեկային ժամերին վտանգավոր է դարձել. պատգամավորըՙ ոստիկանապետին

19.06.2019 17:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևանի բանուկ փողոցներում գտնվելը ցերեկային ժամերին վտանգավոր է դարձել. պատգամավորըՙ ոստիկանապետին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեվորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Բաց նամակ ՀՀ Ոստիկանապետին

Հարգելի պարոն Օսիպյան.
Ամբողջ մայրաքաղաքը ողողված է հնամաշ փոխադրամիջոցների շահագործման ընթացքում մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է խոշոր մարդատար և բեռնատար փոխադրամիջոցներին:
Երևանի բանուկ փողոցներում գտնվելը ցերեկային ժամերին ուղղակի վտանգավոր է դարձել։ Իրենց եկամուտի համար սպանում են մարդկանց...
Առանց այն էլ՝ Երևանում մթնոլորտային օդը շատ կեղտոտ է և վնատակար բաղադրիչներով հագեցած...
Որպես քաղաքացի և որպես ԱԺ պատգամավոր, խնդրում եմ Ձեր հանձնարարականը Ճանապարհային ոստիկանությանը՝ ժամ առաջ արգելել այդպիսի տրանսպորտային միջոցների շահագործումը՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ:
Ակնկալում եմ արագ արձագանք...

Կանխավ շնորհակալ եմ

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА