ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գ․ Ծառուկյան. «Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել, լուրջ գործով զբաղվեք»

19.06.2019 12:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գ․ Ծառուկյան. «Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել, լուրջ գործով զբաղվեք»

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում խոսել Քննչական կոմիտեի կողմից իրեն ուղարկված ծանուցագրի մասին։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ  զրույցում նշեց, թե ինքն այս հարցերին արդեն իսկ պատասխանել է։ «Այս հարցի պատասխանը փակ է, ինչը, որ պետք է, իմ փաստաբանը պատասխանել  է»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե մտավախություն չկա, որ իրեն բերման կենթարկեն, Ծառուկյանն արձագանքեց․ «Դատարկ-դատարկ խոսում ես, մի հատ հասկացի, թե ինչ ես ասում»։ Պատգամավոր ևս մեկ անգամ շեշտեց՝ ինքը որևէ կապ չունի Աբովյանի ընտրություններին ՔՊ-ականի մեքենան ու տունն այրելու հետ։ Նա շեշտեց, որ մինչ ծանուցագիր ուղարկելն է իր փաստաբանն այդ հարցը լուծել։ «Սաղ երկրի խնդիրը, մի կաթիլ մեղրն է դարձել այդ հարցը։ Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի, Ծառուկյանն իր կարծիքն է ասել, որը նաև այլ պատգամավորներ են ասել։ Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել, լուրջ գործով զբաղվեք, ժողովուրդ ջան»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։

Ինչ են պատմել Անդիկի սպանության գործով բերման ենթարկված քրեական հեղինակությունները. «Ժողովուրդ»

ԲՀԿ առաջնորդը մամուլում այս թեման ակտիվ պահելու հիմքում պատվեր է տեսնում. «Ծառուկյան ասում է՝ հարգում եմ օրենքը, բոլորը հավասար են օրենքի առաջ, Ծառուկյանի օբյեկտներն առավոտ, իրիկուն ստուգում են, եթե դրա կարիք լիներ, հիմա 100 հոգի ուղարկել էին ու Ծառուկյանին տարել էին։ Ինքնըստինքյան շոու է սարքած, թե Ծառուկյանը կապ ունի։ Ծառուկյանն ի՞նչ կապ ունի, Ծառուկյան ասել է իր կարծիքը, որ սարքած է։ Այսօր էլ եմ ասում՝ սարքած է, եթե չբացահայտվեց, ուրեմն սարքած գործ է, որ ստվեր գցեին ընտրությունների վրա»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА