o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելը՝ առանց բողոքի նոտայի, ունի «քոռ կոպեկի» արժեք». Բաբայան

19.06.2019 02:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելը՝ առանց բողոքի նոտայի, ունի «քոռ կոպեկի» արժեք». Բաբայան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին հունիսի 14-ին հրավիրել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան խորհուրդ են տվել չխառնվել ներքին գործերին: Այս մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Կուլակների և ստուկաչների վերադարձը. Վահան Բաբայան

Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ ընդգծում է. «Իրականում դիվանագիտական պրակտիկայում, եթե դեսպանին հրավիրում են արտաքին գերատեսչություն զրուցելու ու բողոքի պաշտոնական նոտա չեն հղում, նշանակում է հանդիպում օրակարգային հարցերով ԱԳՆ նախաձեռնությամբ,:էլ ի՞նչ «կանչելու» մասին են խոսում մեր դիլետանտները: Ինչի իրենք ունա՞կ են դեսպան կանչել, այն էլ Ռուսաստանի: Չկա նման բան, Հայաստանի այսօրվա իշխանությունն այս փաստը հերթական անգամ օգտագործեց իր մանիպուլյացիաների համար, եւ դա իր մոտ ստացվեց: Ժողովուրդ ջան, սա էժան PR ակցիա էր իրենց կողմնակիցների աչքերում հերոսանալու եւ ի ցույց դնելու, որ ԱԳ նախարարը կարող է ՌԴ դեսպանին կանչել ԱԳՆ եւ պարզաբանումներ պահանջել նրանից՝ Քոչարյանին հանդիպելու պատճառով»:

Եզրափակելով խոսքը՝ Ռեֆորմիստների կուսակցության նախագահը հավելում է. «Լինելով պատգամավոր եւ աշխատելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում բազմաթիվ անգամ եմ ներկա եղել տարբեր երկրների դեսպանների «պարզաբանումներին» այս կամ այն հարցով,այդ թվում՝ ՌԴ դեսպանի:Ի դեպ, բոլոր այդ փակ հանդիպումներին եղել է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Այդ ժամանակ ԱԺ-ում եւ ԱԳՆ-ում որեւէ մեկը իրեն չի թույլ տվել դրանից հերոսանալ կամ քաղաքական էժան PR անել: Որեւէ հատուկ բան չի եղել եւ անիմաստ է նման խորը քննարկումներ անել մի հարցի շուրջ, որը չկա եւ չի էլ կարող լինել»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА