o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՍՊԻՍԻ ՇՈՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՊԵՏՔ ՉԷՐ»

18.06.2019 20:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԱՅՍՊԻՍԻ ՇՈՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՊԵՏՔ ՉԷՐ»

Օրերս, արյան դոնորի միջազգային օրվա առթիվ, ինչպես ամեն տարի, պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ արյունատվության հերթական ակցիան, որին մասնակցեցին ինչպես պատգամավորներ, այնպես էլ կառավարության ներկայացուցիչներ: Ուշագրավ է այն, որ արյունատվությանը մասնակցել է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Խայտառակություն ԱՄՆ օրենսդիրում` Դանիել Իոաննիսյանի և Արսեն Խառատյանի մասնակցությամբ

Այս մասին նա իր ֆեյսբուքյան էջում նույնիսկ հետեւյալ գրառումն է կատարել. «Վստահ եղե՛ք` Ձեր հանձնած արյունը կյանքեր է փրկելու»: Իհարկե, վստահ կլինեինք, նույնիսկ կգովեինք եւ կհուզվեինք նախարարի այս քայլից, եթե իրականությունը հենց իր իսկ շուրթերից ամիսներ առաջ հայտնի չլիներ, որովհետեւ եթե մեկ ուրիշի արյունը կարող է կյանքեր փրկել, ապա նախարարի արյունը, ցավոք, կարող է կյանքեր վտանգել, այդ թվում` իր կյանքը, քանի որ մասնագետների պնդմամբ` նման հիվանդություն ունեցողների համար արյունատվությունը կարող է ճակատագրական լինել, ինչպես նաեւ այն կիրառելի չէ:

ՄԻՊ-ն Արսեն Բաբայանի գործով ՀՔԾ-ից պարզաբանումներ է պահանջել

Հիշեցնենք, որ նախարար Արսեն Թորոսյանի բանակից ազատվելու պատճառների մասին մամուլում լայն քննարկումներից հետո` նախարարն անձամբ էր մանրամասնել իր հիվանդության մասին: Նախարարը մասնավորապես նշել էր, թե զորացրվել է առողջական վիճակի պատճառով, ապա մանրամասնել էր. «Հետո կարգը փոխվել է, զորակոչվել եմ, ապրիլյան պատերազմի ժամանակ 3 ամիս 24 ժամյա ծառայություն եմ անցել զորամասում, Ստեփանակերտում ապրիլի 2-3-ին եղել եմ հերթապահ զորամասում: Հետո մոտս սրացում է եղել, նորից ստուգվել եմ ու ազատվել: Պարբերական հիվանդություն է, որի դեպքում մարդիկ նույնիսկ երիկամներից են զրկվում»: Ավելին` նախարարը նույնիսկ լրագրողներին էր ցույց տվել այն դեղամիջոցը, որն ինքն ամեն օր օգտագործում է երիկամների խնդիրներից խուսափելու համար: Այսպիսով` պարբերաբար «Կոլխիցին» դեղամիջոցն օգտագործող եւ երիկամների խնդիր ունեցող նախարարն ինչպե՞ս կարող է դառնալ դոնոր, «Իրավունքը» փորձեց պարզել քաղաքական-հասարակական գործիչ, հայտնի նեյրովիրաբույժ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ տեսակետը:

«Քանի ուշ չէ, լսեք գեներալ Վանեցյանին». Ա. Կոչուբաեւ

Իմանալով, որ Արսեն Թորոսյանը մասնակցել է դոնորների օրվան նվիրված ակցիային եւ արյուն է հանձնել` խորհրդակցել եմ նեղ մասնագետների հետ, որպեսզի հասկանանք` նա` որպես իր կողմից բացահայտ հայտարարված պարբերական հիվանդություն ունեցող անձ, ով կիրառում է «Կոլխիցին» դեղամիջոցը եւ ունի երիկամների խնդիր եւ հենց այդ խնդրի պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից, արդյոք իրավունք ուներ հանձնելու արյուն, եւ նրա արյունը պիտանի՞ է անձին փոխներարկելու համար, եւ ինձ մի քանի ռեւմատոլոգներ հստակ ասացին, որ եթե անձը տառապում է պարբերական հիվանդությամբ, ապա նրա արյունը ենթակա չէ փոխներարկման: Պարբերական հիվանդությունը փոխներարկման միջոցով չի անցնում մեկ անձից մյուսին, վարակիչ հիվանդություն չէ, այստեղ խնդիրն այլ է` անձը օգտագործում է «Կոլխիցին», այսինքն` անհրաժեշտ է նախօրոք` մինչեւ փոխներարկումը, մանրամասն ուսումնասիրել` արդյոք այդ դեղամիջոցը բերել է արյան էլեմենտների որեւէ փոփոխությունների, արյան որակի փոփոխության եւ, ի վերջո, չէ որ արյան մեջ «Կոլխիցինի» որոշակի քանակ կա: Հաջորդը` արդյոք պարբերական հիվանդությունն առաջացել է հիվանդ անձնավորության երիկամների ամիլոիդոզ, այլ օրգանների ամիլոիդոզ կա՞, թե` ոչ: Եվ եթե կա երիկամային անբավարարության, երիկամների ախտահարման նշաններ, ապա դրանք նույնպես ցուցում է, որ պարբերական հիվանդությամբ, երեւանյան հիվանդությամբ հիվանդ անձի արյունը հնարավոր չէ կիրառել որպես դոնոր:

Նույնիսկ հարազատներին տեղյակ չեն պահել Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

Տիկին Խաչատրյան, այս դեպքում, ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը գնացել այս քայլին, մանավանդ, որ ինքն էլ քաջատեղյակ է այս ամենի մասին:

Իմ գնահատմամբ` սա հերթական փիառ գործողությունն էր, կամ, որ ավելի վատ է, եւ իմ կարծիքով` ավելի իրական, պարզապես, Արսեն Թորոսյանը չունի այդ հիվանդությունը: Ուստի` պետք է պարզենք` արդյոք նա կեղծ փաստաթղթերով չի ազատվել զինվորական ծառայությունից, նա իրապես ունի՞ այդ հիվանդությունը: Իսկ պարզելը շատ հեշտ է` պետք է հանձնել գենետիկ անալիզ, ես, իհարկե, էթիկայի սահմաններից դուրս չեմ գա եւ այդպիսի հորդոր նրան չեմ անի, պարզապես, որպես բժիշկ, որպես մասնագետ կգնահատեմ, որ այսպիսի շոու կազմակերպել պետք չէր` նրա արյունը ենթակա չէ մեկ այլ անձի փոխներարկման համար:

Իմքայլականները հանդիպել են Արսեն Թորոսյանի հետ․ նիստը լարված մթնոլորտում է անցել․ «Ժողովուրդ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА