o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դիմորդներն այսօր քննություն են հանձնում մաթեմատիկայից

18.06.2019 11:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դիմորդներն այսօր քննություն են հանձնում մաթեմատիկայից

Մեկնարկել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Հանրապետության 28 քննական կենտրոնում սպասվում է, որ քննություն կհանձնի 4428 շրջանավարտ-դիմորդ: Մայրաքաղաքի 9 կենտրոնում ունենալու ենք 1656 դիմորդ: Երևանի քննական կենտրոններն են՝ թիվ 11 հիմնական դպրոց /180 հոգի/,թիվ 14 հիմնական/180/, թիվ 170 ավագ/160/, թիվ 189ավագ/240/, թիվ 190 ավագ/196/, թիվ 146 ավագ/160/ և թ.թ.195, 29 և 62 ավագ դպրոցները՝ 180-ական շրջանավարտ-դիմորդով:

Սիրենք հենց այսօր, ներենք հենց այսօր, հանդուրժենք հենց այսօր. Արմեն Դանիելյան

Քննության ավարտից 1-1,5 ժամ հետո ճիշտ պատասխանները կհրապարակվեն ԳԹԿ-ի atc.am կայքում, իսկ քննական կենտրոններում ցուցակները կկախվեն քննության ավարտի 5-րդ օրը:

Գնահատման և թեստավորման կենտրոնը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ միասնական քննությունը (քննությունները) դիմորդները կարող են հանձնել միայն մեկ անգամ։ Միասնական քննությունն ավարտական քննություն չէ, որը ԿԳ նախարարի 388֊Ն հրամանի համաձայն կարելի է վերահանձնել անբավարար գնահատականի դեպքում։ Միասնական քննությունները, համաձայն ՀՀ կառավարության 2012թ. թիվ 597֊Ն որոշման, վերահանձնելու մասին դրույթ նախատեսված չէ ո՛չ անբավարար, ո՛չ ցածր միավոր ստանալու դեպքում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА