o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Royal Ascot 2019. թագուհին, կապույտ զգեստ կրող հիասքանչ Քեյթը եւ բազմաթիվ արտասովոր գլխարկներ (ֆոտո)

19.06.2019 18:34 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Royal Ascot 2019. թագուհին, կապույտ զգեստ կրող հիասքանչ Քեյթը եւ բազմաթիվ արտասովոր գլխարկներ (ֆոտո)

Royal Ascot լավագույն ձիավորների մրցումներն անգլիական արտիստոկրատիայի ներկայացուցիչների հանդիպման սիրելի վայրն են դարձել։ Ինչպես միշտ, այս տարի եւս Եղիսաբեթ Երկրորդը դրան մասնակցել է ընտանիքի անդամների ուղեկցությամբ։

Անջելինա Ջոլին հիացրել է Ralph & Russo-ի զգեստով

Կանայքն Բերկշիր կոմսության ձիարշավարան ժամանել են էլեգանտ հագուստով եւ գլխարկներով, իսկ տղամարդիկ՝ ֆրակերով։ Քեյթ Միդլթոնը վինձորյան պալատից ամուսնու՝ արքայազն Ուիլյամի, սկեսրայրի՝ արքայազն Չարլզի եւ սկեսրոջ՝ Կամիլա Փարկեր-Բոուլզի հետ հետ դուրս է եղել նույն ծածկակառքով։

Քեմբրիջի 37-ամյա դուքսին ընտրել էր Ellie Saab-ի միջին երկարության, բաց կապույտ գույնի զգեստը։ Եթերային զգեստն իդեալականորեն համադրված էր Philip Treacy-ի գլխարկի հետ։ Կապույտ տոպազից պատրաստված ականջօղերն ամբողջացնում էին Քեյթի կերպարը։ Նա հրաշալի տրամադրություն ուներ, հաճախ էր ժպտում եւ առհասարակ միջոցառման աստղն էր։

Միջոցառմանը հետեւողների հատուկ ուշադրությունը հաճախ գրավում է ոչ թե ձիարշավարանում մրցությունը, այլ հյուրերը, որոնց հաջողվում է հայտնվել ցանկալի արիստոկրատական իրադարձությանը։ Ամենակարեւոր աքսեսուարը, առանց որի դրան թույլ չեն տալիս մասնակցել, ամենատարբեր գլխարկներն են։

Դրանց առնչությամբ կանոնները բավական խիստ են, եւ հյուրերը ստիպված են լինում հետեւել դրանց։ Փոխարենը ստեղծագործականության առումով այստեղ ոչ ոք սահմանափակված չէ, իսկ հյուրերի հնարամտությունը հաճախ ցնցնում է պատկերացումները՝ ավանգարդ պատկերներ, փարթամ ծաղիկներ եւ խելահեղ դեկոր։ Այս տարի ի ուրախություն շոուի սիրահարների այսպիսի խելահեղություններ քիչ չէին։ Դատեք ինքներդ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА