o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում նախատեսվում է բացել ոսկու աֆինաժի գործարան

19.06.2019 15:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում նախատեսվում է բացել ոսկու աֆինաժի գործարան

Հայաստանում շուտով կբացվի ոսկու աֆինաժի գործարան, որտեղ կարտադրվի բանկային ոսկու ձուլակտոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին 2018-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է ոսկու գրավով վարկեր ձևակերպելիս չօգտվել միջնորդների ծառայություններից և դիմել Բանկ ինքնուրույն

Բագրատյանը հետաքրքրվեց ԿԲ-ի ոսկու պաշարների մասին, թե ինչ պահուստներ են տրամադրվում:

«2004-ին վաճառվել է ԿԲ-ի ոսկին, ունեցել ենք 1.6 տոննա ոսկի: Վաճառելու իմաստը եղել է երկակի, առաջինը՝ գները համապատասխանաբար աճել են, նաև այդ պահին բյուջեի եկամուտների հետ կապված խնդիր կար: Այն ժամանակ ոսկու կառավարումից գրեթե ոչ մի տոկոս չէինք ստանում: Ոսկու գները շատ մեծ փոփոխության են ենթարկվում աշխարհում: Այսօր կան ավելի հուսալի գործիքներ, քան ոսկին: Սակայն մենք արդեն երկու տարի է, ինչ աշխատում ենք շվեյցարական հեղինակավոր ընկերության հետ, ու արդեն վերջին ակորդներն են, և շատ շուտով Հայաստանում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, որտեղ կարտադրվեն հենց բանկային ձուլակտորներ»,-ասաց Ջավադյանը:

Նա նշեց, որ Հայաստանում ոսկի արտադրողները հնարավորություն կստանան կամ հանձնել գործարանին և ստանալ բանկային ձուլակտոր, կամ ուղղակի վաճառել գործարանին: Ջավադյանի խոսքով՝ հնարավորություն կունենան հայկական դրամով շուկայից գնել ոսկի: Նրա կարծիքով՝ հաջորդ տարի արդեն այդ հնարավորությունը կլինի,  արդեն ամեն ինչ պատրաստ է, գործարանի նախնական տեղն ընտրված է:

Ջավադյանի խոսքով՝ ԿԲ-ն՝ ի դեմս պետության կարող է լինել «լուռ» բաժնետեր՝ 6-7 տոկոսով:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА