o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

48-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիեւյան կամրջից

18.06.2019 11:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
48-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիեւյան կամրջից

Հայաստանի ԱԻՆ-ում, հւնիսի 17-ին, ժամը 19:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կիեւյան կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ խորհրդարանից պահանջում են հակազդել Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունմանը

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացի Վ.Ղ.-ի (ծնված 1971 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Վ.Ղ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА