o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊՍԺ»-ՈՒՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԱԶԱՏՎԵԼ ԱՍՏՂԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՑ

18.06.2019 18:37 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
«ՊՍԺ»-ՈՒՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԱԶԱՏՎԵԼ ԱՍՏՂԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՑ

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նազեր ալ-Խելայֆին հայտարարել է, որ որոշում է կայացրել ազատվել աստղային ֆուտբոլիստներից։ «Ես հոգնել եմ աստղերից եւ այլեւս չեմ ուզում նրանց տեսնել «ՊՍԺ»-ում։ Եթե մենք շարունակենք առաջ ընթանալ նույն կերպ, ապա կհայտնվենք փակուղու մեջ, այնպես որ մեզ համար փոփոխությունները անհրաժեշտ են։ Բոլոր խաղացողները պետք է ստանձնեն ավելի շատ պատասխանատվություն, քան նախկինում։ Ամեն բան պետք է արվի այլ կերպ։ Խաղացողները պետք է ավելի շատ աշխատեն»,- ասել է ալ-Խելայֆին։ Նա նաեւ հավելել է, որ ֆուտբոլիստները գտնվում են ակումբում ոչ թե նրա համար, որպեսզի հաճույք ստանան կյանքից կամ հանգստանալ, այլ աշխատել։ «Եթե ինչ որ մեկն այս առնչությամբ այլ կարծիք ունի, ապա մեր դռները միշտ բաց են գնացողների համար»,- ամփոփել է ակումբի ղեկավարը։

Վալվերդե. Չեմ ցանկանում խոսել Նեյմարի մասին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА