o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆԸ, ՌԴ-Ն, ՇԱՏ ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲª ԻՐԱՆԸ, ՎՐԱՍՏԱՆԸ»

18.06.2019 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆԸ, ՌԴ-Ն, ՇԱՏ ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲª ԻՐԱՆԸ, ՎՐԱՍՏԱՆԸ»

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւՀատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը հնարավոր է տարածված լինի հարեւան երկրներից մեկից: Նման անսպասելի հայտարարությամբ օրերս հանդես եկավ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նա հայտնել է, որ վեց եղանակ կա գաղտնալսման, եւ տվյալ գործով բոլոր ուղղություններով քննություններ կատարվել են, հարցումներ են ուղարկվել արտասահմանյան երկրներ, կան ձեռք բերված տվյալներ, որոնք հնարավոր է` ապագայում հիմնավորեն, որ հարեւան երկրներից մեկից է տարածում ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը: Ո՞ր երկրի մասին է խոսքը, Գրիգորյանը հրաժարվեց անունը հայտնել:

Օրբելյանն ընդդեմ Ղարիբյանի դատական հայցի վճիռը կհրապարակվի վաղը

Այն, որ գաղտնալսումների թեմայով երկար ժամանակ պաուզա վերցնելուց հետո քննչական մարմինն ինչ-որ բան հայտնեց, որից հետո շարունակում է լռել, արդեն իսկ հետաքրքիր է: Այնուամենայնիվ, երկրից է հնարավոր նման բան անել: Հաջորդը, այդ երկրից ընդամենը գաղտնալսումը տարածվե՞լ է, թե՞ ասվածը նշանակում է, որ նաեւ բուն գաղտնալսման հետեւում է այն կանգնած: Վերջապես, մեր օրերին անգամ ամենաբարձր իշխանավորներն են հարեւան երկիր համարում նաեւ Արցախը: Հնարավո՞ր է, որ մեղադրանքները Ստեփանակերտին են ուղղված, առավել եւս, որ ունենք հայտնի հակասությունների փաստը: Մի խոսքով, մեկնաբանություն փորձեցինք ստանալ տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ, ով անդրադառնալով առհասարակ գաղտնալսման փաստին, ասաց.

 «Նաիրյան» մրցանակաբաշխությունը պարախմբերի առջեւ որակական չափանիշներ կդնի

- Իրականում քանի որ դա ռոումինգի մեջ է եղել (ԱԱԾ պետն արտերկրում էր- Հեղ.), առաջինը հնարավոր է, որ գաղտնալսման մեջ ընկած է եղել ինչ-որ միջանկյալ օպերատոր, որը հարեւան երկրներից մեկի միջով կարող էր անցնել: Երկրորդ, դա կարող էին լինել հետախուզական այն միջոցները, որոնք թույլ են տալիս բավականին խորը ներթափանցել մեր սահման՝ ռադիոհաճախականության միջոցով: Օրինակ` Թուրքիան ունի տեխնիկական նման միջոցներ: Նաեւ մեծ հարց է, թե հարեւան ասելով` նկատի ունեն սահմանակի՞ց, թե՞ ավելի լայն իմաստով:

«Մարսկոյ ուզել»-ում առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Սարգսյանը

- Կա՞ն երկրներ, որոնց կարելի է բացառել:

- Հաշվի առնենք, որ ռոումինգի առումով միջնորդ կազմակերպություններ կան, որոնք ՀՀ-ինը չեն, այսինքն` այդ կապը գնացել է մի քանի ուղղություններով: Բացառելը հնարավոր է, եթե մանրամասն հասկանանք բջջային օպերատորների, այսպես ասած, մարշրուտները:

- Իսկ Արցախը կարո՞ղ է դիտարկվել` որպես հարեւան երկիր:

- Արցախը, առհասարակ, ռոումինգի տեսանկյունից հավանական չէ եւ, որպես գաղտնալսող, անիմաստ է դիտարկել: Որովհետեւ Արցախը չունի ռոումինգի մեջ ներթափանցելու մեխանիզմներ: Ինձ թվում է, պետք է մտածել ՀՀ-ից շատ ավելի մեծ տարածքներ ունեցող երկրների մասին:

Ալեքսանդր Սարգսյանը՝ «Մարսկոյ ուզել»-ում. ինչ շանսեր ունի Հայաստանը

- Օրինակ` Վրաստանից հնարավո՞ր է:

- Տեսականորեն հա, բայց հարց է ծագում՝ Վրաստանի ինչի՞ն է դա պետք:

- Ուրեմն` ո՞ր երկրներից է հնարավոր:

- Եթե նայենք այն երկրները, որոնք քաղաքական տեսանկյունից շահագրգռվածություն ունեին եւ կարող էին ներթափանցում իրականացնել, ապա ցանկում կարող է լինել Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, շատ քիչ հավանականությամբ՝ Իրանը, եւ գրեթե զրոյական հավանականությամբ Վրաստանը:

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ ԳՐԵԹԵ ԱՆՀՆԱՐ Է

Չմոռանանք նաեւ, որ թեեւ ԱՄՆ-ն մեզ սահմանակից երկիր չէ, սակայն գաղտնալսման տեխնիկական միջոցներ եւ հնարավոր շահագրգռվածություն նա եւս կարող էր ունենալ: Սակայն Հ.Գրիգորյանի հայտարարությունը վերաբերում էր մեր այն հարեւանին, որտեղից տարածվել է գաղտնալսումը: Այս դեպքում արդեն Թուրքիայի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի հավանականությունը կտրուկ նվազում է, նույն ցածր մակարդակի է մնում Իրանի նկատմամբ կասկածը, եւ կտրուկ աճում է Վրաստանի եւ Արցախի դերի հնարավորության մակարդակը: Ավելի ճիշտ, որ Գրիգորյանը կարող էր այս երկուսից մեկին նկատի ունենալ:

«Ժողովուրդ». Արցախի ԱԺ-ում այնքան էլ հակված չեն Սամվել Բաբայանին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալուն

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА