o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դավիթ Բաբայանը` բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունների մասին

18.06.2019 17:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դավիթ Բաբայանը` բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունների մասին

Մամուլում այսօր հրապարակում էր եղել, ըստ որի գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»: Սակայն 30 տարվա զինվորականը, ըստ որոշ լուրերի, համակարգից հեռանում է ոչ այնքան վաստակած հանգիստը վայելելու, որքան հարկադրված։

«Սերժ Սարգսյանի մոտալուտ ձերբակալության մասին Միքայել Մինասյանի հարցազրույցը քաղաքական եւ տեղեկատվական պայթյունի էֆեկտ ունեցավ»

«Մենք համապատասխան տեղեկատվությունը տարածել ենք, այն ինչ գրված է՝ համապարփակ է իր մեջ։ Պարոն Բալայանն ազատվել է «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։

Թերթի հրապարակման համաձայն՝ հաջորդ «հեռացողը» լինելու է ՊԲ հրամանատարի մյուս տեղակալը՝ Գարիկ Սաֆարյանը, ում հեռանալն էլ կմեկնաբանվի առողջական խնդիրներով: Այս տեղեկությանը Դավիթ Բաբայանն այսպես արձագանքեց․ «Ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Հիմա եթե գալիս է ժամանակը՝ ծառայությունից արձակվելու, չպե՞տք է դա տեղի ունենա»։

Դավիթ Բաբայանը համակարծիք չէ այն տեսակետների հետ, թե Արցախի գեներալիտետի որոշ ներկայացուցիչների պաշտոնանկությունը հայաստանյան իշխանությունների պահանջն է։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА