o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տնտեսության զարգացման համար նախեւառաջ պետք է սկսել սահմանադրական փոփոխություններ իրականացնել. Սահամանադրական իրավունքի մասնագետ

18.06.2019 19:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
 Տնտեսության զարգացման համար նախեւառաջ պետք է սկսել սահմանադրական փոփոխություններ իրականացնել. Սահամանադրական իրավունքի մասնագետ

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԵՊՀ ահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրական իրավունքի մասնագետ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:  Ի թիվս այլ հարցերի, որոնք առաջիկայում ամբողջական հարցազրույցի տեսքով կարող եք դիտել «Իրավունք TV»-ի տեսանյությում`` սահմանադրական իրավունքի մասնագետից հետաքրքրվել եւ փորձել ենք ստանալ նաեւ հետեւյալ հարցի պատասխանը.

Արա Մխիթարյանը կռիվ է տալիս կյանքի համար, ապրելու հնարավորությունը մեկ տոկոս է

- Պարոն Այվազյան, վերջին շրջանում շատ գործարարներ, լուրջ տնտեսագետներ փաստում են, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում բարենպաստ դաշտ կարող է ձեւավորվել նաեւ ներդրումների ծավալին մեծացման եւ տնտեսական զարգացման համար: Կիսո՞ւմ եք այդ կարծիքնները:
- Իհարկե, գործարարների տեսակետը ամբողջությամբ կիսում եմ, որովհետեւ տնտեսական ոլորտը սերտորեն կապված է հոգեւոր, մշակութային, քաղաքական, սոցիալական հարաբերությունների հետ, դրանք միասին մեկ ամբողջական համակարգ են: Եվ եթե համակարգի ցանկացած կետում ունենք թերություն, ապա խաթարվում է ողջ համակարգը: Տնտեսական ոլորտը ենթահամակարգերից մեկն է, եւ միանշանակ է, որ տնտեսության զարգացման համար նախեւառաջ պետք է սկսել սահմանադրական փոփոխություններից, եւ անգամ կարող ենք կոնկրետացնել, թե ինչ բնույթի փոփոխություններ են անհրաժեշտ: Առաջին հերթին` Սահմանադրությունը պետք է ամրագրի տնտեսական համակարգի էությունը: Մասնավորապես, տնտեսական համակարգը կոչված է ոչ թե առանձին մարդկանց հարստացնելու եւ հասարակությանը աղքատության մեջ ընկղմվելու համար, այլ` յուրաքանչյուր մարդու երջանկության իրավունքը ապահովվելու համար: Բացի այդ տնտեսական համակարգի ոլորտում անհրաժեշտ է նաեւ ամրագրել հարստության կուտակման կառուցակարգերը, որպեսզի այսուհետ տարատեսակ խառնաշփոթի մեջ չընկնենք: Օրինակ, նախկին պաշտոնատար անձանց թալանի, դատավորների վեթթինգի հետ կապված հարցերը եւ այլն: Այս խնդիրներն այսօր գալիս են Սահմանադրության թերությունից, որով սահմանված չէ հարստացման, կուտակման թույլատրելի մեխանիզմները: Եվ, բնականաբար, եթե Սահմանադրության մեջ տնտեսական համակարգին վերաբերող դրույթները մենք կատարելագործենք, ճիշտ ուղղու վրա դնենք, ապա որպես հետեւանք, այո, դա միանշանակ կհանգեցնի տնտեսության զարգացմանը:

Հ.Գ.Սահամանադրագետի հետ մեր զրույցի առավել ուշագրավ հատվածները կարող եք կարդալ վաղվա «Իրավունք» թերթի տպագիր համարում, ինչպես նաեւ ավելի ուշ «Իրավունք TV»տեսանյութում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА