o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՍՕՐ ԱՄԵՆԱՑԱՎԱԼԻՆ ԱՅՆ Է, ՈՐ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ ՈՐԵՎԷ ՀԵՌԱՆԿԱՐ»

18.06.2019 21:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԱՅՍՕՐ ԱՄԵՆԱՑԱՎԱԼԻՆ ԱՅՆ Է, ՈՐ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ ՈՐԵՎԷ ՀԵՌԱՆԿԱՐ»

«Հայաստանի հանրապետության ներկայիս տնտեսությունը ապրում է ոչ լավագույն պահերը: Իհարկե, այն չի կարելի որակել դեռեւս կոլապսային (չնայած մոտ է դրան), բայց տնտեսության վիճակը իսկապես շատ ծանր է: Ինչու եմ ասում, որ այն դեռ կոլապսային չի կարելի որակել, որովհետեւ հայ ժողովուրդը ամենածայրահեղ դժվար իրավիճակում էլ ուզում է փնտրել ելքեր: Եվ մենք հիմա հենց այդ տիրույթում ենք գտնվում, փորձում ենք ելքեր գտել: Թե որքանով դա մեզ կհաջողվի, դժվար է կանխատեսել»: Մեզ հետ զրույցում, անդրադառնալով տնտեսության ներկայիս իրավիճակին եւ առկա խնդիրներին, նման կարծիք հայտնեց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ` հավելելով.

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ ՀԱՄԱՐԵԼ ԱՆՎԱՎԵՐ

- Որովհետեւ խոշոր հաշվով կարծես ոչինչ չի ստացվում կառավարության մոտ՝ տնտեսության վիճակը բարելավելու առումով: Հեղափոխության գաղափարն էլ, որը օգտագործում են որոշ չհասկացողների համար, որպեսզի դրա վրա ուրախանան, շատ արագ մաշվեց, դադարեց աշխատել: Այսինքն, այլեւս ժողովրդին հեղափոխություն ասելով, սնելն անհնար է դարձել: Տնտեսական հեղափոխություն հասկացությունն էլ, որպես այդպիսին, դուրս է հանված շրջանառությունից: Առավել եւս, որ բոլոր վիճակագրական (եւ ոչ միայն) ցուցանիշները խոսում են այն մասին, որ տնտեսական առումով, որպես այդպիսին, առաջընթաց չկա: Իսկ ժողովրդին ուղղակի խոստումներ հրամցնելը այլեւս ապարդյուն է: Ժողովուրդը հարցնում է, թե իրենց ասած հեղափոխությունից հետո որքանո՞վ է բարձրացել աշխատավարձը, որքա՞ն աշխատատեղեր են ստեղծվել, որքանո՞վ են ավելացել մարդկանց եկամուտները, որքանո՞վ` սպառման մակարդակը եւ այլն: Իսկ այսօր, ավելին ասեմ, առաջին անհրաժեշտության սննդամթերքների թանկացման, գնողունակ պահանջարկի պակասի պարագայում իսկապես սոցիալ-տնտեսական վիճակը լավ չէ: Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկելԻսկ այսօր ամենացավալին այն է, որ չի երեւում հեռանկար, որ որեւէ ձեւով, որեւէ ոլորտում քայլ է կատարվելու՝ առաջիկայում տնտեսությունը զարգացնելու համար:

ԳԼՈՒԽԳՈՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐ «ՊԱՀԵԼՈՒ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

- Այսպես ո՞ւր ենք հասնելու:

- Շատ ծանր տնտեսական վիճակ է մեզ սպասվում, քան այսօր կա, եթե օր առաջ հստակ քայլեր չկատարվեն: Խոշոր հաշվով, հասարակությունը միշտ լավ, թե վատ գտնվում է պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցության դաշտում: Իսկ եթե այդ դաշտը, այդ հարաբերակցությունը սկսվում է վտանգվել, դրանից առաջին հերթին վտանգվում է քաղաքացու վաղվա օրը: Հիմա մենք գտնվում ենք նման իրավիճակում: Բոլոր դեպքերում այն բոլոր բացասական միտումները, որոնք այսօր նկատելի են, ըստ էության, կարծես թե շարունակվում են ընթանալ: Ավելին, անգամ կասեցման քայլեր չեն երեւում: Մտածում էին, թե ներդրումային ակտիվացման ռեժիմով կկարողանան որոշակիորեն տնտեսական խնդիրներ լուծել, բայց դրան զուգահեռ տեղի ունեցան այնպիսի ցնցումներ, որ հակառակ էֆեկտին են բերում: Օրինակ, վերցնենք դատական համակարգի վրա ճնշումները, որը ոչ միայն տարօրինակ է, այլեւ ծանր սպասելիքներ է առաջացնում: Էլ չեմ խոսում օրենսդիրի մասին, որը կարծես սեփականաշնորհված ռեժիմով կատարում է իշխանության բոլոր պահանջները: Այնտեղ հնարավոր չէ որեւէ իմաստավոր քայլ իրականացնել, եթե դրան դեմ է իշխանությունը: Այսինքն` դուրս է գալիս, որ այսօր կառավարությունն է միայն դոմինանտ, մնացածը՝ օրենսդիր, դատական համակարգը փորձում են ծառայեցնել միայն իշխանության քմահաճույքներին: Եվ նման պայմաններում բնական է, որ ցանկացած որոշումն արդեն կայացնում է մեկ անձ` գործադիրը: Իսկ կյանքը մեզ ցույց չի տվել դեռ, թե որոշումներն այդ մեկ անձը, տվյալ դեպքում՝ իշխանության ղեկավարն արդյոք ճի՞շտ է կայացնում:

«Խեղճուկրակ բյուջե է». Վարդան Բոստանջյան

- Այսինքն, ներդրողների էլ չսպասե՞նք:

- Ներդրումները տնտեսագիտության, տնտեսական հարաբերությունների մեջ ամենանուրբ ինստիտուտն է: Այն ենթադրում է մեծ կապիտալի, ֆինանսական մեծ միջոցների նետում դեպի գործունեություն: Այդ գործունեությունը, բնականաբար, ներդրում իրականացնողին պետք է երաշխավորի հետագայում շահույթ: Սակայն ներդրողը այդ առումով արդեն իսկ զգում է բազմաթիվ ռիսկեր, մինչդեռ անգամ նվազագույն ռիսկի դեպքում ամենափոքրագույն իսկ ներդրումը չի անի: Հիմա ՀՀ-ում ձեւավորված է ներդրողների համար ռիսկային իրավիճակ: Պատկերացրեք, որ ոչ միայն ՀՀ-ում մենք ունենք տարածաշրջանային դեռեւս չլուծված բարդ խնդիր` ի դեմս Արցախի Հանրապետության: Իսկ այսօր առկա ջլատման, պառակտման էլեմենտները, որոնք նկատելի են արդեն իսկ մեր ներսում, չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ ներդրողների վրա: Տվյալ պարագայում ոչ միայն օտարերկրյա, այլ ներքին ներդրողն էլ չի կարող ռիսկի դիմել՝ ներդրումային գործունեություն իրականացնելու համար:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆԹԱՐԿՎԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА