o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր նպատակն է Նախագահ Քոչարյանի նկատմամբ արդարացի դատաքննության ապահովումը

18.06.2019 11:57 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մեր նպատակն է Նախագահ Քոչարյանի նկատմամբ արդարացի դատաքննության ապահովումը

Սիրելի հայրենակիցնե՛ր,

ֆեյսբուքում տարբեր լրատվական կայքեր մի նյութ են հրապարակել, ըստ որի՝ վաղը ՀՀ վերաքննիչ դատարանի դիմաց ակնկալվում են սադրանքներ՝ ուղղված Նախագահ Քոչարյանի աջակիցներին կամ Դատարանին, որի նպատակն է լինելու իմիտացնել Նախագահ Քոչարյանի աջակիցների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ, ինչպես նաև այդ գործողությունների արդյունքում հասնել ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի ակցիաների դադարեցմանը։

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը ընդունվեց

Հիմք ընդունելով տարածված տեղեկությունն, ինչպես նաև հաշվի առնելով, որ մյուս կողմի ցուցարար֊ակտիվիստները հաճախ իրենց բավականին ագրեսիվ են դրսևորում՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ մեր նպատակն է Նախագահ Քոչարյանի նկատմամբ արդարացի դատաքննության ապահովումը, մենք զերծ են եղել և զերծ ենք լինելու ամեն տեսակ ոչ իրավաչափ վարքագծից, բռնություններից, վիրավորանքներից, պրովակացիայի յուրաքանչյուր դրսևորումներից։

Կոչ ենք անում բոլորին գործել օրինականության սահմաններում, անկախ քաղաքական֊քաղաքացիական հայացքներից՝ պահպանել իրավաչափ վարքագիծ, միաժամանակ ցանկանում ենք հրավիրել պատկան մարմինների՝ մասնավորապես ոստիկանության ուշադրությունը ձեռք առնելու համար հնարավոր բոլոր միջոցները ապօրինությունների կանխարգելման կապակցությամբ։

Կանխավ շնորհակալություն։
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia

#PresidentKocharyanSupportersAlliance

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА