o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սյունիքի նախկին մարզպետը չարաշահել է պաշտոնեական լիազորություններն ու պաշտոնեական կեղծիք կատարել. ԱԱԾ բացահայտումը

18.06.2019 15:37 ՔՐԵԱԿԱՆ
Սյունիքի նախկին մարզպետը չարաշահել է պաշտոնեական լիազորություններն ու պաշտոնեական կեղծիք կատարել. ԱԱԾ բացահայտումը

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու  դեպք: Այս մասին հայտնեց «Արմենպրեսը»:

Երեւանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով

«ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ-ին պաշտոնավարող Սյունիքի մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով ձեռք են բերել հողատարածք՝ նշված ձեռնարկատիրական գործունեությանն արհեստական խոչընդոտելու և ներդրումային ծրագրերը ձախողելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ցուցում  է տվել նշված հողամասին հարակից՝ մուտքն ապահովող տարածքը իրացնել իր մատնանշած անձին:

Իրավասու անձինք, կազմելով հողատարածքն աճուրդով օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, կազմակերպել են վաճառքը, ինչի արդյունքում կառուցապատվող տարածքի սեփականատերը փաստացի զրկվել է հողամասը տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА