o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաստ». Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին

18.06.2019 09:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաստ». Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին

«Դեռ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում տեսնում է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին։ Շատերը նույնիսկ այդ հանգամանքով էին բացատրում վարչապետի եւ նախագահ Արմեն Սարգսյանի լարված հարաբերությունները:

Ո՞ր եղանակով տեղափոխված մեքնենաները կմաքսազերծվեն Գյումրիում. մանրամասնում է ՊԵԿ նախագահի տեղակալը

Ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանի այդ առաջարկին ՔՊ սկզբունքային պատգամավորներից մի քանիսը կտրականապես դեմ են եղել՝ հայտարարելով,որ հեղափոխությոնը Տեր-Պետրոսյանին վերադարձնելու համար չէր, եւ ժողովուրդը չի հասկանա իրենց։ Ոմանք վարչապետին անգամ հիշեցրել են տարիներ առաջ իր թերթում տպագրված ՝«Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն» հոդվածաշարը։

Ըստ մեր աղբյուրի, որոշվել է թե՛ իշխանական խմբակցության եւ թե՛ հասարակության վերաբերմունքը հստակեցնել աստիճանաբար: Մասնավորաբար, որպես առաջին փուլ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Քանի որ վերջինիս անունը ուղղակիորեն ասոցացվում է առաջին նախագահի հետ, ապա խորհրդարանում նրա քվեարկության պատկերը (եթե վարչապետը չմիջամտի, ու նրա կողմից հրահանգ չիջեցվի անպայման բոլորով կողմ քվեարկել) կարող է արտացոլել նախագահի պաշտոնում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության հավանական քվեարկությունը: Իսկ արդեն հաջորդ փուլում, ըստ նույն այդ տեղեկությունների, կարելի կլինի քննարկել Արմեն Սարգսյանի հրաժարականի տարբերակները:

Մենք փորձեցինք ստանալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի մեկնաբանությունը, սակայն նա «Փաստի» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել այս խոսակցությունները»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА