o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱՑԱՐՁԱԿ ԲԱԶԱՐ, ՈՐՏԵՂ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ»

19.06.2019 21:10 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱՑԱՐՁԱԿ ԲԱԶԱՐ, ՈՐՏԵՂ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ»

Սահմանում վերջին մեկ ամսվա ընթացքում ունեցած մեր երկու զոհերը, Նախիջեւանում կայացած թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունները լուրջ մտահոգության տեղիք են տվել նաեւ Սփյուռքում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ամերիկաբնակ հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆԸ:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Օրերս նահատակված զինվորին 20 օր էր մնացել, որ զորացրվեր: Ադրբեջանական կողմը այս գործելակերպը շարունակելու է հաջորդող տարիներին եւ տասնամյակներին, որից կարելի է մի բան միայն եզրակացնել: Ադրբեջանին խաղաղության պատրաստելը միֆ է, առասպել է, չես կարող խաղաղության պատրաստել մի ժողովրդի, որը քեզնից տասնյակ անգամ ավելի ուժեղ է եւ ավելի շատ ռեսուրսներ ունի: Մենք փաստորեն իրավունք չունենք մեր ժողովրդին խաղաղության պատրաստել, այլ` պատերազմի: Խաղաղության չես կարող պատրաստել ժողովրդին գայլերի դեմ, որովհետեւ ադրբեջանցիները մեկ բան գիտեն` մեզ սպանել, ուրիշ բան չգիտեն: Պանթուրքական գաղափարախոսությունը սա է: Այսօր ահռելի մի թշնամի է նաեւ Թուրքիան, որը մեզնից 100 անգամ ավելի մեծ է թվով եւ քանակով, որը նաեւ ՆԱՏՕ-ի կազմում է:

«Փախչել չեմ սիրում, դա սկզբունք է ինձ համար». Գագիկ Թադեւսյան (Տեսանյութ)

Տեր հայր, ի՞նչ կարող էին անել այսօրվա իշխանությունները, որ չեն անում, մասնավորապես` Արցախի հարցում:

Մեզ Սփյուռքում ամենից շատ հուզում է ատելության հռետորաբանության պատճառով կատարված հոգեմտավոր բաժանումը ժողովրդի մեջ: Ազգային հյուսքի քանդումը, բաժանումը` սեւ-սպիտակիհայաստանցի-արցախցու այս կամ այն քաղաքական շարժումների, փոքրիկ թվաքանակովսահմանափակ ռեսուրսներով եւ տնտեսությամբ ու նաեւ դիկտատորական ոգով կատարված կադրային փոփոխությունները: Արցախ ասելով` հասկանում եմ նաեւ Հայաստանն իր ամբողջ հարավով, որովհետեւ Արցախին եթե որեւէ բան պատահեց, պատահելու է նաեւ Հայաստանին: Իմ կարծիքով` մեծագույն սխալ է Արցախի հասուն գեներալիտետին պաշտոններից ազատելը, մարդկանց, ովքեր պատերազմական ուղիով են անցել: Բնականաբար, անձամբ չեմ ճանաչում նրանց, բայց իրենց մասին շատ եմ լսել եւ կարդացել, օրինակ` Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի: Նրանց պաշտոնից հանելով` չեմ հասկանում, թե կառավարությունն ի՞նչ է հետապնդում` քաղաքական մաքրագործություննե՞ր է անում Հայաստանից դուրս: Պետք է ուժեղացնել երկու հանրապետությունների տնտեսություններն ու բանակները եւ ոչ թե տկարացնել կամ սյուները քանդել: Արցախում կատարված կադրային փոփոխությունները, որը երեւի կատարվում է մի հոգու անձնական քմահաճույքով, շատ մեծ եւ ծանր վնասների է ենթարկելու մեր երկիրը: Իսկ Արցախը, ներողություն, միայն արցախցիներին չի պատկանում, այլ պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, եւ մենք մտահոգ ենք: Կադրային փոփոխություններըեթե խաղաղ պայմաններում լինեինք, իմ հոգսը չէ, բայց երբ ամեն օր զորավարժություն զորավարժության հետեւից է տեղի ունենում Թուրքիայի եւ Ադրբեջանի տանդեմի կողմից, այս ամենը դառնում է մտահոգիչ:

«Մեր քաղաքացիների անհանգստությունը պարտավոր ենք ինչ-որ չափով փարատել»

Կարծում եք` սահմանում պատերազմի վտանգ կա՞...

Ցավալի է, բայց մի օր պատերազմ անպայման լինելու է: Հաջորդ պատերազմը ապրիլյան պատերազմի պես չի լինելու, այլ մեզ վրա գալու են ավելի քան կեսմիլիոնանոց բանակով, եթե ոչ ավելին: Նրանք հսկայական ուժով են գալու այս անգամ, իսկ մենք դեռ նստել ու խաղաղություն ենք խաղում իրենց հետ: Սա պետք է լուրջ մտահոգի մեզ ոչ միայն Արցախումայլ բոլորիս Հայաստանում, որի դեմ է ուղղված թշնամու գերագույն նպատակը: Թշնամին Արցախով չի գոհանալու, այլ փափագելու է Հայաստանը վերացնել քարտեզից: Ամերիկյան բանակում ծառայելով` մի քիչ հասկանում եմ այս գործողություններից: Հայաստանն ունի իր մարդկային մեծագույն ռեսուրսները Սփյուռքում: Նախապես առաջարկել եմ ստեղծել համահայկական ռազմական դրամահավաք ծրագիր, որը տարեցտարի կկարողանա ստեղծել հիմնադրամներ, հառաջացած զինտեխնիկա, զինվորականների թոշակների բարձրացումՀայաստանի զինուժի կուտակում եւ բազմացում, ընդհուպ նաեւ սփյուռքահայ երիտասարդներից կազմված բրիգադներ` ռուսահայ, ամերիկահայ, կանադահայ եւ այլն, մինչեւ իսկ կազմել բանակին կից Սփյուռքահայ 6-րդ կորպուս: Սա առիթ կլինի` նաեւ Սփյուռքը բերելու Հայաստան, երիտասարդներին խրախուսելով` կապելու մայր հողին, այնտեղ ամուսնացնելուզավակներ բերելու եւ տնտեսություն զարգացնելու: Ցավալի է, որ ներկա կառավարությունը, փոխանակ ազգային նման ծրագիրն անմիջապես կյանքի կոչի, զբաղված են մեր մեջ տարածելու ԼԳԲՏ-ի «իրավունքները», մարիխուանան, եկեղեցու դեմ արշավը եւ այլն: Ու սա  իմ մեծագույն հուսախաբությունն էոր փոխանակ ազգային ոգի տարածելու` զբաղված ենք ԱՄՆ-ին եւ Եվրոպային հաճոյանալով, ազգային ոգին մարելով եւ ռազմական ոգին փչացնելով: Մինչդեռ մեր միակ հույսն է Աստված երկնքում, եւ մեր միախմբված ու զորեղ ազգային ազգ-բանակը` երկրում, ոչ թե սեւերի սպիտակների բաժանման այս խայտառակությունը

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Ի դեպ, սեւերի մասին. վարչապետի վերջին հրահանգներից մեկով հիմա «սեւազգեստների որս» է սկսվել: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

Սեւազգեստների հալածանքը Հայաստանում նշանակում է, որ եթե դու ունես այլ կարծիք, որը չի համընկնում իշխանության հետ, քեզ պետք է քաղաքական հալածանքների ենթարկեն, ձերբակալեն, բանտ ուղարկեն, ժամերով հարցուփորձ անեն: Այս դեպքում, այսօրվա իշխանությունն ինչո՞վ է տարբերվում նախկինից: Ի դեպ, սիրելի ժողովուրդ, անցած տարվա մայիսից մինչեւ հիմա ձեր գրպաններն ավելի՞ են լցվել, ձեր վիճակը բարելավե՞լ է, ձեզնից ամեն մեկի վիճակն այնքան լա՞վ է, որ կարող է հանգիստ ճանապարհորդել կամ իր ընտանիքի ապագան խորհել, իհարկե` ոչ: Այսօր Հայաստանը դարձել է բացարձակ բազար, որը մեկ մարդու որոշումներով է առաջնորդվում` օրենքներ է սահմանում, ինքն է որոշում, թե ով է հանցագործ, ով` ոչ, եւ ինչպես պետք է կրի հանցանքի պատիժը: Սա ցույց է տալիս, որ երկիրը տանում են միայն անհատական վրեժի, հաշվեհարդարի մոլուցքի ուղղությամբ: Ո՞ւր է այնքան քարոզված սերն ու համերաշխությունը, ո՞ւր է հանդուրժողականությունը, ո՞ւր է այսօր մանավանդ թռիչքային տնտեսությունը, երբ լուրերում տեսնում ենք միայն քաղաքական դեմքերի բանտ նստել-չնստելու լուրեր, ժողովներ, վեթթինգ եւ այլն:

Զախարովան ռուսական եթերում խոսել է Հայաստանում ստացած տպավորությունների մասին (տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА