o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ը Թուրքիային կտրում է համաշխարհային ֆինանսական համակարգից

19.06.2019 13:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ը Թուրքիային կտրում է համաշխարհային ֆինանսական համակարգից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու հարչցը` ի պատասխան Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու Անկարայի պլանների։ Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը: Գործակալությն տեղեկացմամբ, պատժամիջոցների փաթեթը քննարկվում Է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի, Պետդեպարտամենտի եւ ֆինանսների նախարարության կաղմից, եւ այն «ծանր վնաս կհասցնի թուրքական տնտեսությանը, որն առանց այդ էլ բարդ ժամանակներ է ապրում»: Ծրագրվող պատժամիջոցները, ըստ աղբյուրի, կնվազեցնեն թուրքական ձեռնարկություններին ԱՄՆ ֆինանսական համակարգի հասանելիությունը, ինչն անհնար կդարձնի Անկարայի կողմից ամերիկյան արտադրության ապրանքների գնումը, ինչպես նաեւ` իր արտադրանքի վաճառքը Միացյալ Նահանգների տարածքում: «Bloomberg»-ի աղբյուրների տվյալներով՝ ամերիկյան պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել հուլիսի սկզբին, երբ Թուրքիան սկսի Ռուսաստանից Ս-400 կայանքները ստանալու գործարքի իրականացման փուլը:

Այսօր էմոջիի համաշխարհային օրն է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА