o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԷՅՖՈՐԻԿ ՎԻՃԱԿԸ ԿԱՆՑՆԻ, ՈՒ ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ԿՏԵՍՆԵՆՔ»

18.06.2019 21:50 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԷՅՖՈՐԻԿ ՎԻՃԱԿԸ ԿԱՆՑՆԻ, ՈՒ ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ԿՏԵՍՆԵՆՔ»

Թեպետ վերջին շրջանում ՀՀ կառավարությունն ազգային մշակույթի հանդեպ մերժողական քաղաքականությամբ է առաջնորդվում, բայց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, բանահավաք ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆՆ ասում է, թե մարդու ինքնությունը ձեւավորվում է նրա լեզվի մշակույթի մեջ: Ըստ նրա` իրենք տարիներ շարունակ զբաղված են հենց դրանով ու պարի միջոցով փորձում են մարդկանց մեջ վերադարձնել հայ լինելու հպարտությունը:

«Փախչել չեմ սիրում, դա սկզբունք է ինձ համար». Գագիկ Թադեւսյան (Տեսանյութ)

 

«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԼԻՆԵԼ»

- Մարդուն դժվար է զրկել իր մշակույթից, բայց երբ զրկում ես, ու եթե նա մշակութապես հայ չէ, նրան ինչ-որ ինքնության, հայրենասիրության, նվիրումի, պետականության գաղափարը բացատրելը շատ դժվար է:

- Պարոն Գինոսյան, վերջին շրջանում պարզվում է, որ ավանդականը ու դարավոր մշակույթը պետք է մերժել, քանի որ այն ինչ հին է, կոռումպացված է:

«Այսօր Սորոսն է որոշում, թե ինչ մշակույթ ենք մենք ունենալու». Դավիթ Սահակյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

- Մշակույթի շուրջ կարող է լինել կոռուպցիա, բայց բուն մշակույթը չի կարող կոռումպացված լինել: Իհարկե, եթե Նաիրի Զարյանի նման Ստալինին նվիրված բանաստեղծություն չէ, այլ Չարենցի նման հանդգնություն է` «այդ թիֆլիսցի նեղ ճակատ կինտոն», որի համար Չարենցը իր կյանքով վճարեց, սակայն հանդգնեց եւ մտավ դարերը: Սակայն, կարծում եմ, բուն մշակույթը չի կարող կոռումպացված լինել: Չեմ ուզում անուններ տալ, բայց Սովետական Միության Սոցիալիստական աշխատանքի հերոս մի հայ նկարիչ կար, որը բոլոր առաջին քարտուղարներին նկարում էր ու դրա համար Սոցիալիստական աշխատանքի հերոս էր, բայց ժողովուրդը ուրիշ նկարիչների է հիշում` Մինասին, Կալենցին... եւ ոչ թե այդ պնակալեզին, որ Սոցիալիստական աշխատանքի հերոս է:

Դատարանն անվավեր է ճանաչել Մակունցի` «Խորեոգրաֆիայի» թատրոնի տնօրենի ազատման հրամանը

- Վերջին շրջանում մշակույթում մի «ավանդույթ» էր ձեւավորվել, որ ով Մշակույթի նախարարությանը կամ ոլորտը համակարգողներին, կոպիտ ասած, գործ էր տալիսխրախուսվում էր ու պետական ֆինանսավորում ստանում:

- Մի ամբարտավան երիտասարդ գրող մասնացում էր բանավեճի` մշակույթի ներկայիս եւ նախկին վիճակի մասին, ասաց` ա՛յ մենք եկանք իշխանության, ցույց կտանք իրական մշակույթը որն է, կստեղծենք մշակույթ, եւ դուք կիմանաք` որն է մշակույթը...

«Ովքեր եւ ինչպես են գծում մեր ուր գնալու քարտեզը». Լիլիթ Գալստյան

Կարծում եմ` մշակույթ` մշակել բառն ինքնին ասում է ամեն ինչ, որ բոլոր ժամանակներում, բոլոր պայմաններում, հող մշակելը դյուրին գործ չէ` լինի դա խոպան, թե` փխրուն, պատրաստի հող, միեւնույնն է, բերքը հասունացնել է պետք, եւ երկու դեպքում էլ մոլախոտն աճում է, որը քաղհանել է պետք: Այսինքն` մշակույթն ինքն իրեն արգասիք տալ չի կարող, բայց նման ամբարտավան մոտեցումն էլ շատ վտանգավոր է: Խնդիրը նախորդ կամ ներկայիս իշխանությունը չէ, 600 տարի պետականություն չունեցող հայ ազգը երգում էր ու Կոմիտաս ու Եկմալյան էր ծնում: 600 տարի սեփական բանակ չունեցող ազգը Անդրանիկ ու Նժդեհ էր ծնում, ու մտածել, որ ա՛յ, մենք եկանք` սա կանենք...

Ինչ փուլում է Թամանյան թանգարանը վերականգնելու հարցը

Գուցե, այդ էյֆորիկ վիճակը կանցնի, ու ամեն ինչի կհանդարտվի, փրփուրը կնստի, ու արդեն մենք իրական պատկերը` նկարագիրը կտեսնենք, բայց մի բանում վստահ եմ` հայ մարդու ո՛չ ոգին, ո՛չ միտքը, ոչ ոք ի զորու չէ ամլացնել: Նախորդները կգնան, նորերը կգան, նախորդները հետ կգան, թե` Աստված մի արասցե, պետականություն կկորցնենքմենք, միեւնույնն է, առանց պետականության, Անդրանիկ ու Չաուշ ենք ունեցել, պետականություն կերտող Նժդեհ ենք ունեցել, որն ասում էր` պիտի մեռնի ես-ը, որ ապրի մենք-ը, հենց  այդ ամենին նայում ես մենք-ի տեսնակյունից, ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Ում համար է հուլիսը տոնական

 

«ԷԼ Ո՞ՆՑ ԻՄ ԵՐԵԽԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԵՄ, ՈՐ ԴԱ ՎԱՏՆ Է, ԿՈՄԻՏԱՍՆ Է ՃԻՇՏ»

- Դուք անուններ թվարկեցիք, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան... Որտե՞ղ սխալվեցինք, որ այսօր էլ նման հնչեղ անուններ չունենք:

- Արամ Խաչատրյանի ժամանակ էլ հնչեղ անուններ ունեինք, բայց մեծ մասը փորձում էր ձախ ականջը աջ ձեռքով բռնել, փորձում էին խուսափել ազգայինից, մտածելով, որ առաջադեմ է, երբ համամարդկային է, ինչ-որ ճռճռան բառերի հետեւից էին ընկնում: Արամ Խաչատրյանի ամբողջ երաժշտության հիմքը ազգայինն է, այսինքն` նրանց հավերժությունը եւ լինելիությունը ազգային արմատից չհեռանալն էր: Մեկ այլ լուրջ օրինակ` մենք ունենք Արտեմի Այվազյան, որեւէ մեկը չի կարող ասել, որ նրա գործերը ջազ չէ, բայց որեւէ մեկը չի կարող ասել, որ հայերեն չէ: Իսկ այսօրվա շատ ջազմեններ փորձում են կապկել օտարներին, փոխանակ` սեփական ոգին արտացոլեն ջազով: Հիմա ունենք սիմֆոնիկ նվագախմբեր, շարքային կոմպոզիտորներ, որոնք հերթական իշխանության գրպանում չեն ապրել: Մարդը գրել է ստեղծագործություն, նույնիսկ` գործիքավորումն է արել մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար, բայց չի վայելում իշխանությունների գնահատանքը, որովհետեւ քծնող չէ, իշխանությունների գրպանում չէ, ինչպե՞ս պետք է վարձեր 120 հոգի նվագախումբ եւ ինչ գումարներ պիտի ծախսեր, որ իր սիմֆոնիան, ենթադրենք, կատարվեր: Բոլոր իշխանությունների դեպքում կարելի է փոքր կտավի վրա նկարներ նկարել, բայց Այվազովսկի լինելու համար ծավալուն կտավներ ունենալու համար ինչ-որ հզոր հնարավորություններ է պետք, մանավանդ այսօրվա շուկայական հարաբերություններում, որտեղ ամեն մեկը փորձում է հնարավորինս շատ վաստակել: Մի խնդիր եւս, ազգային ներկայացումների ու համերգների համար դահլիճի արժեքը նույն կերպ է հաշվվում, ինչպես կիսամերկ աղջիկներով կամ, ասենք, էժանագին հումորով ինչ-որ ներկայացումների համար: Մարդիկ ուղղակի այնքան են դեգրադացվել, որ նման ներկայացումները ավելի հարգի են եւ մեծ վճարով գնում են դա նայելու: Ենթադրենք, մարդը 10-20 հազար դրամ տալիս է, որ կիսամերկ աղջկան տեսնի, չի գա քո ազգային տարազով համեստ, պարկեշտ մարդուն նայի: Նախորդ իշխանություններից մի բարձրաստիճան պաշտոնյա մի անգամ ասաց` ազգային մշակույթը մրցունակ չէ, ասացի` կներեք, մշակույթը մրցակցություն չէ, շոու չէ, ժամանց չէ, այլ` դաստիարակության հիմնասյուներից մեկն է, դուք պիտի տեր կանգնեք, եթե անգամ այսօր այն մրցունակ չէ, որովհետեւ դրանով պիտի դաստիարակվի վաղվա երկիր պահող, երկիր շենացնող սերունդը: Նա չի կարող երկիրը շենացնել, եթե ձեր ուզած մշակութային կամ հակամշակութային տարրերով եք փորձում նրանց դաստիարակել: Էլ ո՞նց իմ երեխային դաստիարակեմ, որ դա վատ է, Կոմիտասն է ճիշտը: Պարզապես պետք է հասկանանք ազգային մշակույթի դերը: Եթե տվել ես մի մշակույթ կամ հակամշակույթ, կամ` կեղծ մշակույթ, որը ոչ թե դաստիարակում, այլ` քանդում է քո ներսում եղած տաճարը, ապա, կներեք, հետո իրավունք չունես սերնդին մեղադրել, որ լավը չէ, դաստիարակված չէ, այդքան էլ ազգային չէ, իսկ ո՞վ է դաստիարակել, որ նրանք էլ անդաստիարակ են:

ՌՈՒՍ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հանդիպման տեսագրությունը կարող եք դիտել հետեւյալ հղումով` https://clck.ru/GcW38

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА