o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԽՆԴՐԻ ՆԱԽԱԳԱՀԻՑ` ՆՐԱՆ «ՏԽՄԱՐԱԳՈՒՅՆ ԴԵՄԱԳՈԳ» ԱՆՎԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

19.06.2019 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԽՆԴՐԻ ՆԱԽԱԳԱՀԻՑ` ՆՐԱՆ «ՏԽՄԱՐԱԳՈՒՅՆ ԴԵՄԱԳՈԳ» ԱՆՎԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ազգային ժողովում երեկ փակ, գաղտնի քվեարկությամբ 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ` Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվեց հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուն` Վահե Գրիգորյանը, որն առավել հայտնի է հայտնի գաղտալսումից, որպես «ՀՔԾ-ի Վահե», ով ինչ պետք է, երբ պետք է` կգրի: Մի մարդ, ում կարծիքով` Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, ավելին` նա նախագահին բնութագրել էր «տխմարագույն դեմագոգ»: Այսինքն` ստացվում է, որ, ըստ Վ. Գրիգորյանի, «տխմարագույն դեմագոգ» եւ «ոչ լեգիտիմ» նախագահն առաջադրեց իրեն, որպես ՍԴ անդամի թեկնածու, եւ այսօր նա այլեւս ընտրված է: Թե արդեն ի պաշտոնե ինչ է կարծում այս ամենի մասին ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եւ էլի պնդո՞ւմ է, որ նախագահը լեգիտիմ չէ, «Իրավունքը» ընտրությունից հետո հետաքրքրվեց ՍԴ նորընտիր դատավորից:

«Ժողովուրդ». «Դա դատարան չէ». Ով կդառնա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Ես ՀՀ 4-րդ նախագահի ընտրության ընթացակարգի վերաբերյալ, լեգիտիմության, լիազորությունների մասին արդեն պատասխան տվել եմ: Մինչեւ Արմեն Սարգսյանի ընտրությունը, ասել եմ, որ ՀՀ նախագահը պետք է ընտրվի ժողովրդի կողմից« բայց որեւէ լուրջ հակափաստարկ չեմ ստացել£ Իսկ երբ Սարգսյանին ընտրել են նոր Սահմանադրության համաձայն, ու նրա երդմնակալությունից հետո իշխանական համակարգը փոխվել է խորհրդարանականի, լեգիտիմության հարց այլեւս չկա£

Պայքարել՝ մինչեւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերջնական բացառումը. «Կամքն» ընդունեց որոշում

Պարոն Գրիգորյան, իսկ Ձեր կողմից նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված վիրավորական արտահայտությունների համար չե՞ք պատրաստվում ներողություն խնդրել:

Կուզեի, որպեսզի այս մասին նաեւ քաղաքացիները իմանան եւ, ճիշտն ասած, ակնկալում էի, որ այս հարցը նաեւ ԱԺ-ի կողմից կտրվի, որովհետեւ կարեւոր հարց է, եւ մամուլն էլ շատ է այդ մասին գրում: Ուզում եմ հավաստիացնել, որ ինձ ճանաչող յուրաքանչյուրը ձեզ կվստահեցնի, որ ինձ համար ամենանախընտրելի տարբերակը կլիներ ներողություն խնդրելը եւ դրանով թեման փակելը: Ես հիմա պաշտոնական կարգավիճակում եմ, թեկուզ եւ երդում չեմ տվել եւ պաշտոնական կարգավիճակում էի նաեւ որպես թեկնածու, իսկ այդ արահայտությունները կատարել եմ ազատ քաղաքացու կարգավիճակում եւ որեւէ կերպ չեմ ցանկանա ՀՀ քաղաքացուն ուղերձ հղել, որ երբեւէ իր արտահայտվելու ազատության իրավունքի շրջանակներում կատարածթեկուզեւ ցնցող, թեկուզեւ կոպիտ արտահայտությունների համար, որը անձնապես չէի նախընտրի եւ կցանկանայի, որպեսզի բոլորը չանեին, ինչ-որ պահի իրենք ներողություն խնդրելու հարցի առջեւ են կանգնելու: Ներողություն խնդրելը բարոյական հարթության մեջ է: Խոսքը վերաբերում է ազատ քաղաքացու եւ պետության գլխի կամ պետության գլխի հավակնորդի հետ հարաբերություններին, որտեղ գործում է սահմանադրությամբ նախատեսված արտահայտվելու ազատության մասին դրույթները: Եթե իմ ուղերձը իմ ներողությամբ պետք է լինի այն, որ երբ դուք անհանգստացած լինեք ձեր պետության տոտալիտար ընթացքով եւ սկսեք անխնա կերպով քննադատել իշխանությանը, իհարկե, օրենքի սահմանը պահելով եւ այդ ընթացքում ընտրություն եք կատարելու` պսեւդո քաղաքակավարության եւ իշխանության նկատմամբ բողոք բարձրացնելու միջեւ, ապա իմ ուղերձը իրենց իշխանության նկատմամբ բողոք բարձրացնելն էր, թեկուզեւ եթե վաղը այդ բողոքի հասցեատերը ես կլինեմ: Եվ սրանով ես ավելի պատասխանատվության տակ եմ ընկնում: Բայց այս ամենն ունի նաեւ այլ հարթություն` իմ եւ նախագահ Սարգսյանի հարաբերությունների հարթությունում է:

Սահմանադրական դատարանի հետ քարեդարյա կեղտոտ խաղեր խաղալը ծանրագույն հետևանքներով է հղի

Իսկ ինչպիսի՞ն է Ձեր կողմից իր հասցեին հնչած վիրավորական արտահայտություններին վերաբերվում Արմեն Սարգսյանը:

Մեր արձանագրային հանդիպումները, ճիշտն ասած, չեն եղել հրապարակման ենթակա, բայց ընդհանրապես շատ կուզեի, որ այդ արձանագրային հանդիպումների ժամանակ նախագահ Սարգսյանի կարծիքը հնչեր, որն ինձ թվում է շատերի համար, ովքեր անվերջ պտտում են այս թեման, ուսուցողական կլիներ: Մարդիկ, ովքեր պետական պատասխանատու պաշտոններ են ստանձնում, այն իրենց անձնական նախասիրությունների համար չէ, որ պետք է օգտագործեն: Եվ նույնիսկ եթե ինքն ինձ ներկայացրել է որպես մի թեկնածուի, որը ժամանակին իրեն քննադատել է, սա շատ ավելի ուսուցողական է, քան թե ներկայացներ մեկին, որը մշտապես  գովաբանել է: Ի՞նչ են պահանջում այն մարդիկ, ովքեր ասում են` ներկայացրել է մի մարդու, ով իրեն քննադատել է եւ վիրավորական բառեր է ասել: Իրենք պետք է այդ վարքը սովորեն, այլ ոչ թե փողոցային, պատանեկան ընկալումների մակարդակով մեկնաբանեն` իբրեւ իր արժանապատվությանը հակառակ քայլ է: Սա պետական մտածողության հետ որեւէ աղերս չունի, եւ խորապես ցավում եմ, որ այն մարդիկ, ովքեր պտտում են այս ողջ խոսակցությունը, իրենց մի զգալի մասը ժամանակին պատասխանատու պաշտոններ է  զբաղեցրել: Ինձ թվում է` իրենք իրենց դիրքորոշումները վերանայելու խնդիր ունեն, եւ այս կապակցությամբ կարծում եմ, որ ոչ մի ազատ քաղաքացի չպետք է ներողություն խնդրի իր բառերի համար: Իհարկե, անձնապես որպես մարդ, գիտեմ, թե նախագահ Սարգսյանին ինչ պետք է ասեմ եւ ինչ եմ ասել:

«Չպետք է լինի խոշտանգում»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА