o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.06.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մի ուրվական է շրջում Շվեդիայում` ԲՈԼՇԵՎԻԶՄԻ ուրվականը: Ո՛չ, Մարքսն ու Էնգելսը չեն վերակենդանացել: Անձը չպարզված մարդիկ շվեդական Թեբյու համայնքի վարչական շենքի վրա բարձրացրել են ԽՍՀՄ դրոշը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն` հղում կատարելով Expressen թերթին: Սակայն շվեդները կարող են հանգիստ շունչ քաշել` իրենց մոտ ընդամենը գաղտագողի կարմիր դրոշ բարձրացնող է գտնվել, սակայն իրական ուրվականը շրջում է ոչ թե Շվեդիայում, այլ` ՀՀ-ում: Այսպես, քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանն անում է, թեեւ զարմանալի, բայց միանգամայն օրինաչափ պնդում. «Պատմականորեն իր վտանգավորությունն ու անպետքությունն ապացուցած եւ առաջադեմ մարդկության կողմից վաղուց մերժված քաղաքական ժանտախտը` բոլշեւիզմը, այլ փաթեթավորմամբ մտել է Հայաստան: Նեոբոլշեւիզմն «իզմ»-երից վատթարագույնն էր, որ կարող էր Հայաստանին սպառնալ: Սպառնաց: Այլ բան չէր էլ սպասվում հեղափոխական թիմի ագահության, աղքատության ու անգրագիտության համադրության պարագայում: Հայկական նեոբոլշեւիզմին հակազդելն ու հակաժանտախտային քաղաքականություն վարելը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է»:

ԶԱՐՄԱՆՔ

Կարծես ի հաստատումն պարոն Թեւանյանի պնդման, մեր ԱԱԾ-ն տարածել է իսկական ՉԵԿԻՍՏԱԿԱՆ հաղորդագրություն, ըստ որի. «ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` 2016թ-ին պաշտոնավարող Սյունիքի մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով ձեռք են բերել հողատարածք` նշված ձեռնարկատիրական գործունեությանն արհեստական խոչընդոտելու եւ ներդրումային ծրագրերը ձախողելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ցուցում  է տվել նշված հողամասին հարակից` մուտքն ապահովող տարածքը իրացնել իր մատնանշած անձին: Իրավասու անձինք, կազմելով հողատարածքն աճուրդով օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, կազմակերպել են վաճառքը, ինչի արդյունքում կառուցապատվող տարածքի սեփականատերը փաստացի զրկվել է հողամասը տնօրինելու եւ օգտագործելու հնարավորությունից»: Բայց զարմանալի է, ախր, 2016-ին Սյունիքը երկու մարզպետ է ունեցել` Սուրիկ Խաչատրյան եւ Վահե Հակոբյան: Հիմա նրանցից ո՞ր մեկն է այդ չար կոռուպցիոները

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ՍԴ անդամ ընտրվելու կապակցությամբ համացանցային լրահոսը բերել է զարմանալի վերնագրերի մի բույլ, ըստ որոնց, նա, երբ Եվրադատարանում ներկայացնում էր մեր հայրենակիցների շահերը, միտումնավոր գործողություններ է կատարել հօգուտ Ադրբեջանի: Այսպես, լրահոսը բերեց «Փաստ» լրատվականի` անցյալ տարվա օգոստոսի 16-ով թվագրված մի նյութ, համաձայն որի Կարեն Պետրոսյանի միանշանակ գործով. «2014թ. հոկտեմբերի 29-ից հետո Եվրոպական դատարանը որեւէ փաստաթուղթ չի ստացել դիմողի փաստաբանից: Ավելին, 2015թ. հունիսի 30-ին նամակ է հասցեագրել Կարեն Պետրոսյանի եւ իրականում մեր բոլորի շահերը պաշտպանող փաստաբանին` պահանջելով վերջնական գանգատը ներկայացնել մինչեւ հուլիսի 24-ը, եւ կրկին որեւէ փաստաթուղթ չի ուղարկվել: Փաստորեն, փաստաբանի անգործության պատճառով մենք կորցրել ենք այդքան կարեւոր, այդքան ակնառու ու այդքան միանշանակ գործ Եվրոպական դատարանում»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА