o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

18.06.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Երբ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ողջունելի չի համարում ՌԴ դեսպանի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ, շատերիս թվաց, թե ինչ-ինչ գործոնների ազդեցության տակ (ասենք` լիալուսնի), նա պարզապես բլթացրել է: Սակայն զարմանքով հայտնաբերեցինք, որ ՌԴ դեսպանին կանչել էին ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՀՀ ներքին գործերին միջամտելու թեմայով զրույցի համար: Զարմանալի է, ուր էր ԱԳՆ-ի ակտիվությունը, երբ Բոլթոնը ամենաուղիղ եւ կոպիտ ձեւով էր միջամտում մեր ներքին գործերին: Բայց քիչ է, որ վոժդը ու նրա շրջապատն այդքան «վառվել» են հանդիպումից, հիմա էլ Էդուարդ Շարմազանովը որոշեց նրանց վերքին աղ ցանել. «Եթե այդքան մտահոգվել եք Կոպիրկին-Քոչարյան հանդիպումից, ավելի մտահոգեմ ձեզ: Մեր ՀՀԿ ներկայացուցիչների հետ էլ դեսպանը մի քանի հանդիպումներ է ունեցել ե՛ւ ՌԴ դեսպանատանը ե՛ւ ՀՀԿ գրասենյակում: Հանդիպումներ եղել են նաեւ ՀՀԿ նախագահի հետ: Հետո՞...»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՀՀ ժպտերեսիկ նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ տվել է հերթական աշխարհացունց հարցազրույցը: Մի մեջբերում անենք, թե զարմանալիորեն ինչ գեղեցիկ խոսք է նա ասում. «Քվանտային ասելով` ես նկատի ունեմ անհատական մասնիկները: Մարդն անհատապես դառնում է շատ ավելի հզոր, քանի որ ունի համաշխարհային ցանցին միանալու գործիք»,- ասում է նա: Սարգսյանը նշում է, որ ժամանակակից աշխարհի շատ ոլորտներում կարելի է տեսնել քվանտային վարքագիծ, օրինակ, համաճարակների տարածումը կամ ահաբեկչական գործողությունների ազդեցությունը: Նա անձամբ է տեսել դրա ազդեցությունները Հայաստանի փափուկ հեղափոխության ժամանակ, երբ կառավարության ու խորհրդարանի դասական ինստիտուտները ճնշվեցին վիրտուալ աշխարհում զանգվածային մոբիլիզացիայի կողմից»: Բան հասկացա՞ր, սիրելի ընթերցող: Մենք էլ առանձնապես չհասկացանք, ուստի չենք կարող չհարցադրել ՀՀ նախագահին` Ձերդ գերազանցություն, կարծես թե սահմանադրության երաշխավոր եք համարվում, այդ ինչո՞ւ ամեն մի հակասանիտարական քայլո այսօր իրեն թույլ է տալիս ցեխոտ ոտքերը սրբել Սահմանադրության վրա:

ԶԱՐՄԱՆՔ

Ժամանակին այսպիսի պատում էր պտտվում զորքերում, որ Մոնթեն, տեսնելով պաշտպանական գծի թերությունը, բացականչում է` մենք էշ ենք: Բայց, երբ տեսնում է, որ թուրքը դրանից չի օգտվում, եզրակացնում է` անոնք մեզմե էշ են: Դա հիշեցինք, քանզի Ադրբեջանի պաշտպանության նախարար ԶԱՔԻՐ ՀԱՍԱՆՈՎԸ լրիվ «բիզինդիր» վիճակի մեջ էր հայտնվել: Ադբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ Գյանջա (Գանձակ) քաղաքի սեփական տներից մեկի վրա հրթիռ է ընկել: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է «Ազադլըխ» («Ազատություն») թերթի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդը, որը վտարված է Ադրբեջանից եւ այժմ գտնվում է Ֆրանսիայում: Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը «լուրջ հաջողությունների է հասել» եւ հրթիռակոծել Գանձակը (Գյանջա), ասված է նրա գրառման մեջ: Գանիմաթ Զահիդի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել 5 օր առաջ: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մաղթենք հակառակորդին, որ միշտ «մեզմե էշ» լինի:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА