o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քոչարյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը. ուղիղ

19.06.2019 12:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Քոչարյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը. ուղիղ

12:30

Արմեն Դանիելյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ ինքնաբացարկի մասին միջնորդությունը:



10:18

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին ներկա չէր:

ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել

Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը հետաքրքրվեց, թե ինչու Քոչարյանը չի մասնակցում գործի քննությանը: Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը պատասխանեց, որ Ռոբերտ Քոչարյանը նպատակահարմար չի գտնում մասնակցելու դատավարությանը։

Դատավորը որոշում կայացրեց առանց Ռոբերտ Քոչարյանի շարունակել նիստը, ինչից հետո նրա պաշտպանները երրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Արմեն Դանիելյանին։

Ինքնաբացարկի միջնորդությունը հրապարակեց Խուդոյանը: Նա նշեց, որ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն այս անգամ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի՝ հունիսի 18–ի դատական նիստում դրսևորած վարքագիծն է։

Խուդոյանը հիշեցրեց, որ հունիսի 18-ի դատական նիստում նախագահող դատավոր Դանիելյանը պարբերաբար ընդհատել է պաշտպաններին:  

«Դատավորի գործողությունների արդյունքում սահմանափակվել են պաշտպանների իրավունքները, ինչը հիմք է տվել պաշտպանական կողմին պնդելու, որ նախագահող դատավորը կանխակալ վերաբերմունք ունի մեղադրյալների նկատմամբ։ Դատարանի նշած ոչ հստակ, ոչ վերջնական դիրքորոշումները մեզ շփոթության մեջ են գցում, հնարավորություն չեն տալիս կողմնորոշվելու»,-ասաց նա և հավելեց, որ այդ հիմքով էլ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում:

Դատական նիստին ներկա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդ քայլը դատական պրոցեսը ձգձգելու միտում որակեց:

 

09:40

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին:

Դատական նիստին ներկա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդ քայլը դատական պրոցեսը ձգձգելու միտում որակեց:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննելու: Նիստը կշարունակվի 12:30-ին:

09:26

Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը:

Դատական նիստը վարում է դատավոր Արմեն Դանիելյանը:

Գլխավոր դատախազությունն ու տուժողը բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու ու քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Նրանք պահանջում են որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА