ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանում տեղի ունեցավ «ՈՒՏԵՍՏ ֆեստ» խորագրով փառատոնը

17.06.2019 22:43 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երևանում տեղի ունեցավ «ՈՒՏԵՍՏ ֆեստ» խորագրով փառատոնը

Հայկական խոհանոցն, ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով։ Հայկական լեռնաշխարհում մի ժամանակ գտնվում էր Վանի թագավորությունը։ Եվ Հայաստանում պահպանվել են այդ հնագույն պետության նյութական մշակույթի հուշարձանները։ Իսկ հայկական խոհանոցը իր վրա կրում է դեռևս այն ժամանակների աշխարհագրա-կլիմայական և հասարակարգային գործոնների ազդեցությունը։ Հայկական ազգային խոհանոցը, գրեթե ամբողջությամբ պահպանելով իր ավանդական ուտեստները, այսօր էլ շարունակում է հարստանալ բազմաթիվ նոր ճաշատեսակներով և մթերքներով։ Հայկական ավանդական կերակրատեսակներն այսօր մատուցվում են մի շարք հայկական ռեստորաններում, իսկ բաղադրատոմսերը պահպանվում, վերականգնվում մի շարք կազմակերպությունների կողմից: Նման կազմակերպություններից է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունն, ի դեմս՝հիմնադիր-տնօրեն,Մեգերյան կարպետ ընկերության գլխավոր խոհարար, «Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի» հիմնադիր Սեդրակ Մամուլյանի: Կազմակերպության նպատակն է հայ խոհարարների ներուժը համախմբելով նախաձեռնել հայկական ավանդական կերակուրների պահպանումն ու նորովի, ժամանակակից ներկայացումը: Կազմակերպության գործունեությունը տարածվում է ՀՀ տարածքում և հայկական սփյուռքում: Ստեղծվել է 2007 թվականին: Կազմակերպության նպատակը հայ ավանդական կերակրատեսակների վերհանումն ու մասսայականացումն է: Անցած տարիներին կազմակերպությունն այդ ոլորտում լայն գործունեություն է ծավալել: Մասնավորապես, բանահավաքչություն է կազմակերպվել ՀՀ տարբեր մարզերում, Լեհաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի հայկական համայնքների հետ բանահավաքչական աշխատանքների միջոցով բացահայտվել է հայկական Բագրատունյաց Անիի կերակուրները, Կիլիկիան խոհանոցի ուսումնասիրության ոլորտում աշխատանքներ են տարվել Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում՝ ձեռագիր հիշատակարաններից և Լիբանանի Այնճար համայնքում, որտեղ բնակչության մեծամասնությունը Կիլիկիայի Մուսալեռի յոթ գյուղերի բնակիչներն են կատարվել է բանահավաքչական աշխատանքներ: Սույն բանահավաքչական աշխատանքների արդյունքները լաբորատոր խոհանոցային մշակումներից հետո պատրաստվում են տպագրությունների: Ամենամյա մրցույթներ են կազմակերպվում, թե երիտասարդ խոհարարների շրջանակներում և թե ավագ խոհարարների միջև: Կարևոր ձեռքբերում է համարվում Հնդկաստանում կայացող ամենամյա «Երիտասարդ շեֆ խոհարարների օլիմպիադային» որպես ՀՀ ներկայացուցիչ մեր կազմակերպության ընդգրկումը: Ունենք արդեն առաջին տարվա մասնակից, որը լավագույն 10-յակի մեջ է ներառվել:Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն նաև ամենամյա տոներ է կազմակերպում.Տոլմայի փառատոն Հացը լեռներում տոնածիսական միջոցառում Նավասարդի տոնակատարություն, Խորովածի և երաժշտության փառատոն
Ղափամայի տոն
: Միջոցառումները միշտ ուղեկվցում են ավանդական հայկական երաժշտությամբ երգով ու պարով,որոնց մասնակիցն են դառնում ինչպես տեղացիներն, այնպես էլ արտերկրից ժամանած զբոսաշրջիկներն ու հյուրերը: Խոսենք «ՈՒՏԵՍՏ ֆեստ» փառատոնի մասին: Նախքան միջոցառումը Երևանի «Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպիչները հրավիրել էին  ասուլիս,որտեղ ներկայացրեցին փառատոնը: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի փոխնախագահ Ռուզաննա Նահապետյանը նշեց, որ հայկական խոհանոցին առնչվող փառատոններ բազմիցս անցկացվել են, մասնավորապես, «Համով հոտով Երևան»-ը, «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների ցուցահանդես-փառատոնը: Այժմ հայկական խոհանոցը ներկայացվում է նոր՝ «ՈՒՏԵՍՏ ֆեստ» փառատոնի
շրջանակում:«Սուրբ Զատիկը, Սուրբ Սարգիսը, Ծաղկազարդը, Վարդավառը, այս և մյուս տոներին ավանդաբար մատուցվող ուտեստները կներկայացվեն այցելուներին: Հետաքրքրիր, դեռևս շատ ճանաչում չունեցող ուտեստներ են ցուցադրվելու: Դրանցից կառանձնացնեի ականջապուրը, որը պատրաստվում է խմորով և մսով, բողկով քաղցրավենիքը, որը ներառում է մեղր, պոպոկ, դարչին, ինչպես նաև կորեկաձավարով տոլման Ճաշատեսակների ցանկում նորությունները շատ են»,-ասաց Ռուզաննա Նահապետյանը:Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշեց, որ փառատոնի կարևոր բաղադրիչն է համերգային ծրագիրը: Ներկայացվելու են ազգային երգն ու պարը՝ ապահովելով տոնական, ուրախ մթնոլորտ:«Ամռան այս օրերին այն կդիտվի յուրօրինակ հարթակ, որտեղ այցելուները կարող են համտեսել համեղ ազգային ուտեստներ, վայելել համերգային ծրագիրը, լավ ժամանակ անցկացնել: Իհարկե, հիմնական այցելուները տեղացիներ են, սակայն ոչ պակաս թիվ են կազմում զբոսաշրջիկները: Տուրիստական ընկերությունների հետ համապատասխան աշխատանք տարվում է»,-ասաց Գևորգ Օրբելյանը: Այս փառատոնով տրվեց ամռանը մայրաքաղաքում սպասվող միջոցառումների մեկնարկը: Ամռանը կանցկացվի «Երևան Տարազ ֆեստ»-ը, Գարեջրի փառատոնը, կլինեն համերգային ծրագրեր, սպոտային խաղեր: Այսպիսով՝հունիսի 15-ին Երևանում կազմակերպության շրջանակներում տեղի ունեցավ հերթական 11-րդ,,իսկ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ՝5-րդ փառատոնն, որը կրում էր «ՈՒՏԵՍՏ ֆեստ» խորագիրը: Փառատոնն իրականացվեց  Երևանի քաղաքապետարանը՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ավանդույթների պահպանման» ՀԿ-ի հետ համատեղ: Միջոցառման ընթացքն ազդարարվեց «Մարաթուկ» երգի ու պարի ազգագրական համույթի ազգային ու հայրենասիրական կատարումներով: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ավանդույթների պահպանման» ՀԿ-ի տնօրեն, սիրված խոհարար Սեդրակ Մամուլյանն,ով խոսեց փառատոնի կազմակերպման,նպատակների ու կառուցվածքի մասին: Գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցան սիրված էստրադային երգչուհիներ Սոֆի Մխեյանն, Աննա Խաչատրյանն, ինչպես նաև «Կարին» ավանդական երգի-պարի խումբը,գեղարվեստական ղեկավար Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան: Իսկ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված լարախաղաց, 17 գրքերի հեղինակ Վլադիմիր Հակոբյանը կամավոր ելույթով մի քանի գեղեցիկ պարային կատարումներ նվիրեց սիրելի քաղաքացիներին ու օտարերկրյա հյուրերին:Փառատոնի ընթացքում մասնակցում էին երևանյան մի շարք արհեստագործական ուսումնարաններ ու ռեստորաններ,որոնք ներկայացրեցին Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներն ու դրանց համապատասխան ավանդական կերակրատեսակները: Այս գեղեցիկ փառատոնը վարում էին սիրված հեռուստահաղորդավարներ Կարո Հովհաննիսյանն ու Հերմինե Ստեփանյանն, ովքեր բոլոր մարդկանց տեղափոխեցին հայկական ավանդական պատմական խոհանոցի ծագման խորքերը: Փառատոնի նպատակներից մեկն այն էր,որ յուրաքանչյուր մարդ պետք է իրեն մասնակիցը լինի ավանդական խոհանոցի  ճիշտ պահպանմանն ու դրա տարածմանը:Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Ամենագեղեցիկ ձևավորված տաղավար», «Ամենահամեղ տաղավար», «Ամենահյուրընկալ տաղավար» անվանակարգերով մրցույթ, որի արդյունքներն ամփոփվեցին մարդկանց տաղավարների մոտ հարցաթերթիկների լրացնելու միջոցով,ինչպես նաև անցկացվեց «Ուտեստ 2019» գլխավոր մրցույթը,ինչի հաղթողին որոշեց խստապահանջ ժյուրիի անձնակազմը: Մրցույթի ժյուրիի կազմում էին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ  Սեդրակ Մամուլյանը, փոխնախագահ Ռուզաննա Նահապետյանը և Dine Sky Armenia ռեստորանի բորտ-հրամանատար Լյովա Ռուշանյանը: Նշենք,որ յուրաքանչյուր տոնական սեղանի մասին խոսում էին տվյալ տաղավարի ներկայացուցիչները՝պատմելով դրա ծագման ու ստեղծման մասին:Ամփոփելով մրցույթը Սեդրակ Մամուլյանը հայտարարեց անվանակարգերի հաղթողներին՝շնորհակալագրեր հանձնելով նրանց: Այսպիսով՝«Ուտեստ 2019» գլխավոր մրցույթի հաղթողն էր Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարանը: Իսկ «Ամենագեղեցիկ ձևավորված տաղավար» անվակարգում հաղթող ճանաչվեց Երևանի թիվ 6 արհեստագործական ուսումնարանը, «Ամենահամեղ տաղավար» «Տատիկ-պապիկ» և «Ամենահյուրընկալ տաղավար» Dine Sky Armenia ռեստորանները:

Տիմատին հուլիսի 13-ին կլինի Երևանում

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА