o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

19.06.2019 10:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

Այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները: Երեկ դատարանում հայտարարեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: «Բարով գան»,- դիմելով իրավահաջորդին ասաց նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը:

Չգիտեմ, թե Անդրանիկ Քոչարյանի արժեհամակարգում որն է վճռական պահը և հետաքրքիր էլ չէ. Գևորգ Գևորգյան

Այնուհետեւ շուրջ մեկ ժամ դատարանում քննարկվում էր, թե ինչ ընթացակարգերով պետք քննվեն բողոքները, առաջինը որ բողոքն է ներկայացվելու: Այս առնչությամբ Երեւան քաղաքի դատախազ, սույն գործով մեղադրող Գեւորգ Բաղդասարյանը հայտարարեց. «Մենք ուղիղ 40 րոպե քննարկում ենք ինչ-որ գործողություններ: Մենք 40 րոպե զրկված ենք բողոքը ներկայացնելու հնարավորությունից, խնդրում եմ այս կարգի քննարկումները շատ արագ ավարտել եւ մեզ հնարավորություն տալ բողոքը ներկայացնել: Ընդ որում միջնորդում եմ, որպեսզի դատական նիստը շարունակվի ժամը 18:00-ից հետո նաեւ»,- հայտարարեց Բաղդասարյանը: Աշխատանքային ժամի ավարտին նիստը շարունակելոիւ դեմ առարկեցիին պաշտպանները. «Օրենքի հիման վրա ստեղծված դատարան չի լինի...»,- ասաց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Ի պատասխան Բաղդասարյանը ասաց. «չի կարելի ամեն ինչ տեղավորել «օրենքի հիման վրա ստեղծած դատարան» հասկացության մեջ, քամի ա լինում, ասում եք՝ օրենքի հիման վրա ստեղծած դատարան»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА