o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ԱՐԺԵԶՐԿԵԼ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ»

19.06.2019 21:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ԱՐԺԵԶՐԿԵԼ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ»

«Իրականում արցախցի, հայաստանցի տարանջատում մտցնող մարդիկ շատ քիչ  են, բայց կարեւորը հասկանալն է՝ նրանք դա պատվերո՞վ են անում, թե՝ ինքնաբուխ: Ու խելացի մարդիկ հասկանում են, որ նման բաներն առանց կոնկրետ կենտրոնից ուղղորդման չեն անում, նմանները դրսից ֆինանսավորողների պատվերով են տարանջատում արցախցի-հայաստանցի: Բայց, ինչ խոսք, չի բացառվում նաեւ, որ ներսից որոշ փոքր թվով ուժեր եւս դրա հետում կանգնած լինեն»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի միջեւ նկատվող սեպ խրելու գործընթացին, ասաց Արցախի ԱԺ պատգամավոր ԱՐՊԱՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ:

Վանեցյանի հրաժարականի արցախյան երանգները

Բայց ես վստահ եմ, որ սա էլ կանցնի, եւ կգա մի օր, որ այդ պառակտման ջատագովները չեն կարողանալու նայել մեր ժողովրդի աչքերին, որովհետեւ սխալ ճանապարհ են ընտրել: Իսկ հիմնական` մտածող զանգվածը դա համարում է, որպես պահի թելադրանք` հույս ունենալով, որ շուտով կանցնիՄեզ համար պարզապես ցավալի է, որ ՀՀ-ում կան անհատներ, ովքեր Արցախի Հանրապետության նախագահի հասցեին այդչափ լկտի արտահայտություններ, սպառնալիքներ են հնչեցնում եւ մնում անպատիժ: Այն պարագայում, երբ այդ նույն անհատը, եթե դեմ հանդիման կանգնի Արցախի նախագահի առաջ, որպես տղամարդը տղամարդու դեմ, կարծում եմ՝ մկան ձայն էլ չի կարող հանել: Իսկ հեռվից հոխորտալ եւ ու առյուծ կտրելը շատ հեշտ է: Պետք էր, որ տվյալ անձնավորությունը լուրջ պատասխանատվության ենթարկվերԱռհասարակ, ցանկացած արարք պետք է որոշակի սանդղակով պատասխանատվության կանչվի, որպեսզի երկրորդ անձը, ում մտքով կարող է նմանատիպ բան անցնել, պատասխանատվության ենթարկված օրինակ ունենա եւ զգուշանա անպատասխանատու, անհարկի եւ տվյալ դեպքում` նման լկտի արտահայտություններ, հրապարակավ սպառնալիքներ հնչեցնելուց:

«Անուրախ Հայաստան՝ վտանգավոր ընթացքով»

- Այս ամենին զուգահեռ մեկ այլ գործընթաց եւս նկատվում է: Ակտիվ տեմպերով Պաշտպանության բանակից հեռանում են վաստակաշատ հրամանատարները, որոնցից շատերը դեռ արցախյան պատերազմի ժամանակ են իրենց ունակությունները ցույց տվել: Ավելին, այս ամենը զուգորդվում է գեներալների ինստիտուտի արժեզրկմամբ, համենայնդեպս, նման քայլեր եւս նկատվում են: Ո՞ւր կտանի սա դեռ պատերազմող երկրին:

- Ինձ համար մտահոգիչ թեմա է նաեւ այն, որ փորձ է արվում արժեզրկել գեներալների ինստիտուտը: Շատ վատ է բան է, երբ փորձում են արժեզրկել պատերազմի բովով անցած, կենսագրական ունեցող գեներալներին: Ես չեմ ուզում անհատականացնել, բայց ասեմ, որ ես գրեթե բոլոր գեներալներին տեսել ու ճանաչել եմ, երբ իրենք դեռ գեներալներ չէին: Նրանք իրենց կյանքի, գործունեության ընթացքում դարձան զորահրամանատարներ ու վաստակեցին գեներալի կոչումը: Ես համաձայն եմ, իհարկե, որ դա չպետք է նրանց թույլ տա սխալնել գործել: Բայց եթե ինչ-որ տեղ նրանցից ոմանք կյանքի ինչ-որ էտապում սխալներ են արել, չի կարելի նման ձեւով դնել ու սեւացնել բոլորի ուղին: Չպետք է ցուցադրական շոուներ անել` արժեզրկել այդ ինստիտուտը առհասարակ, դրանով ուրախացնել մեր թշնամիներին: Արդեն կայացած գեներալներին դարձնել թալանչի, թերարժեք, չգիտեմ ինչ մարդիկ, դա ուղղակի անթույլատրելի է: Պետք չէ մոռանալ, որ թշնամին ուշի ուշով հետեւում է սահմանից այս կողմ, իսկ գեներալներին պետք է խնայել, պահել, որպեսզի իրենց հետ միասին դիմակայենք թշնամու սադրանքներին, ոչ թե դնել ու «ոչնչացնել»: Պետք չէ մոռանալ, որ պատերազմը շարունակվում է: Ինչ եք կարծում, եթե պատերազմ չէ, ապա ինչո՞ւ ենք պարբերաբար սահմանին կորուստներ ունենում, հենց այնպես մեր զինվորները կյանքը չեն տալիս:

Արցախի անվտանգության ապահովման գործում գեներալ Վանեցյանն իր մեծ ներդրումն ունի. Արշավիր Ղարամյան

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА