o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օրենսդիր եւ գործադիր մարմիններում կան աղանդավորներ». Ալեքսանդր Ամարյան (Տեսանյութ)

19.06.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Օրենսդիր եւ գործադիր մարմիններում կան աղանդավորներ». Ալեքսանդր Ամարյան (Տեսանյութ)

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հետ:

Տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց Վահե Էնֆիաջյանը (Տեսանյութ)

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ Է 67 ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ»

– Պարոն Ամարյան, ամիսներ առաջ մեզ հետ զրույցում նշել էիք, որ աղանդավորներ կան կառավարության կազմում, իրավապահ համակարգում, փաստաբանական գրասենյակներում: Ձեր խոսքից տեւական ժամանակ է անցել, կառավարության կազմում էլ փոփոխություններ եղան, այսօր ինչպիսի՞ն է պատկերը:

– 2005 թվականից սկսած` ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում խոսում եմ այն մասին, որ կրոնական կառույցների մոտ խնդիր է դրված գալ իշխանության: Ինձ բերում էին օրինակ Եհովայի վկաներին, որոնք չեն ընդունում պետականությունը: Բայց սա արդեն անցած էտապ է, որովհետեւ գրանցեցին Եհովայի վկաներին ու, կարծես թե, էլ ոչ մի խնդիր չկա: 2003 թվականին, երբ Եհովայի վկաներին իրենց խոսքով` ճնշում էին, մենք ունեինք արդեն գրանցված 54 կրոնական կառույց, այդ թվում` աղանդավորականներ: Իսկ հիմա ունենք` 67, որից 14-ն են ավանդական հավատքի եկեղեցիներ, իսկ մնացածը աղադավորական են: Ընդ որում` այսօր աղանդավորները, որոնք խարիզմատիկ եկեղեցու հետեւորդներ են, մի կառույց չեն, այլ կարելի է ասել` մի ձեռք են` բազմաթիվ ճյուղերով: Նրանց թիվը կազմում է 180 հազար մարդ, ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է, որ այդ 180 հազարը ինչ-որ դեր չունենան վերին օղակներում: Այդ թվում` ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր, ե՛ւ մնացած մարմիններում կան աղանդավորներ, կան նաեւ միասեռականներ:

​​​​​​​Նաիրա Զոհրաբյանն արժանացավ Տարվա կին քաղաքական գործիչ մրցանակին (Տեսանյութ)

Նկատի ունեք տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՞ առկա պատկերը:

Միանշանակ մինչեւ իշխանափոխությունն էլ կային, բայց հիմա ավելի ակտիվ եւ ազատ են գործում: Ի դեպ, իրենք դադարեցին գործել մասսայական: Հիմա ինչ որ անում են, վերեւներում են անում, որի էֆեկտն ավելի ուժեղ է լինելու:

«350 ՀԱԶԱՐ ԱՂԱՆԴԱՎՈՐ, 100 ՀԱԶԱՐ ԼԳԲՏ-ԱԿԱՆ, 46 ՀԱԶԱՐ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴ ԵՎ 40 ՀԱԶԱՐ ԹՄՐԱՄՈԼ»

«Երբ պոռնիկները սրբեր են դառնում...». Մենուա Հարությունյան

– Ի դեպ, տպավորություն է, որ այսօր առանձնապես պայքարող էլ չկա աղանդների դեմ:

Պայքարող չկա, որովհետեւ խոչընդոտները վերացնում են: Օրինակ, ես ունեի մի կազմակերպություն, որը կոչվում էր «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն» եւ պայքարում էր քայքայիչ աղանդների դեմ: Բայց 2012 թվականին, առանց ինձ տեղյակ պահելու, կառույցը լուծարել են:

Ստացվում է, որ աղանդներն այսօր ազատ եւ ակտիվ գործում են, այլասերվածության քարոզի պակաս չկա, ինչպես ուզում էր Եվրոպան, մնում է իրենց Ստամբուլյան կոնվենցիան էլ վավերացնենք ու առանց վիզա գնանք եվրոպական երկրնե՞ր...

Ով էր Սերգո Կարապետյանը «հեղափոխությունից առաջ»

Միանշանակ, բայց սեռական ազատությունը կբերի շատ խնդիրների, ժողովուրդը մոռանում է, որ մենք հայ ենք, ունենք պատմություն, ունենք երկարժամանակյա քրիստոնեության խնդիր, եւ մի խումբ մարդկանց համար ոտնահարել մեծամասնությանը ու սարքել փոքրամասնություն, չի կարելի: Աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման ընկերության նախկին գործադիր տնօրեն եւ ներկայիս նախագահ Բիլ Գեյթսը արտահայտություն է անում, որ վակցինացիաներով, որն իրենք կտարածեն ամբողջ աշխարհով մեկ, աշխարհի բնակչությունը կիջեցնեն` 3-4 միլիարդի, մինչդեռ հիմա 7 միլիարդից անց է: Այդ ինչի՞ հաշվին են անելու` չբերությա՞ն, միասեռականությա՞ն, տրանսգենդերային պրոցեսի՞, թե՞ սեռափոխության միջոցով: Սա նշանակում է, որ ազգերն է վերանում: Ադրբեջանին սա ձեռնտու է, որովհետեւ իրենց վրա չի ազդում, այնտեղ ամեն մի ընտանիք ամենաքիչը 4-5 երեխա է ունենում: Իսկ մեզ մոտ մեկ երեխա են ունենում եւ վերջ, ծայրահեղ դեպքում` երկու: Հիշում եմ` անցած տարվա նոյեմբերին, երբ ԼԳԲՏ ֆորում էր նախատեսված Հայաստանում, իրենցից մեկն ասաց, թե 100 հազար են: Եկեք հաշվենք` ստացվում է, որ այսօր ՀՀ-ում կա 350 հազար աղանդավոր, ընդ որում` քայքայիչ աղանդի հարող, 100 հազար ԼԳԲՏ-ական, 46 հազար հոգեկան հիվանդ եւ մոտ 40 հազար` թմրամոլ: Սրանք պաշտոնական թվեր են, որը մոտավորապես կազմում է` 550 հազար մարդ: Մենք կամաց-կամաց դեգրադացվում ենք, մեր հեռուստահաղորդումները բերում են դրան: Իսկ դրա հետեւանքով Արցախում կռված մարդուն, մեր ռազմական ղեկավարությանն այսօր կարելի է ոտնահարել, փնովել:

​​​​​​​«Հարուցված գործն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացը». Աշոտյան

«ԻՐ ԿԱԴՐԵՐՆ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ»

– Հոգեւոր, ազգային, տեղեկատվական, աշխարհաքաղաքական բազմաթիվ մարտահրավերների առաջ լինելով հանդերձ` ինչպե՞ս եք տեսնում ելքը:

Այն, որ անցած տարի «դուխով» հեղափոխություն եղավ, շատ լավ էր, բայց պետք է լինեն համապատասխան մասնագետները, այն «ֆանատիկները», որոնք կմտածեն ոչ թե իրենց մասին, այլ պետության: Այո՛, ճիշտ է, պետք է նրանց վարձատրել միայն նրա համար, որ ուրիշ տեղ ժամանակ եւ ցանկություն չունենան նայելու, որովհետեւ երբ մարդը ստանում է, օրինակ, 10 հազար դրամ, իսկ հակառակորդը գայթակղում է 100 հազար դոլարով, պարզ է, որ կարող է թքել ամեն ինչի վրա եւ գնալ դրան ու դրանով հարց կարգավորել: Դրա համար իրենց պետք է վարձատրել նորմալ, բայցեւ հսկողություն պետք է լինի գլխներին, որովհետեւ բոլորս մարդ ենք, եւ մեր մեջ էլ կան թերություններ, մենակ հրեշտակներն են անթերի: Հիշեք որ ժամանակին անգամ ԿԳԲ-ներում հարյուրավոր դավաճաններ կային: Այնպես որ, պետք են կտրուկ քայլեր, ու մի խնդիր էլ կա` երկու աթոռին միանգամից նստել չի լինում, մեջտեղն ես հայտնվում, ու եթե աթոռի մի ոտքը ջարդվի, երկուսից էլ կընկնես:

​​​​​​​«Սերժ Սարգսյանի նկատմամաբ հարուցված գործը օդ է». Արմեն Աշոտյան

Այսօր տեսնո՞ւմ եք այն առողջ քաղաքական ուժերը, որոնք կկարողանան համախմբել եւ պայքարել Ձեր նշած խնդիրների դեմ:

Շատ կան: Մարդիկ կան, որ այսօրվա դրությամբ կարող են գալ եւ աշխատել, օրինակ, նախկին օպերատիվ աշխատողները, նախկին ուժային կառույցների ներկայացուցիչները եւ այլն:

Դե հիմա պաշտոններ են ստանում նրանք, ովքեր քայլել են այս իշխանության հետ...

«Մեր վերքերը շատ թաց են, տիկի՛ն». հերոսի մայրը դիմել է Աննա Հակոբյանին

Բայց հիմա իշխանությանը ձեռնտու է, որ գործ անեն, ոչ թե ամեն անգամ մեր վարչապետին վարկաբեկեն:

Նկատի ունեք այսօրվա իշխանության կադրերի՞ն:

Այո, այդ կադրերին, մինչդեռ վարչապետն իրենց համար չի արել այս ամենը: Հիմա կադրային լուրջ քաղաքականությամբ պետք է զբաղվեն: Առաջ մինչեւ Ազգային անվտանգությունը մեկին չէր «քրքրում», իրեն պաշտոն չէին տալիս, իսկ հիմա այդպե՞ս է, արդյոք բարեկամական կապերը, կոռուպցիոն ռիսկերը դեր չեն խաղում: Ուժային կառույցներում գրեթե մասնագետ չի մնացել, դատարկվում է:

Սիլվա Համբարձումյան սինդրոմից մինչեւ նոր ռեկորդի սահմանում. այլընտրանքային լուրեր 05․12․2019

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА