o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ

18.06.2019 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ

Թվում էր, թե կես տարին պետք է բավարար լինի նորաթուխ օրենսդիրների համար, որպեսզի յուրացնեն Ազգային ժողովի կանոնակարգը եւ խորանան իրենց գործառույթների մեջ, բայց արի ու տես, որ` ոչ: Խորհրդարանում հանձնաժողովի նիստերը տեւում են բավական երկար, սակայն ոչ թե այն պատճառով, որ բովանդակային քննարկումներ են ծավալվում այնտեղ, այլ, օրինակ, կառավարության ներկայացուցիչը կամ ներկա փորձագետը ստիպված է լինում ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի համար «դասախոսություն կարդալ» ու բացատրել պրիմիտիվ ընթացակարգեր: Համենայնդեպս, երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսպիսի պատկեր էր, իսկ օրենսդրական առաջարկներով հանդես եկած պատգամավորները եկել էին գրեթե անպատրաստ, ինչի համար էլ նիստը ժամեր տեւեց: Պարզվում է` ԼՀԿ պատգամավորներն իրենց օրենդրական առաջարկը սկզբում սխալ հանձնաժողով էին ուղարկել, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամներն իրենց օրենսդրական առաջարկը ներկայացրել էին նիստը սկսելուց րոպեներ առաջ: Ստեղծված վիճակին նիստի ժամանակ անդրադարձավ նաեւ հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ` դիմելով ՔՊ-ականներին` նշեց. «Ընդհանրապես խնդրում եմ, որ նախագծերի առաջարկները ոչ թե ոտքի վրա ներկայացվեն, ինչպես ձեր դեպքում նիստից 20 րոպե առաջ ներկայացվեց, այլ գոնե հանձնաժողով ներկայացվի նիստից մի ժամ առաջ»: Ապա խոսեց ԼՀԿ խմբակցության պատգամավորների մասին. «Նույնը ԼՀԿ-ին է վերաբերում, որը շփոթմամբ նախագիծը տարել էր պետաիրավական հանձնաժողով»:

​​​​​​​«Հանգիստ սթրվեք տեղներդ». Միհրան Հակոբյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА