ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵՐ ՇԱՆՍԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

19.06.2019 12:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԵՐ ՇԱՆՍԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

– Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ Արցախյան հակամարտության կարգավորման փաշինյանական փուլի համար:

Արդեն մեկ տարի է, ինչ Արցախյան կարգավորման գործընթացում գործող իշխանությունների կողմից որդեգրված բանակցային ռազմավարությունը միայն մսխել է նախկինում կուտակված Հայաստանի դիվանագիտական կապիտալը:

Երբ հանցավոր անզգուշությամբ Վիեննա-Սանկտ Պետերբուրգ- Ժնև բանակցային դիրքերը փոխարինվեցին Դուշանբեի վերելակով, ապա շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը երկրորդ շնչառություն է ստացել մեզ նեղը գցելու համար:

Մինսկի խմբի համանախագահների բառապաշարից դուրս մղվեցին ոչ միայն հիշատակված հանդիպումների պայամանավորվածությունների կատարաման պահանջները, այլև կարգավորման բազային սկզբունքների հիշատակումը, այդ թվում՝ ինքնորոշաման իրավունքի:

Վաշինգտոնյան հանդիպումը գուցե վերջին հնարավորությունն է շտկելու սեփական սխալները, վերադարձնելու բանակցային սեղանին անմտորեն դուրս թողնված մեր խաղաքարտերը:

Կրկին պահանջում եմ կոշտացնել Արցախի հարցով Հայաստանի խոսքն ու կեցվածքը երկրից դուրս:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА