o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՉ ԹԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼ ԱՎԵԼԻ ՎԵՐԵՎՆԵՐԻՑ ԵՆ ԼՖԻԿԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ

18.06.2019 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՈՉ ԹԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼ ԱՎԵԼԻ ՎԵՐԵՎՆԵՐԻՑ ԵՆ ԼՖԻԿԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ

Շուրջ մեկ ամիս առաջ «Մալայան բժշկական կենտրոնում» ութ մարդու գրեթե կուրացման հասցնելու (նրանց հարազատների պատմածով) պատմության պատճառներն այդպես էլ մնում են չբացահայտված հանելուկ: «Դեղերի փորձագիտական կենտրոնի» ու «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի» աշխատակիցների կողմից իրականացվող «Avastin» դեղամիջոցի փորձագիտական եզրակացությունը պետք է պատրաստ լիներ դեռ շաբաթներ առաջ, բայց ԱՆ-ից հա պատասխանում էին, որ երբ լինի, իրենք այդ մասին կհայտնեն: Եվ ահա երեկ ՀՀ առողջապահության նախարարությունից, երբ հերթական անգամ փորձեցինք հետաքրքրվել փորձաքննության ճակատագրով, պատասխանեցին. «Գործը իրավապահ տիրույթում է: Եվ մենք այլեւս չենք կարող որեւէ ինֆորմացիա տրամադրել այդ մասով: Պետք է քննչական մարմիններից հետաքրքրվեք»:

ԵՐԿՈՒ ԱՄՍԻՑ ԱՎԵԼ ԼՖԻԿԱԿԱՆ ՄԵԿ ԴԵՂ ԵՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒՄ

Փորձեցինք նաեւ Քննչական կոմիտեից հետաքրքրվել, բայց այստեղ եւս ասացին, որ փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն: Փաստորեն, ԱՆ-ն ձեռքերը լվացրեց: Նախաքննությունն էլ թեման «սառեցնելու» հին ու փորձված մեթոդ ունի՝ ընթանում է նախաքննություն, նախաքննության գաղտնիք է եւ այլն: Այն դեպքում, երբ այստեղ «նախաքննելու» բան էլ չկա. պարզապես, պետք էր մի քանի օրում պարզել՝ կլինիկային Լֆիկի մատակարարած դե՞ղն է անորակ, թե՞ կլինիկան իրավունք չուներ այդ դեղն աչքի ներարկման համար օգտագործել: Ու անմիջապես էլ կպարզվեր, թե ում մեղքով է ՀՀ «հպարտ ու երջանիկ» ութ քաղաքացու հասցրել կուրացման, այսինքն՝ պատճառել մարմնական ծանր վնաս: Շաբաթներ շարունակ նախարարությունը Լֆիկին կամ կլինիկային իր` «փորձաքննությունը դեռ արված չէ»-ով հարվածից դուրս պահեց, եւ հիմա, երբ այլեւս «ձգելը» ծիծաղելի է դառնում, նոր արդարացում մոգոնեցին՝ նախաքննության գաղտնիք: Եվ սա ապացուցում է մեր արված այն պնդումը, որ այստեղ առաջին ջութակահարը նախարարությունը չէ. վերեւներից են այդքան հարազատ դարձած Լֆիկին փորձում ապահովագրել, որից հետո մյուսները պարզապես պետք է ինչ-որ բան մոգոնեն, մինչեւ ամեն բան կմոռացվի, կգնա:

«Մաղթում եմ՝ վնասվածքներից հեռու ու անփորձանք ելույթներ». Աղասի Աղասյանի վերջին հարցազրույցը

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА