o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՆՎԱԶԵԼ Է

18.06.2019 22:10 ՍՊՈՐՏ
ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՆՎԱԶԵԼ Է

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար այս մրցաշրջանը հակասական ստացվեց: «Զինագործների» կազմում մեր ֆուտբոլիստը վնասվածքների պատճառով պարբերաբար խաղեր բաց թողեց, իսկ մրցաշրջանի կարեւորագույն հանդիպմանը՝ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցեց՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Նոր երգ Հենրիխ Մխիթարյանի մասին (տեսանյութ)

Հեղինակավոր «WhoScored» վիճակագրական պորտալը 30-ամյա կիսապաշտպանի խաղը լոնդոնյան ակումբի կազմում ավարտված մրցաշրջանում գնահատել է 6.99 միավոր: 2018/19 մրցաշրջանում «Արսենալի» կազմում Մխիթարյանը մասնակցել է 49 հանդիպման, որոնցում 9 գոլ է հեղինակել ու կատարել 11 արդյունավետ փոխանցում: Հայազգի ֆուտբոլիստը նաեւ 4 անգամ դեղին քարտի է արժանացել, իսկ նրա փոխանցումների միջին ճշգրտությունը կազմել է 79.9 տոկոս: Ունայի Էմերին Լոնդոնում հանդիպում է ունեցել թիմի խաղացողների հետ: Իսպանացի մասնագետը նրանց հետ անհատապես զրուցել է ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստների գնահատականների եւ ամռանը նրանց անելիքների մասին: Աղբյուրը նշում է, որ յուրաքանչյուր զրույց տեւել է 10-15 րոպե: Հաղորդվում է, որ Էմերին իր նախկին ակումբներում եւս կազմակերպել է նման հանդիպումներ: Սակայն վերջին հանդիպումը տարբերվել է նրանով, որ որոշ ֆուտբոլիստների համար այն շոկային է եղել: Նրանք բոլորը հետ են կանչվել Լոնդոն` Եվրոպա լիգայի եզրափակչում «Չելսիին» պարտվելուց հետո: «Զինագործները» պատրաստ են տրանսֆերային առաջարկներ լսել Մեսուտ Օզիլի, Շկոդրան Մուստաֆիի եւ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ: Սակայն նշվում է, որ 47-ամյա մարզիչը այդ երեք ֆուտբոլիստին չի ասել, որ նրանք ապագա չունեն ակումբում, քանի որ «Արսենալում» իրավիճակն այնպիսին է, որ նրանք հաջորդ մրցաշրջանում եւս կարող են մնալ թիմում: Սակայն «Metro»-ն պնդում է, որ Էմերին ցանկանում է տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր համալրումներ ունենալ: Իսկ ամռանը թիմի կազմն ամրապնդլու համար «զինագործների» ղեկավարությունը կտրամադրի ընդամենը 50 մլն եվրո, այդ պատճառով իսպանացի մասնագետը ցանկանում է վաճառել թիմի մի քանի խաղացողի: Ուստիեւ, թիմից հեռանալու գլխավոր հավակնորդներն են հենց կիսապաշտպաններ Մեսուտ Օզիլն ու Հենրիխ Մխիթարյանը եւ պաշտպան Շկոդրան Մուստաֆին: Բացի այս, «Արսենալը» համաձայնեցրել է պայմանագիրը «Դալյան Իֆանի» կիսապաշտպան Յանիկ Կարասկոյի հետ, ով այդ թիմ նախորդ տարի էր տեղափոխվել «Ատլետիկոյից», եւ ցանկություն էր հայտնել վերադառնալ Եվրոպա: Միջազգային մամուլը Կարասկոյին տեսնում է որպես Մխիթարյանի փոխարինող: Մխիթարյանի ծառայություններով պաշտոնապես դեռ չեն հետաքրքրվել, մինչ դեռ «Transfermarkt.de» հեղինակավոր կայքը ներկայացրել է ֆուտբոլիստների թարմացված տրանսֆերային արժեքները: Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է եւ այս պահին կազմում է 25 մլն եվրո, մինչդեռ 2018 թվականի մայիսի դրությամբ գնահատվում էր 35 մլն, իսկ 2018 թվականի դեկտեմբերին՝ 30 մլն:

Շատ վտանգավոր էր, Ադրբեջան մեկնելուց առաջ ինձ սպառնում էին, ես ասացի այդ մասին Հենրիխին. Կարապետյան

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА